Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին Բաքվում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե անհրաժեշտ է շփման գծում հրադադարի ռեժիմն ամրապնդել: Այս մասին տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը: Նրա խոսքերով՝ ԵՄ-ին շարունակում են անհանգստացնել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման փաստերը և ցանկացած միջադեպը ապացուցում է, որ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել՝ կոնֆլիկտը կարգավորելու ուղղությամբ:
/Panorama.am/
Просмотров:
581
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.01.2011
|
|
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 2010թ.-ին արձանագրեց այն փաստը, որ հանրությունը բավականին վստահություն ունի գրասենյակի գործունեության նկատմամբ և ձեռք է բերել զգալի ճանաչողություն: Այս մասին այսօր Հաշտարարի գրասենյակի գործունեության 2-ամյակին և 2010թ.-ի արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսում հայտնեց Հայաստանում ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:
Նրա խոսքերով, 2009թ.-ի հունվարի 24-ից գործունեություն ծավալող գրասենյակն արձանագրել է, որ ժամանակի ընթացքում կա բողոքների ընդհանուր թվի կայուն աճի միտում, ինչը վկայում է հաճախորդների իրազեկության բարձրացման մասին: Այդ մասին վկայում են ինչպես 2010թ.-ի գործունեության արդյունքները, այնպես էլ վիճակագրական հարցումները, որն անցկացրել է ՀՀ կենտրոնական բանկը: Հարցումների արդյունքում` հարցվածների 99%-ը գիտի ֆինանսական հաշտարարի գրասենյակի
...
Շարունակություն »
Просмотров:
798
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.01.2011
|
|
Հակերները կոտրել են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի սոցիալական Facebook ցանցի անձնական էջն ու վերջինիս անունից հայտարարություն տարածել:
Հայտարարությունում ասված է, թե նախագահը չի պատրաստվում մասնակցել 2012 թ-ին նախանշված նախագահական նոր ընտրություններին: Այս մասին գրում է «Գազետա.ռու» - ն` հղում անելով «Ֆիգարո» թերթին:
«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում առկա արտակարգ իրավիճակը, ես որոշում եմ կայացրել չմասնակցել 2012 թ-ին նախանշված նախագահական հերթական ընտրություններին», - ասված է հայտարարությունում, որն ի դեպ զետեղված է բազում տառասխալներով:
Просмотров:
501
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.01.2011
|
|
«ՀՀ զինված ուժերը շարունակում են հետևել հրադադարի ռեժիմին, իսկ Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, թե հայկական կողմից, մասնավորապես, Իջևանի և Նոյեմբերյանի մի շարք բնակավայրերից, ադրբեջանական Ղազախի շրջանը գնդակակոծության է ենթարկվել՝ Aysor.am-ի հետ զրույցում նշեց ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը:
Նշենք, որ ավելի վաղ, ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնից հաղորդել էին, որ հունվարի 22-ին և 23-ին, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ աճ:
/Aysor.am/
Просмотров:
520
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.01.2011
|
|
Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը քննարկում է երկրում զանգվածային հանրահավաքներ կազմակերպելու հարցը: Այս մասին, «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ նշել է կուսակցության ներկայացուցիչ Արիֆ Գաջիլին: Գաջիլիի համոզմամբ՝ եկել է Ադրբեջանում զանգվածային ակցիաներ անցկացնելու ժամանակը: Նա տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս այդ հարցը կուսակցության ժողովի ընթացքում վերջնականապես կհստակեցվի: Հիշեցնենք, որ Ադրբեջանում տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրություններին «Մուսավաթ» Ժողճակատ կուսակցության հետ միասնական դաշինքով էր հանդես գալիս, սակայն երկրում տեղի ունեցած «ընտրությունների» արդյունքում, Ադրբեջանում մեծ հեղինակություն վայելող կուսակցությունները չհայտնվեցին խորհրդարանում: Այդ ընտրությունները մի շարք քաղաքական ուժերի ու կազմակերպությունների կողմից՝ որպես խայտառակ գնահատվեցին:<
...
Շարունակություն »
Просмотров:
585
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.01.2011
|
|
Հայկական ծագումով աշխարհահռչակ ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրը կոչ է արել Իսրայելին` պաշտոնապես ճանաչել Թուրքիայի իշխանությունների կողմից հայերի Ցեղասպանությունը, հաղորդում է «Наше кафе»-ն` հղում անելով «Կոլ Ւսրայել» ռադիոկայանին:
Ելույթ ունենալով Երուսաղեմի համալսարանի միջազգային մրցանակի հանձնման արարողությանը, որը տեղի է ունեցել երեկ Փարիզում, Ազնավուրը նաև հայտարարել է, որ միայն վերջին տարիներին է ի հայտ եկել Թուրքիայի «քարանձավային հակասեմիտիզմը»: Ազնավուրը նշել է, որ մերձավորարևելյան բոլոր խնդիրներում Թուրքիան գրավել է բաց հակահրեական դիրքորոշում:
Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը 2009 թ. մայիսի 5-ից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և ՄԱԿ-ի կենտրոնակայանում երկրի մշտակա
...
Շարունակություն »
Просмотров:
568
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.01.2011
|
| |