Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июнь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Июнь » 24 » Փոքր Մհերի ագռավաքարը
11:55
Փոքր Մհերի ագռավաքարը
«Երբ ժողովրդի մեջ ցեղը չի շնչում, նա ծալում է արծվի իր թևերը: Ժողովուրդը դա Հայ հոգու մարտիրոս կողմն է, ցեղը` հերոսական: Ժողովուրդը ներկան է, ցեղը` երեկը, այսօրը և վաղը: Ցեղի ինքնությունը տեղի կունենա հերոսների, սուրբերի և լուսակիրների միջոցով»:  
Գարեգին Նժդեհ

Բարոյազրկման, ազգային արժեհամակարգի ու բարքերի ախտահարման այս խելահեղ ընթացքը մի կողմից ստեղծելով համատարած ամենաթողություն, գլխավոր հիմքը հանդիսացավ Հայստանի ներքաղաքկան կյանքում այլասերված անառողջ մի հասարակարգի ձևավորման համար, իսկ մյուս կողմից էլ կոտրեց օտար բարոյահոգեբանական ներխուժմանը ընդդիմացող Հայության հավաքական կամքը: Հուսլքված ժողովրդի մի զգալի հատվածը, պետության ապագայի հանդեպ արդեն կորցրել է վստահությունը, իսկ քաղքենիացված մի ստվար զանգվածի համար էլ օտարի տիրապետությունը դարձել է, այլևս հոգեբանորեն ցանկալի և կենսական մի նոր պահանջ: Պարտադրված օտարածին աշխարհայացքների ճնշման հետևանքով աստիճանաբար նահանջեց ազգային գաղափարներն ու դուրս դրվեց պետության կենսագործունեության ոլորտներից: Մինչդեռ արդեն ապագաղափարականացված հասարակությունը բացարձակապես չէր կարող դիմակայել օտար գաղափարների մասսայական տոտոլ ինտերվենցիային: Իսկ այդ հասրակությանը կարելի էր ավելի քան հեշտությամբ ուղղորդել ցանկացած ճանապարհով դեպի ազգային ինքնության կորստի, դեպի ցեղի փչացմանն ու համատարած ոչնչացման:

Ժամանակակից Հայաստանի չափանիշները այլևս համապատասխանված են գաղությացած երկրի չափանիշներին, որը իբրև պետություն կառավարվում են օտարամոլ իշխանավորների կողմից նորաստեղծ այլասերված բարքերի և օտարի կոմից ներմուծված օրենքների ու արժեհամակարգի չափանիշներով: Մինչդեռ Ազգային Պետությունը պիտի հանդիսանար մարդու իր ցեղային տեսակի մարմնի և ոգու որպես միևնույն մեկ ամբողջությունը, որոնք խնդիր են դրել բազմացնել իրենց արարիչ տեսակն ու հասնել նախախնամությունից տրված նպատակներին: Ազգային Պետության պահպանման կարևորությունը ավելին պետք է հանդիսանար, քան միջազգային գլոբալ արժեհամակարգերի ընդունման անհրաժեշտությունը: Իշխանությունները պիտի հասկանային, որ ոչ ժամանակակից քաղաքակիրթությանց կանոնները և ոչ էլ միջազգային որևէ բանաձևումներ, անհամեմատելի են սրբագույն Հայրենիքի պաշտպանության ու Ազգային դասական գաղափարախոսության պահպանման հրամայականի հետ:

Ազգերը, որոնք ժամանակակից քաղաքակրթությանց տարբեր պահանջների և պարտադրումների արդյունքում հակված են ընդունելու և առաջնորդվելու օտար արժեհամակարգային չափորոշիներով, նրանք վերջնականապես դատապարտված են գաղափարական չգոյության, բարոյական ոչնչացման, աշխարհընկալման և իմացական աղքատության: Ազգի ոչնչոցումը սկիզբ է առնում հենց Ցեղային ոգու հեռացումից, բարքերի այլասերումից, աստվածադրոշմի ապականացումից և գոյության հավերժական տարածության անէացումից: Նրանք մահանում են որպես ազգ թեկուզ և հենց իրենց իսկ հարազատ բնօրրանում, սկայն դադարելով այլևս կյանքի հավիտենականության մեջ արարչական ու Ատվածամարդ լինելուց: Այսպիսին է ժամանակակից սպառված քաղաքակրթությնաց պահանջներն ու զարգացումները, որոնք ուժի և տարաբնույթ ճնշումների միջոցով խախտում են ազգերի ու ժողովուրդների հոգևոր ավանդական և գաղափարական հավասարակշռությունը: Աշխարհում առկա տոտալ օտարամտության զարգացումները հանգեցրել են այլևս միջքաղաքակրթական փոխհարստացման երևույթների կասեցմանն ու դատապարտել ոչնչացման ազգերի հոգևոր և մտավոր զարգացումները: Իսկ ուժի և բարբարոսության դեմ Ազգային իրավունքներն ու միջազգային օրենքները զուրկ են որևէ արժեքներից:

Որպես ընդունված կանոն, քաղաքակրթությունը զարգացում է, առաջադիմության և բնության կենսական պահանջ: Սակայն եթե ազգի ամբողջ զարգացումն ու առաջընթացքը իր էներգետիկական իմպուլսը չստանա ավանդականության, ցեղային ոգու և նրա արարչական ակունքներից, ապա այն տրանսֆորմացիայի ենթարկվելով մահացու վարաքի պես տարածվելով կապականի ժողովուրդների, ազգերի և մարդու կեցույթաձևերն ու հոգին: Ժամանակակից քաղաքկրթությանց արմատները, որոնք հանդիսանում են կոպիտ նյութապաշտական աշխարհայացքը, կեղծ - մշակույթը, շահամոլությունն ու անհանդուրժողականությունը, հանգեցրել է այլևս աշխարհի ժողովուրդների պարտավորված գլոբալիզացման` ապրանքափոխանակման և ֆինանսկան սահմանների ջնջման, առողջապահական, կրթական, մշակույթի ինչպես նաև ազգային բարքերի, արժեքների և կենսական ռեսուրսների` օդի, ջրի և այլնի վաճառականացման, հասարակության մտայնության կլանման, ժողովրդավարության սեփականացման հարստագույն անհատների կողմից, ընդհանուր քաղաքակնության սեփականացմանը, աշխատուժի թերվճարման, ժողովուրդների և ազգերի անխտիր ստրկացման, միջազգային իրավունքի և օրենքների կամայական կիրառմանն ու այլն: Աշխարհը աստիճանաբար մոտեցել և հասել է սոցիալ - տնտեսական, գաղափարաբանական, էկոլոգիական և բարոյական աղետի վտանգավոր սահմանագծին ու սպառել հարատևման իր էներգետիկական միջուկը: Խախտվել են Տիեզերքի բարոյական օրենքները, որի ներքին հոգևոր շրջապատը այլևս ախտահարված է ժամանակակից կեղծ արժեհամակարգով:

Մինջդեռ ցեղային ոգու աշխարհընկալումի իմաստավորումն է, որ մեզ հեռացնում և ազատագրում է ժամանակակից սպառված քաղաքակրթությանց սահմանավորումների քարացիալ վիճակից և մեր էներգետիկական ինքնահոս մասը ուղղորդվում է մեր էթնոսի շարժմանը դեպի ոգեղեն կյանքն ու դեպի բարձրագույն ձգտումը` ձգտումը Աստծուն: Եթե Ցեղի ոգեղեն շունչը ի հայտ է գալիս միայն տկարացած ազգի վտանգի ժամին և զորացնում է ազգը ու գոտեպնդում նրան, ապա բարձր – հոգևոր ազգը, որպես առաջնակարգ մշակույթ կրողի, առաջնորդվում է միայն Ցեղային ոգու խորհրդով, Ցեղային ներքին զորությամբ, ուստի և թույլ չի տալիս վտանգի հանդեպ ազգի տկարացումը: Ներքին զորությունը Ցեղի ոգու անբիծ բարոյակնության արմատն է ու ակունքը և ոչ երբեք ավանդական բարքերի հանդեպ արհամարանքը, անտեսումն ու ժամանակակից այլասերումը:

Մենք` Հայերս, որպես առաջավոր Ասիայի բարձր հոգևոր Ազգ և որպես առաջնակարգ մշակույթ կրողի, հատկանշում ենք մեր Ցեղային անմահ ոգու աշխարհընկալումը: Ցեղային ոգու աշխարհընկալումը մեր ազգի աշխարհիկ ոգու ձեռնավորումն է և նյութեղեն աշխարհի վրա հավասարակշռող չափանիշը, որը իր արարչական առաքելությունը ծառայեցնում է միայն և միայն բարձրագույն նպատակին` Աստվածայինին: Մեր Ազգի գաղափարախոսությունը մեր Ցեղային ոգու ինքնաճանաչման կենսակն զգացումն է, որը ճանաչվում է միայն ազգային ինքնության ու նրա ինքնաճանաչման գերագույն ակտում և որպես ապրող երևույթ արտահայտում է Ցեղի նախապատմական Աստվածային ֆենոմոնը: Մենք` Հայերս մեր պատմական Տարածքով, Էթնոսով, Մշակույթի և Հոգևոր Միսսիայով հատկանշվում ենք նաև, որպես միակամ հերիարխիա: Մեր Ազգի տարածքը, իմա` Հայկական բարձրավանդակը ուր ի վերուստ հիմնված ենք մենք, հենց այստեղ էլ ուղղված է մեր Հոգևոր Միսսիան, մեր Ազգի բարձրագույն ձգտումն է: Ձգտումն է այնպես ինչպես միակ տրադիցիոնալ ձգտումը Աստծուն: Մեր Ազգի Հոգևոր Միսսիան դա մեր ազգի շարժման մոդուսն է դեպի Աստված: Այնպես ինչպես, որ մեր Ազգը ներառում է իր մեջ Տարածք, Էթնոս, Մշակույթ, Հոգևոր Միսսիա ուստի և առկա է շարժումը դեպի Աստված, դեպի լույսը, հենց այս` Հայկական Բարձրավանդակի տարածքում: Մեր Ազգային Էթնոսը, մեր Ազգի «մարմնի» այն ինքնահոս մասն է, որն իր մեջ պարունակում է էներգիա: Ով բորբոքումը, ցնցումը, որը խառնված է այդ էներգիայով բերում է մեր էթնոսի շարժմանը: Դրանք հանդես են գալիս որպես բնազդական ձգտում, կիրք դեպի կյանքը, ձգտելով դեպի բազմացում: Մեր Ազգի Մշակույթը, մեր Ազգի Ոգու արտահայտումն է առարկայական և ոչ առարկայական արարումներով: Դրանք արտացոլանք են մեր ազգային հոգևոր ֆորմայի ազդեցության և մեր ազգի հոգևոր ֆորմայի շարժման:
 
Եվ ահա, հենց այստե´ղ, Հայկական Բարձրավանդակի վրա սփռած Հայկական սրբագույն Մշակույթի, Հյական էթնոսի և Հայկակն Ոգեղեն արժեհամակարգի միաձույլ տարածքում է գաղտնագրված Հայ Ազգային Գաղափարախոսության ու Վերածնության Ծրագիրը: Յուրաքանչյուր ընտրյալ, որն իր մեջ կրում է ցեղային ոգու, արարչական հրաշունչ մշակույթի և հոգևոր Հայստանի միաձույլ շունչը, նա էլ իր մեջ կրում է Հայ Ազգային գաղտնարանի կոդերը, որոնք դարերի խորքից բյուրեղացած և մեզ ժառանգաբար փոխանցված Աստվածացեղի անմահ ոգու պատգամն է: Միայն մեզ է տրված միակ պահապանի ու մշակի, կյանքի կոչելու և արարելու բացառիկ իրավունքը: Միայն մեզ է տրված սեփական գոյությունը զոհաբերելու սրբագույն պատրաստակամության անհրաժեշտությունը, ապահովելու համար մեր տեսակի հավերժությունն ու Հայոց Վերածնության Ծրագիրը: Մինչդեռ ամեն մի պատրաստակամությամբ զոհաբերվող ընտրյալի ժառանգական էներգետիկ միջուկը անվթար է, հավերժ և Տիեզերական անսահմանության մեջ անսպառ: Ամեն մի ընտրյալի ինքնազոհաբերումը, դա մի նորսկիզբ է հավերժության ու մի նոր ժայթքած ակունք անմահության: 

Մենք` Ցեղային ոգու կրողներս, համաշխարհային մարդկության մեջ եզակի ենք և զանազանելի իսկ ժամակակից Հայության մեջ սակավաթիվ, սակայն իվերուստ ընտրյալ ենք և զոհաբերական սիրով կապված Հոգևոր Հայաստանին: Մենք ենք, որ գտնվելով Հայ մշակույթի ոգեղեն դաշտում, մեր մեջ պահպանում ենք Մշակույթի տաճարի միակ բանալին, որտեղ պարփակված է Հայոց Վերածնության Ծրագիրը: Տիեզերական մեծության ու ժամանակի մեջ, իր սկզբնական արարումից մինչև հավերժությունը ընթացող հաջորդական մեր սերունդների պատմաօրագրական և ոգեղեն էներգետիկ միաձույլ միջուկը արդեն իսկ հասունացել է հոգևոր Հայաստանի ընդերքում Հայոց Վերածնության Ծրագրի մանրակետը: Միացյալ Հարենիքի, իմա` Հայկակն Բարձրավանդակի ամբողջացման ու Հայ Ազգի նորովի մաքրման աշխարհայցքը կհանգեցնի ազգի զարգացման էվոլյուցիոն ընթացքին, ինչը որ կստիպի ապապետականությանը տրանսֆորմացվել դեպի Ազգային արժեհամակարգ և նորից վերադառնալ Հայ Մշակույթի ոգեղեն դաշտ` իմա դեպի Տիեզերական բանական դաշտ, դեպի Տիեզերական Բարձր Օրենքները, ձևավորելով որպես Ազգային Պետականություն: Իսկ Ազգային Պետականությունը նորից կստանա հոգևոր և Սահմանադրական լծակներ, Ազգի և Հայրենիքի ժառանգականության միակ իրավունքը` արարելու և կերտելու սպառված համաշխարհային քաղաքակրթությանց համար մի նոր որոկական դաշտ: Մեզ է տրված նոր աշխարհակարգի ստեղծաման բացառիկ մենաշնորհը: Երկիր մոլորակի վրա, երբևիցէ չի գործել և չի կարող գործել քաղաքակրթությանց կողմից ստեղծվավծ այնպիսի օրենքներ և բարքեր, որքան էլ, որ դրանք հաստատված լինեն միջազգային իրավունքների չափորոշիչների կողմից, եթե այն չի զուգահեռվում Տիեզերական Բարձր Օրենքների պահանջներին:

Մինչդեռ Տիեզերական Բարձր Օրենքների, Հայոց Վերածնության և համաշխարհային քաղաքակրթությանց Կենաց Ծրագիր շտեմարանը, հանդիսանում է Հայկական Բարձրավանդակը, որտեղ և կենտրոնացված է հոգևոր և Տիեզերական էներգիայի անսպառ պաշարները: Եվ հենց այս ակունքից են բխում աշխարհի ազգերը, կրոնները, մարդկային կեցույթաձևերն ու բարքերը, քաղաքակրթություններն ու ռասսաները և հենց այս աղբյուրից էլ վերանորոգվում են ժամանակի տարածության մեջ փչացած, այլասերված աշխարհակարգերն ու սպառված քաղաքակրթությունները:

Արմենակ Մնջոյան  
   


Просмотров: 1984 | Добавил: Voskanapat | Рейтинг: 4.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ