«Այն, որ Թուրքիան Հունաստանի նախագահից ներողություն է ակնկալում, նրա կողմից թուրքերին բարբարոս է անվանելու համար՝ մեկ բան է ապացուցում. նույնիսկ 100 տարի հետո էլ Թուրքիայի մտածողության մեջ շատ բան չի փոխվել և նրանք դեռևս չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, որ իրենց պապերը ոչ միայն հայ և հույն ժողովուրդների այլ նաև մարդկային հասարակության նկատմամբ ահավոր հանցագործություն են իրականացրել»,- այս մասին Panorama.am-ին հայտարարեց ԱԺ պատգամավոր, ԱԺ հայ-հունական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասն Աթենքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելու ժամանակ հայտարարել էր, որ հայերին ու հույներին նախորդ դարասկզբին կոտորել է նույն բարբարոսը` թուրքը: Թուրքական լրատվամիջոցները հիստերիկ պաթոսով արձագանքեցին Հունաստանի նախագահի
...
Շարունակություն »
Просмотров:
550
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
20.01.2011
|
|
Ադրբեջանում կալանավորված լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի հայրը դիմել է Մարդու իրավուքնների եվրոպական դատարան` Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի կայացարած որոշումներն արհամարհելու համար. այն է` Էյնուլա Ֆաթուլաևին անհապաղ ազատ արձակում, և փոխհատուցման վճարում: Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
ՄԻԵԴ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը Ֆաթուլաևի իրավունքների պաշտպանին է փոխանցել որ դրամական փոխհատուցում վճարելու համար ստեղծվել է բանկային հաշվեհամար: Սակայն այդ հաշվեհամարը սառեցված է: Այսինքն, սա նշանակում է, որ իշխանությունները չեն ցանկանում վճարել փոխհատուցում»,- մասնավորապես ասված է Ֆաթուլաևի հոր նամակում:
Եվրոպական դատարանից ստացված պատասխան նմակում, ասված է. «Այս գործը միշտ գտնվ
...
Շարունակություն »
Просмотров:
643
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
20.01.2011
|
|
Այս նամակը հրապարակվել է «Նյու Յորք Թայմզ» օրաթերթում 1990 թվականի հուլիսի 27-ին` Բաքվի հունվարյան արյունալի շաբաթից կես տարի անց: Եվրոպայի, Կանադայի և ԱՄՆ-ի 100-ից ավելի հայտնի իրավապաշտպան, գիտնական և հասարակական գործիչներ իրենց ստորագրությունը դրեցին այս դիմումի տակ, որը Ֆրանսիայի Հելսինկյան համաձայնագրի ապահովման կոմիտեի և Միջազգային փիլիսոփայության քոլեջի (Փարիզ) համատեղ նախաձեռնությունն էր:
21 տարի առաջ գրված այս նամակը այսօր էլ արդիական է, քանի որ ռասիստական, մարդատյացություն սերմանող գաղափարախոսությունը, որով ուղղորդվում էին Բաքվում հանցագործությունների կազմակերպիչներն ու դրանք իրականացնողները, ինչպես ավելի վաղ Սումգայիթում, այսօր դարձել է Ադրբեջանի Հանրապետության պետական քաղաքականության հիմքը, բովանդակությունը և ռազմավարությունը:
Просмотров:
557
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
20.01.2011
|
|
«Ես այս այցելությունները տեսնում են նախագահի կողմից հռչակված ակտիվ-նախաձեռնողական արտաքին քաղականության շրջանակներում: Ե՛վ Կիպրոս, և՛ Հունաստան կատարած պետական այցերը գալիս են համոզելու, որ մեր արտաքին քաղաքականության օրակարգը շատ մեծ հնարավորություններ ունի: Միաժամանակ ունենք շատ չիրացված հնարավորություններ»,- անդրադառնալով ՀՀ նախագահի Հունաստան և Կիպրոս կատարած պետական այցերի՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքերով, մեր հարաբերությունների խորացումը թույլ է տալիս ակնկալել Կիպրոսի և Հունաստանի՝ որպես ԵՄ անդամ երկրի պաշտպանությունը բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն Հայաստանի, Արցախի շահերի պաշտպանությանը Եվրամիությունում:
Просмотров:
571
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
20.01.2011
|
|
Ադրբեջանում խախտում են ազգային փոքրամասնությունների իրավունքները. տեղի լեզգիները դիմել են հայերի օգնությանը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը ներկայացնելով խնդիրը նշեց, որ այս տարվա հունվարի 13-ին Ադրբեջանի տարածքում գտնվող Խրախ-ուբա լեզգիական գյուղն անցել է Ադրբեջանի Խաչմազի միգրացիոն ծառայության պատվիրակությանը` ծառայության պետի տեղակալ Էլման Ալիևի գլխավորությամբ: «Նշենք, որ Սովետական տարիների այս գյուղը եղել է Դաղստանի տարածք, իսկ Սովետական Միության փլուզումից հետո Խրախ-ուբան դարձել է Ռուսաստանի անկլավային գյուղ` Ադրբեջանի տարածքում: Գյուղի բոլոր բնակիչները Ռուսաստանի բնակիչներ են»,-ասաց նա: <
...
Շարունակություն »
Просмотров:
566
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
20.01.2011
|
|
Թունիսում տեղի ունեցած իրադարձություններն ուղերձ են հանդիսանում և Ադրբեջանի, և Հայաստանի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԱՀՀԿ կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
Ներկայացնելով խռովությունների նախապատմությունը` ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս խռովությունները Թունիսում սկսել են մեկ անհատի կողմից, որը ամենևին էլ հեղափոխական չէր, պարզապես համալսարանական կրթություն ունեցող 26-ամյա երիտասարդ էր, ով աշխատանք չուներ:
Ռ. Կիրակոսյանի ներկայացրած տվյալների համաձայն, այդ տղան փողոցային առևտրով էր զբաղվում, իսկ Թունիսի իշխանություններն արգելել են փողոցային առևտրով զբաղվել, և դրա հաջորդ օրը տղան ինքնահրկիզվել է:
...
Շարունակություն »
Просмотров:
516
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
20.01.2011
|
| |