Ռուսաստանն ամենևին էլ շահագրգռված չէ, ի վնաս Ադրբեջանի, միակողմանի առավելությունների հասնել հօգուտ Հայաստանի, նրա նպատակը տարածաշրջանում կայունություն ապահովելն է. «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին` մեկնաբանելով Ռուսաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին իր նախկին հայտարարությունը:
«Հայ-ադրբեջանական տարաձայնություններն այնքան խորն են, որ ես չեմ կարող պատկերացնել Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի իրավասության ներքո: Այդ պատճառով անհրաժեշտ է փնտրել նոր, բնականաբար, երկու կողմի համար էլ ընդունելի իրավական կարգավիճակ»,- կարծիք է հայտնել Ժիրինովսկին: Նա նշել է նաև, որ այդ համատեքստում Վաշինգտոնի և Մոսկվայի համագործակցության համար մեծ հնարավորություններ են բացվում:
Հիշեցնենք, որ լատվիական թերթերից մեկին տված հարցազրույցում Վլադիմիր Ժիրինովսկին նշել էր, որ եթե ԼՂՀ-ն անկախություն
...
Շարունակություն »
Просмотров:
650
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
26.01.2010
|
|
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շատ կարևոր է Եվրոպայի համար: Սա իր լուծմանն սպասող հարցերից մեկն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները, համանախագահ երկրները շարունակում են իրենց ջանքերը` ուղղված հակամարտության կարգավորմանը»,- հունվարի 25-ին Ստրասբուրգում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել Է ԵԽԽՎ նորընտիր նախագահ, թուրք պատգամավոր Մեվլյութ Չավուշօղլին:
«ԵԽԽՎ-ն կանի իրենից կախված ամեն ինչ` հակամարտության խաղաղ կարգավորման համար և պատերազմը ճանապարհ չէ մեր մայրցամաքում խնդիրների լուծման համար»,-ասել է Չավուշօղլին:
Նա նաև նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածությունը ևս իր ներդրումը կունենա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար:
ԵԽԽՎ նախագահ ընտրված Մ. Չավուշօղլին փոխարինելու է Lյուիս Մարիա դը Պյուչին
Просмотров:
690
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
26.01.2010
|
|
Քաղաքական 2010-ի մեկնարկը բավականին թեժ ստացվեց: Խոսքն առաջին հերթին վերաբերում է արտաքին քաղաքական գործընթացներին: Եթե նախկինում արտաքին քաղաքական ակտիվացման ոչ ֆորմալ մեկնարկն համընկնում էր հունվարի վերջին շվեցարական Դավոսում կազմակերպվող միջազգային տնտեսական ֆորումի անցկացմանը, ապա 2010 թվականին իրադարձությունները թույլ չտվեցին անգամ հին տոմարով Նոր տարին նշել: Արդեն հունվարի 11-ից սկսած տեղի ունեցան բազմաթիվ իրադարձություններ, որոնք նշանային են թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, թե հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման գործընթացների համար:
Գործը հեշտացնելու նպատակով, ընթերցողին առաջարկում ենք ևս մեկ անգամ վերհիշել այն կարևոր հայտարարություններն ու եզրահանգումները, որ հնչեցին մինչև հունվարի 25-ը` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների այս տարվա առաջին հանդիպումը:
Просмотров:
636
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
26.01.2010
|
| |