Պատերազմական իրադրություն. արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը պատերազմ է հայտարարել զավթիչ հայերին և փառապանծ ադրբեջանական բանակն առաջին իսկ վայրկյաններին տոնել է մի շարք հաղթանակներ: Իսկ թշնամին խուճապահար նահանջում է: Ադրբեջանական ԶԼՄ-նեը զօր ու գիշեր լուսաբանում են մարտական գործողություննները: Սակայն, նույնիսկ բազմաթիվ լրատվական միջոցները չեն հասցնում լիարժեքորեն լուսաբանեն ադրբեջանական բանակի հաղթանակները, քանի որ գլխապտույտ հաջողությունները հաջորդում են միմյանց: Ստիպված այդ սուրբ գործին են ներգրավվել սպորտային, խոհարարական և այլ կենցաղային բնույթի հաղորդումների մեկնաբանները: Դա էլ չի թեթևացնում ադրբեջանցի լրագրողների հաճելի հոգսերը, քանի որ ադրբեջանական բանակն անկասելիորեն սլանում է դեպի Երևանի մատույցները:
Սակայն, չգիտես ինչու, ադրբեջանական բանակի կորուստների մասին տեղեկություններ չեն հայտնվում, իսկ երկրով մեկ հայտարարված է համընդհանուր զորահավաք` բոլոր բնակավայրերում ոստիկանները և հատուկ նշանակության ջոկատները շուրջկալներ են իրականացվում:
- Դե, կորուստներ ուրեմն չեն եղել, որ չեն հայտարարում, մի՞թե հայերի հետ պատերազմում էլ պետք է կորուստներ ունենանք,- մտածում է Ռիզվան Հուսեյնովը: Բայց կասկածանքի որդը նորից կրծում է Ռիզվանի ազնիվ սիրտը` իսկ համընդհանուր զորահավաքը՞, շուրջկալները՞:
- Դե, երևի ազատագրված տարածքներում թիկունքային զորամասեր են պետք, բոլորն էլ գիտեն, որ կարգ ու կանոն պետք է լինի: Իսկ մերոնք չեն ցանկանում թիկունքային աշխատանքներ կատարել: Իհարկե, բոլորն էլ ձգտում են առաջնային գիծ, կեցցեն նրանք - կրկին ինքնահանգստացմամբ է զբաղվում Ռիզվանը:
Հանկարծ լսվում է դռան զանգի ձայնը: Ռիզվանը բացում է դուռը և երկու քաղաքացիական անձինք ներխուժում են նրա բնակարանը:
- Ի՞նչու չեք բացում դուռն` արդեն 10 րոպե է, ինչ սեղմել ենք Ձեր դռան զանգի կոճակը, - հարցնում է տարօրինակ հյուրերից մեկը:
- Կներեք, ես ազգանվեր մտքերով էի տարված,- արդարանում է Ռիզվանը:
- Տեսնում ե՞ս, մենք հասցեն չենք շփոթել, սա իրոք Ռիզվան Հուսեյնովի բնակարանն է,- հյուրերից տարեցը դիմում է երիտասարդին:
- Բայց ի՞նչ է պատահել,- հարցնում է Ռիզվանը:
- Հագնվեք, հետևեք մեզ և ոչ մի ավելորդ հարց,- բարեկիրթ տոնով պատասխանում է տարեց հյուրը:
- Այս ի՞նչ է կատարվում,- մտածում է Ռիզվանը, - ախ, հաաա, երևի կանչում են պարգևատրման, չէ որ իմ հոդվածները պակաս չեն նպաստել թշնամու ջախջախմանն, էլ ինչ պատերազմ` առանց գաղափարական հենքի,- ուրախանում է նա:
Պատկերը փոխվում է և անսպասելի հյուրերը Ռիզվան Հուսեյնովին ուղեկցում են Բաքու, Խաթաիի շրջան, Ազի Ասլանովի փողոց, փայտամշակման գործարան: Այնտեղ բազմաթիվ բանվորներ ինչ-որ արկղեր են պատրաստում: Տեր աստված, մի՞թե սրանք դագաղներ են:
- Դե ամեն ինչ պարզից պարզ է, սրանք հայերի համար են պատրաստվում, չէ որ ադրբեջանցիները միշտ էլ աչքի են ընկել իրենց վեհանձնությամբ,- այս անգամ արդեն ուրախությունից հուզվում է Ռիզվանը, - իրավ է, մենք շատ բան ունենք աշխարհին սովորեցնելու: Պատկերը կրկին փոխվում է. փայտամշակման գործարանի մութ սենյակներից մեկում կանգնած է Ռիզվանը: Հանկարծ լույսի փունջն ընկնում է նրա վրա:
- Աստված իմ, մի՞թե մրցանակաբաշխություն է,- մտածում է նա,- այո, հաստատապես առաջին տեղն եմ գրավել լավագույն հոդվածագիր և լավագույն հակահայ քարոզիչ անվանակարգերում: Այ թե կնախանձեն ինձ Վուգար Սեիդովը, Քենան Գուլուզադեն, Նուրանին, Նաթիգ Կարաբախլին, Աքպեր Հասանովը, ….:
- Համա թե լեզու ունես, հաաա, Ռիզվան քիշի, - լսվում է սենյակի մթությունից:
- Ծառայում եմ Ադր…, Իլհամ Ալիևին,- պատասխանում է Ռիզվանը:
- Ես չգիտեմ, թե ում ես ծառայում, բայց եթե հայկական ավիացիան գնդակոծի գործարանս, ողջ կյանքդ ծառայելու ես ինձ,- լսվում է նույն ձայնը:
- Անիծված սատանա, սա հո Ռովշան Աքբերովի ձայնն է,- սարսռում է նա:
- Բբբբբայց ես ի՞նչ եմ արել, պարոն գեներալ,- վախվորած հարցնում է Ռիզվանը:
- Դու դեռ հարցնում ե՞ս, թե ինչ ես արել, իսկ ով էր անընդհատ գլուխներս տանում հայերի վախկոտության և աղքատության միֆերով, այն ո՞վ էր, որ պարծենում էր, թե նրանք չեն համարձակվի ռմբակոծել Ադրբեջանի կարևորագույն օբյեկտները, - Ռիզվանի նահանջի ճանապարհը փակում է նույն ձայնը:
Բայց Ռիզվանը շուտ հանձնվողներից չէր` բնությունը նրան օժտել էր անսահմանափակ պրագմատիզմով: Ուստի, նա փորձեց թևային անցում կատարել և շեղել զրուցակցի ուշադրությունն իր ցանկացած ուղղությամբ:
- Համաձայն եմ, բայց չէ որ ինձանից առաջ ավելի ազգանվեր հոդված էին գրել Քենան Գուլուզադեն և Աքպեր Հասանովը:
- Իսկ Դու գի՞տես, որ Քենանն արդեն Երևանում է- չարախնդում է խորհրդավոր ձայնը:
- Բայց, ինչպե՞ս:
- Երեկ երեկոյան Կարմիր խաչից են զանգահարել և իրազեկել այդ մասին, իսկ մյուս մանրամասներն ինձ չեն հետաքրքրում: Ուրեմն այսպես, աղավնյակս, այս պահից, Դու, որպես տաղանդաշատ զինվորական, նշանակված ես Մարտակերտի ճակատի հրամանատար:
- Իսկ Աքպեր Հասանո՞վը:
- Նա Ֆիզուլիի ճակատում փորձել է անցնել փշալարերի վրայով և …. հիմա վաստակավոր պարուսույց է: Մի վհատվիր, գուցե Քեզ էլ բախտ վիճակվի փոխել մասնագիտությունդ: Այստեղ Ռիզվանը փորձեց գործի դնել իր զինանոցում մնացած վերջին հնարքը:
- Բայց ես անմեղսունակ եմ, եթե չեք հավատում, կարդացեք www.voskanapat.info կայք էջի 2010թ. հունվարի 22-ին լույս տեսած «Муэдзин самозванец или Из серии «исторических» приключений Ризвана Гусейнова» վերտառությամբ հոդվածը:
- Վաղուց էր պետք մտածել այդ մասին: Ամբողջ երեք ամիս ունեիր բուժման համար: Իսկ Դու թրև էիր գալիս համացանցում: Վերջ, հրամանը քննարկման ենթական չէ: Ուրիշ հարցեր ունե՞ս: Ո՞չ: Ազատ ես: Բայց, սպասիր, ազգանունդ պետք է փոխվի: Այդ ազգանունը Մարտակերտի ճակատի համար շատ վտանգավոր է` տխուր նախադեպեր կան: Այսօրվանից Դու Ռիզվան Սադիխովն ես: Հասկացա՞ր:
- Բայց դա անարդարացի է,- կյանքում առաջին անգամ ըմբոստանում է Ռիզվանը,- առկա է տխուր նախադեպ նաև առ այն, որ իմ նոր ազգանունը ոչ պակաս, քան 6.000 ադրբեջանցի զինվորի կյանք կարժենա:
- Երիտասարդ, Դու թերևս վերջին 17 տարիներին Ադրբեջանում չես բնակվել,- քրքջում է այդ չարաբաստիկ ձայնը,- վերջ, ընդունելությունն ավարտվեց:
- Ապերախտներ, ….-եր, ….- եր, ….-եր, - մտքում քրթմնջում է Ռիզվանը: Պատկերը վերջնականապես փոխվում է` Մարտակերտի ճակատ, Գանձակի մատույցներում, հայերը վախկոտաբար հարձակվում են, իսկ ադրբեջանցիները` քաջաբար փախչում:
- Օ երկնային տեր, - բողոքում է նորաթուխ Ռիզվան Սադիխովը,- մի՞թե այդ հայերը չեն կարդացել իմ հոդվածները:
- Որդյակ իմ Ռիզվան, ընդհակառակը, հայերն ուշադիր են կարդացել դրանք և ի դեմս Քեզ և Քո նմանների, հայտնաբերել են Ադրբեջանի ևս մի քանի թույլ տեղերը: Ինչպես ասում են` այն ինչ սազում է Զևսին, չի սազում եզին: Եվ հետո, որդյակ իմ, մյուս անգամ կդիմես Քո երկրային տերերին, քանի որ պատվիրատուները նրանք են: Արիացիր, զավակս, քեզ նորանոր քաջագործություններ են սպասում:
Հանկարծ, Ռիզվանը նկատում է վախկոտաբար հարձակվող հայերի մի զորաջոկատի, որոնց առջևից, ինչպես միշտ, քաջաբար նահանջում էին ազերի ասկյարները: Պահը կրիտիկական էր` լինե՞լ, թե չլինե՞լ պարուսույց:
- Առաաաաջ, պանծալի մարտիկներ, հանուն Ադր…, փուհ, էլի սխալվեցի, հանուն Իլհամ Ալիևի` առաաաաջ,- գոռում է Ռիզվան Սադիխովը:
Ռիզվանն արդեն պարզորոշ տեսնում է վախկոտ և սոված հայ զինվորների դեմքերն` արյունը երակների մեջ անսովոր կերպով եռում է: Նշան է բռնում ու կրակում համարյա մեկդարյա թշնամու ուղղությամբ: Այ քեզ զարմանք, կրակոցի ձայնը լսվում է, բայց նրա ձեռքին զենք չկա: Փուհ, այս ինչ գարշելի հոտ ունի վառոդը:
Բայց, առավել զարմանալի է, որ թշնամին նահանջում է` հընթացս հագնելով հակագազերը:
Ոգեպնդված Ռիզվանը նորից է փորձում կրակել ……:
Արթնանում է գիշերվա ժամը 03:12-ին` համակարգչի մոտ` սև վառոդի մեծ կույտի վրա նստած, իսկ սենյակում անտանելի հոտ է:
- Գրողը տանի, այս երկրում անհնար է առանց տակդիրների նույնիսկ երազել, - կիսադառնացած մտածում է Ռիզվանը….
Կոնստանտին ԱԶԱՐՅԱՆ
|