Ադրբեջանը պոտենցիալ ահաբեկիչ պետության կարգավիճակով է հանդես գալիս թե սեփական ժողովրդի, թե հայ բնակչության դեմ` տուրք տալով հակահայկական քաղաքականությանը: Նման տեսակետ արտահայտեց ՀՀ ԳԱ ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում` ընդգծելով, որ Ադրբեջանի պարագայում առկա է եզակի պետական ահաբեկչության դեպք, քանի որ հրահրումը, բռնությունների կոչը և պատերազմ սանձազերծելու պատրաստակամությունը հնչում է երկրի առաջին դեմքերի շուրթերից:
«Ադրբեջանական պետությունը ոչ միայն հանդես է գալիս պատերազմ սանձազերծողի և էթնիկ կոնկրետ խմբի դեմ պետական ահաբեկչական քաղաքականություն իրականացնելու տեսանկյունից, այլ պատերազմ սանձազերծելու հայտարարությունները ինչ-որ տեղ նաև ահաբեկչություն են երկրի էթնիկ մեծամասնություն կազմող ադրբեջանցիների դեմ, քանի որ առողջ բանականությունը հուշում է, որ յուրաքանչյուր անձ դեմ է պատերազմին և բռնությանը, պատեզա
...
Շարունակություն »
Просмотров:
727
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.01.2010
|
|
Հունվարի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է նույն օրը Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեին և նրան ուղեկցող անձանց:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնում է անփոփոխ. հակամարտությունը չի կարող կարգավորվել Ադրբեջան-Արցախ անմիջական երկխոսության բացակայության պայմաններում: Այդ կապակցությամբ երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի ոչ կառուցողական և ռազմատենչ մոտեցումներից:
Միաժամանակ Նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ Արցախի անկախությունը և անվտանգությունը սակարկության առարկա չեն, 
...
Շարունակություն »
Просмотров:
665
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.01.2010
|
| |