Ստատիստիկա |
---|
Առցանց: 4 Հյուրեր: 4 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2010 » Январь » 20
«Մինչև հայկական զորքերը դուրս չբերվեն Ադրբեջանի գրավված տարածքներից, Անկարայի ու Երևանի միջև կնքված արձանագրությունները թուրքական խորհրդարանում քննարկման չեն դրվի»,- հունվարի 20-ին Թրենդնյուզ գործակալությանը հայտնել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մարջանը:
Վերջինիս խոսքերով եղբայրության և բարեկամության սկզբունքների վրա խարսխված Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններն Անկարայի համար ամեն ինչից վեր են:
«Թուրքիայի Մեծ ազգային ժողովը ներկայացնում է թուրք ժողովրդին, որը միշտ համերաշխ է եղել Ադրբեջանի ժողովրդի հետտ: Հենց այս պատճառով էլ նշված արձանագրությունների հաստատումը թուրքական խորհրդարանում, առա
...
Շարունակություն »
Просмотров:
646
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
20.01.2010
|
|
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որ այցով գտնվում է Սաուդյան Արաբիայում, սպառնացել է, որ եթե Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը չփոխվի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կսառեցվի։
Թուրքական Interajans կայքէջի փոխանցմամբ՝ Էրդողանը ասել է. «Գործողությունը Հայաստանի Սահմանադրական դատարանում գաղտնի է արվել։ Իհարկե Թուրքիան չի կարող ընդունել գաղտնի ներկայացված մոտեցումներ։ Մենք Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները առանց փոփոխության անմիջապես մտցրեցինք թուրքական խորհրդարան»: «Արձանագրությունների մեջ ոչ մի բառ չփոխեցինք եւ ցույց տվեցինք մեր անկեղծությունը, իսկ Հայաստանը արձանագրությունների վրա գործողություն է իրականացնում։ Անհրաժեշտ է, որ դրանք նախկին ձեւին բերվեն։ Այդ սխալը չուղղելու պարագայում՝ գործընթացում ձգձգումներ կլինեն», — հավելել է նա։
Ըստ Էրդողանի՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները չեն կարող այս
...
Շարունակություն »
Просмотров:
702
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
20.01.2010
|
|
Ադրբեջանից բռնագաղթված հայերի հատուցումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն է` ազատագրված տարածքներով: Ծիծեռնակաբերդում հունվարի 19-ին Բաքվի ջարդերի 20-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա` հատուցման պահը «մենք բաց չենք թողել»:
«Եթե մարդկանց սպանում եւ արտաքսում են, ապա ուր պետք է նրանք վերադառնան, որն է նրանց հայրենիքը, իհարկե դա ԼՂՀ-ն է` ազատագրված տարածքներով: Դա է Ադրբեջանից բռնագաղթված հայերի հատուցումը եւ հենց դա էլ մենք պետք է պահանջենք»,- ընդգծեց Վ. Հովհաննհիսյանը: Նրա խոսքով, 1990-ին Բաքվում եւ Ադրբեջանի մյուս տարածքներում ավարտվեց հայաթափման ծրագիրը, որը սկսվել էր 20-րդ դարասկզբին: «1905-ի, 1918-ի Բաքվի ջարդերը 1990-ի ցեղասպանության սկիզբն էր: Սակայն 20-րդ դարասկզբին կովկասյան թուրք ջարդարարներին չհաջողվեց հայաթափ անել Բաքուն եւ
...
Շարունակություն »
Просмотров:
774
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
20.01.2010
|
|
«Հայլուր» լրատվական ծրագրի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ կողմից տարածված այն հայտարարությունը, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2010թ. հունվարի 12-ին կայացված որոշումը պարունակում է նախապայմաններ, որոնք «հակասում են արձանագրությունների հիմնարար նպատակներին», Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել Է.
«Ես մտադիր եմ կապվել իմ գործընկերոջ` պարոն Դավութողլուի հետ` տարակուսանքս հայտնելու եւ պարզելու, թե ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ թուրքական կողմը որտե՞ղ է տեսել նախապայմաններ եւ ինչո՞վ է այն հակասում արձանագրութույնների հիմնարար նպատակին: Հուսով եմ, որ նման հայտարարությամբ թուրքական կողմը չի փորձում արդարացնել իր կողմից նախապայմաններ առաջադրելու շարունակական փորձերը եւ քողարկել արձանագրությունների վավերացման գործընթացի անհարկի ձգձգումը»:
Просмотров:
693
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
20.01.2010
|
| |
|
|