Ըստ թուրքական «Զաման» թերթի, ադրբեջանական գազը Թուրքիա արտահանող Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Թուրքիայում գազի իրացմամբ զբաղվող թուրքական BOTASH ընկերությունից պահանջել է անցյալ տարվա համար ստացած գազի դիմաց լրացուցիչ 1.2 մլրդ դոլար փոխհատուցում վճարել, պատճառաբանելով նրանով, որ մինչեւ 2009 թ-ի մարտը գործող պայմանագրով 1000 խոր.մ գազի դիմաց 120 դոլար վճարի չափը այդ ժամկետից հետո պետք է հաշվարկվի 399 դոլարով:
Ըստ բույն թերթի, թուրքական կողմը պատրաստ է Ադրբեջանին վճարել 600 մլն հավելավճար, սակայն, ադրբեջանական կողմը համաձայն չէ այդ չափին եւ պահանջում է 1.2 մլրդ դոլար: Թերթը գրել է, որ գազի գնի վերաբերյալ երկու երկրների միջեւ բանակցությունները չափազանց դժվար են առաջ ընթանում եւ պատճառը SOCAR-ի 1.2 մլրդ դոլար պահանջն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մինչ այժմ չեն կարողանում պայմանավորվել 2010 թվականին մատակարարվելիք գազի գնի շուրջ:
Просмотров:
700
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
08.01.2010
|