Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Январь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 5
Հյուրեր: 5
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Январь » 21
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ վերջին ժամանակներս Ադրբեջանը ակտիվացրել է այլ պետությունների քաղաքացիների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն /ԼՂՀ/ այցի նպատակահարմարությունը կասկածի տակ դնելու ջանքերը:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը փաստում է պաշտոնական Բաքվի հերթական ապակառուցողական նախաձեռնությունը:

«Ադրբեջանի ղեկավարության փորձերը` միջամտելու հարևան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերին դիպչող գործընթացներին անհիմն են և պետք է դիտվեն որպես մեր երկրի հանդեպ թշնամանքի հերթական դրսևորում:

Просмотров: 504 | Добавил: Voskanapat | Дата: 21.01.2011 | Комментарии (0)

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը` հունվարի 21-ին Երևանի ավագանին գումարեց այս տարվա առաջին արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված էր երկու հարց։ Նիստը վարում էր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։

Առաջին հարցը քաղաքապետարանի և վարչական շրջանների կառուցվածքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն էր։ Անդրադառնալով փոփոխություններին քաղաքապետը նշեց, որ գլխավոր ճարտարապետն իր ինստիտուտով կգործի քաղաքապետի ենթակայության տակ, ով առավելագույնս կազատվի առօրյա գործառույթներից, որպեսզի կարողանա ստեղծագործ աշխատել։ Բացի այդ, արտաքին բարեկարգման գործառույթները կանոնակարգելու նպատակով՝ քաղաքապետի խորհրդականի կարգավիճակով մայրաքաղաքը կունենա նաև գլխավոր դիզայներ։
Просмотров: 585 | Добавил: Voskanapat | Дата: 21.01.2011 | Комментарии (0)

Այս պահին Կովկասի ինստիտուտում ընթանում է հիշյալ ինստիտուտի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի շնորհանդեսը: Ինչպես իր խոսքում նշեց ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, վերջին քսանամյակում ԼՂ մասին այնքան է գրվել, որ թվում է, թե արդեն գրելու թեմա չկա, բայց այդուհանդերձ իրենք  դիմել են  Լեռնային Ղարաբաղի թեմային` վերլուծելով հակամարտությունը` այսպես կոչված ասիմետրիկ հակամարտությունների թեորիայի վրա:

Զեկույցի հեղինակներն են Լարիսա Դերիգլազովան և Կովկասի ինստիտուտի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Լարիսա Դերիգլազովան Տոմսկի համալսարանից է, և Ա.Իսկանդարյանի ներկայացմամբ, հայտնի մասնագետ է կոնկրետ ասիմետրիկ հակամարտությունների մասով: 

 Նշենք, որ վ ... Շարունակություն »
Просмотров: 531 | Добавил: Voskanapat | Дата: 21.01.2011 | Комментарии (0)

«Վստահաբար կարող ենք հայտարարել, որ 99% հավանականությամբ մեր պեղած կառույցները Արենիիում խոսում են գինու արտադրության հնագույն փաստերի մասին»,- այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը` անդրադառնալով Վայոց ձորի մարզի Արենի գյուղում հայտնաբերված աշխարհի ամենահին գինեգործարանին: 

Նրա խոսքերով, հուշարձանի պեղման աշխատանքները սկսվել են դեռևս 2007թ.-ից` հայ-իռլանդական-ամերիկյան համատեղ արշավախմբի կողմից: Արենիում աշխատանքները դեռ նոր էին սկսվել, երբ մի քանի օր հետո բացվել էր հնավայրի կառույցը: Առաջին դիտարկումները հուշում էին, որ հողի տակ գտնվում են կավակերտ կերտվածքներ, կառույցներ, որոնք ամենայն հավանականությամբ պետք է շաղկապել գինեգործության կամ խաղողագործության հետ: «Այդ կավակերտ կառույցի հարևանությամբ բացվել էին անոթն ... Շարունակություն »
Просмотров: 530 | Добавил: Voskanapat | Дата: 21.01.2011 | Комментарии (0)

Այսօր կառավարությունում, համաձայն աշխատակարգի, շարունակվել են ՀՀ պետական կառավարման մարմինների նախորդ տարվա գործունեության հաշվետվությունների լսումները: Այսօր կառավարությունում 2010-ի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել 5 նախարարություն, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:

Հաշվետու զեկույցներով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի, սփյուռքի, էկոնոմիկայի, մշակույթի և առողջապահության նախարարները: Նրանք վարչապետին զեկուցել են տրված հանձնարարականների կատարողականների, հաշվետու տարում իրականացված միջոցառումների ու արձանագրված թերացումների պատճառների մասին: Վարչապետ Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել առկա բացթողումների լուծման առնչությամբ:

Просмотров: 556 | Добавил: Voskanapat | Дата: 21.01.2011 | Комментарии (0)

Երեկ երեկոյան ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած հերթական սադրանքի պատճառով զոհվել է հայ զինծառայող: ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պաշտոնական հաղորդագրության համաձայն, հունվարի 20-ին, ժամը 18.00-ի սահմաններում, շփման գծի հարավային հատվածում` Հորադիզի մերձակայքում տեղակայված հենակետերից հակառակորդը սանձազերծել է ինտենսիվ հրաձգություն, որի պատճառով զոհվել է ԼՂՀ ՊԲ զինծառայող Հովիկ Մկրտիչի Սուքիասյանը:

Նույն աղբյուրի համաձայն, Արցախի պաշտպանական ուժերի կողմից ձեռնարկված համարժեք պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Ըստ նախնական տվյալների, փոխհրաձգության ընթացքում ադրբեջանական զինուժի կրած կորուստն անհամեմամատ մեծ է: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են:
Просмотров: 505 | Добавил: Voskanapat | Дата: 21.01.2011 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ