«Հիվանդ, դժբախտ ժողովուրդ, որ մինչև այժմ երկու առաքինություն է ունեցել՝ իր դժբախտությունները վերագրել արտաքին պատճառների և փրկությունը հուսալ արտաքին ուժերից»։ Գարեգին Նժդեհ Լիբերալիզմի գաղափարախոսությունը քաղաքացիական հասարակարգր դիտում է որպես կարևորագույն նախանշան դեմոկրատիայի գոյության, ինչպես պարտադիր պայման հասարակության դեմոկրատացման և ավելին, անգամ որպես ֆենոմեն միայն արևմտյան քաղաքակրթության, արևմտյան պատմամշակութային տիպի, որը տարբեր¬վում է արևմտյան քաղաքական տրադիցիաներով՝ արևելքից։ «(Քաղաքացիական հասարակարգ)–ը հանդիսանում է որպես միջանկյալ ինստիտուտ ընտանիքների և քաղաքական ինստիտուտների միջև, պետության շրջանակների մեջ։ Հեգել. 1837թ.»։ Այնուամենայնիվ Վենեցիականներր ինչպես լիբերալիզմի կազմակերպիչներ, տարածելով գիտնական՝ Ադամ Մմիթի լիբերալիզմի գաղափարները, կայացրեցին օլիգարխիական ռեժիմը Անգլիայում։ «Վենեցիական կոնսպիրոլոգիական տարբերակով օլիգարխիան 16-րդ դարի վերջ` դա ֆինանսական օլիգարխիաներ ըստ սխեմայի Կարֆագեն - Վենեցիա–ՀոԱանդիա-Անգլիա»։ Սակայն արևմտյան աշխարհում արդեն իսկ սկսված կրիզիսը պարզորոշ ցույց տվեց, որ «Ֆորմալ» վիճակը դեմոկրատիայի` միայն առկա «ինստիտուցիոնալ» դեմոկրատացման հետագա գործընթացն իրականացնող ուժը, ընդհանուր առմամբ անբավարար է։
Ռադիկալ լիբերալիզմը, իր ունիվերսալիզմով, «Սոցիալական ստանդարտիզացիա»–ով և հատկապես պատմության մեջ նախադեպը չունեցած մարդու օտարացմամբ հասարակությունից, ստեղծեց աշխարհահայացքային և հստակ քաղաքական փակուղի ինքն իր առջև, ինչպես նաև գաղափարական և հասարակական առումներով։ Ռադիկալ լիբերալիզմը այլևս վերածվել է մի կողմից տիպիկ գիտական խնդրի, որն ունի վերաիմաստավորման կարիք նրա պերսպեկտիվների, իսկ մյուս կողմից էլ խորհրդի լուրջ պահանջ` ինչպես դուրս գալ փակուղուց։ Իսկ փակուղին ներկա վիճակում չի սահմանափակվում միայն փիլիսոփայաքաղաքական շրջանակներով։
Ռադիկալ լիբերալիզմը կամ լիբերալ տոտալիտարիզմը ոչնչացնելով ավելի քան կոնսերվատիվ և կամ հանրապետական-քաղաքական արժեքները, որը վերաբերվում է ընտանեկան տրադիցիաներին, եկող սերնդի դաստիարակությանն ու ընդհանրապես կրթական համակարգին, քաղաքացու հետաքրքրասիրությանն ու նրա ակտիվ մասնակցությանը հասարակական գործընթացներին և խնդիրներին, սովորույթների ու բարքերի գիտակցմանը, աշխատանքի ու գործի հանդեպ հարաբերությանը ինչպես արժանապատիվ մարդու և Ասպետական-Հայրենասիրական զգացումներին, այլևս վերածել է լիբերալ համակարգը անիրատեսական և ապակայուն համակարգի։
Կոսմոպոլիտիզմի գաղափարը ունակ է ստեղծելու պետություն և բավականաչափ հզոր պետություն։ Կոսմոպոլիտիզմի գաղափարը ստեղծեց Բյուզանդական իմպերիան, Ավստրոհունգարական իմպերիան, Օսմանական իմպերիան, ԱՄՆ-ը, Բրազիլիան, Խորհրդային Միությունը, Հնդկաստանը և մի շարք փոքր պետություններ` ինչպիսիք են Վենեցիան և այլն։ Մինչդեռ կոսմոպոլիտ և հատկապես ունիվերսալ պետություններում առկա ազգերը կամ ռասսաներն ու էթնոսները վերածվում են տվյալ պետության գաղափարների պատանդի, այդ պետության ֆունկցիայի պատանդի։ Այդպես եղավ Հույների և Ավստրիացիների, Ռուսների ու Անգլոսակսերի հետ։
Ունիվերսալիզմի գաղափարը այսօր առկա է Իսրաելի, Ադրբեջանի, Ղազախստանի, հարավային Աֆրիկայի և մի շարք լիբերո-ամերիկյան պետություններում։ Ներկա պարագային չկա ոչինչ այդտեղ տրադիցիաներից, չկա ոչինչ ազգային միսսիայից։ Մինչդեռ արտաքնապես ամեն ինչ երևում է հենց այդպես։ Այն պետության մեջ, որտեղ ազգը ի վիճակի չէ ղեկավարել սեփական պետությունը և հարց է առաջանում նրա ամբողջականության պահպանման, այդ պահից էլ ի հայտ է գալիս ունիվերսալիզմի գաղափարր։ Եվ միայն բարձր - հոգևոր ազգին և առաջնակարգ մշակութային ազգին` «Ֆրանսիացիներին և Գերմանացիներին» հաջողվեց պահպանել իրենց պետության ազգային ունիտարիզմը, օգտագործելով ունիվերսալիզմը միայն, որպես ազգերի ասիմիլյացիայի համար։
Հայաստանի Հանրապետությունը այլևս կանգնած է երկրնտրանքի առջև, կամ ընդունել արևմտյան արժեհամակարգը, որը եվրոպական պատմության մեջ մարմնավորում է վերափոխումների, ազատական արժեքների համակարգով և տնտեսական, քաղաքական, գաղափարական մոդեռնիզմով։ Եվ կամ ամբողջությամբ ինտեգրվել արևելյան բևեռին, որը վարում է քաղաքականություն ընդդեմ ազատական գաղափարախոսության և պատմականորեն հակված է պահպանողականության ու պատմական հաջորդականության։ Սակայն մեր ազգի ճակատագիրը՝ մեր կենսակերպի, մշակույթի, ապրելաձևի ու պատմական փորձառության ընդհանուր մեկ հանրագումարի ու ապագայի առաքելությունն է, որը դարերի խորքից բյուրեղացած է մեր ոգու սկահակի մեջ։ Մեզ` Հայերիս համար այդ սկահակը Հոգևոր Հայաստանն է Հայկական բարձրավանդակի արևապսակ շողապատկերներով, ազգային մշակույթի անկրկնելի գանձարանով, Աստվածաորդի Հերոսներով ու ազգային արժեհամակարգով: Այն մեզ հետ է որպես մշտապես ինքնանորոգվող ու հավերժ ապրող Կենաց Ծրագիր:
Հայոց Կնեաց Ծրագիրը հազարամյա դարերի ընթացքում արմատացել է հոգևոր Հայստանում, շունչ է առել մեր հավատի, մեր ոգեղեն ուժի, մեր արարչաստեղծ որդիների միաձույլ ճառագայթներով: Այն իր ծիլերն է տվել համայն մարդկության` ազգերի ու ժողովուրդների զարգացման ու էվոլուցիայի ընթացքի մեջ կրթելով ու հիմնական աղբյուրը լինելով կյանքի գիտության:
Մինչդեռ ներկա ժամանակակից համաշխարհային քաղաքակրթության բոլոր տարրերի քայքայումն ու ոչնչացումը յուրովի պարտադրանքն են մեր ճակատագրի նորից դառնալու բարեկեցության քնի մեջ մրփած հարուստ ազգերի համար մի նոր Նոյան տապանի, մի նոր ուղղեցույցի: Մեզ է տրված առաջինը բացելու նոր ճանապարհը, համյան մարդկության նոր որոկի ստեղծման ու նոր աշխարհայացքի որդեգրումը:
Հայ Ազգային տրադիցիոնալիզմի ու որպես այդպիսին արմատականացված արիածին Հայստանը միայան կարող է ազդեցիկ և խթանիչ ուժը դառնալ, աշխարհի բոլոր մայրցամաքներում բնակվող ժողովրդների նոր վորոկական զարգացման համար: Հայկական կոնսերվատիվ հեղափոխությունը, արիական ոգեղեն կապն ու Հայ արարչական ոգեղեն ուժը, հատկապես եվրասիական տարածաշրջանի շուրջ 200 երկրներում բնակություն հաստատած արիական ծագում ունեցող ազգերի և ժողովուրդների նոր աշխարհայացքի ձևավորման համար կարող է լինել միակ ակունքն ու խթանիչը: Այն մայր աղբյուրն է համայն մարդկության նորացված վերածննդի, մի նոր արարչագեղ դարաշրջանի, նոր աշխարհայացքների և պատմական օրինաչափությանց սկզբունքով էլ այն պետք է սկիզբ առնել իր արարչաստեղծ բնօրրանից ու նրա բնիիկ արարիչներից:
Աշխարհայցքը միայն տեսություն չէ, այն կենսական զգացում է, արարչաստեղծ ցեղ, բնության ֆենոմեն: Ազգը որպես պատմական, սոցիալական սուբեկտ արտահայտություն է ցեղի` որպես նախապատմական աստվածային ֆենոմենի: Ազգը կարող է և պիտի ունենա միայն մեկ ազգային գաղափարախոսություն, այնպես ինչպես, որ նա ունի մեկ ոգի: Ազգային գաղախարախոսությունը ցեղային ոգու ի վերուստ տրված աշխարհընկալումի իմաստավորումն է: Ազգային գաղախարախոսությունը չի ստեղծվում, այլ ընդունվում է, ճանաչվում է միայն ազգի ինքնաճանաչման գերագույն ակտում: Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը, որպես ազգային պետականություն և որպես ազգ, այլևս պարտավոր է հանդես գալ համաշխարհային հանրությունում, միաժամանակ պահպանելով ազգային-ազատագրկան պայքարի ուղղվածությունն ու ազգային պահպանողական հետաքրքրասիրությունները, հիմնվելով միայն կոնսերվատիվ հեղափոխության, ազգային ֆունդամենտալիզմի և նրա շրջանակներում առկա աշխարհայացքների վրա:
Մենք` Հայերս արարչաստեղծ ազգ ենք և արիական բնարմատն ու ակունքը: Մենք մեր մեջ ազգային գաղափարախոսության համակարգին զուգընթաց ժառանգաբար ներառում ենք նաև արիական` մեր արյունակից ազգերի հետ համատեղ ապրելու և գործելու ի վերուստ տրված կարևորագույն հանգամանքը: Այն մերժում է կրոնական ուղղվածությունների և սոցիալական վիճակների հանգամանքները, հիմնվելով միայան իրար կապող մեր նույնաբան ծագման, մեկ արմատից ստեղծված լինելու իրողությանն ու գերնպատակին ձգտելու հավաքական կամքի դրսևորման հանգամանքին: Հայաստանի ինքնանորոգված վերածնունդը մեր տարածաշրջանում առկա Ռուսների, Իրանացիների, Քրդերի, Հույների, Տաջիկների և մյուս արիական ազգերի համար մի նոր իրողություններ կստեղծի կոնսոլիդարացման, համամիասնականության, ոգեղեն արժեքների ու էթնոարժեհամակրգում:
Մեր ազատամարտը միայն գոյության ու պահպանման, Հայստանի վերամիավորման համար մղված պայքար չէ, այն հանդիսանում է այն գլխավոր օղակը, որը մեզ` Հայ ժողովրդիս կապել է դարերի խորքից եկող ցեղային ոգու արժեքներին: Այն զոհաբերությունները, որոնք կատարվեցին գիտակցաբար, ուղղված էին միայան հանուն մեր տեսակն ազատ ու արժանապատվորեն ապրելու ու հավերժորեն պահպանելու համար ի վերուստ տրված Հայ ոգու խորհուրդը: Մեր տեսակը երբևից է չի խորթանա մեր ազգային ինքնությանը, մեր տեսակին, մեր որոկի բոլոր բարեմասնություններին, ցեղային բարոյականությոնն ու ժառանգորդի մեր տիրական իրավունքին:
Նրանք, ովքեր լավ են հասկանում, որ միայն ցեղի ոգու կրողներին է տրված առաջինը բացելու նոր ճանապարհը, նրանք էլ ընդունելու են կոնսերվատիվ հեղափոխությունն իր նոր ազատագրական պայքարի դրսևորումներով ու Հայ ժողովրդի նոր վորակական փոփոխության, աշխարհայացքի որդեգրման մենաշնորհի իրավունքը: Եվ ուր էլ, որ լինեն նրանք, ինչ էլ որ լինեն նրանք վստահ եմ, որ միշտ էլ ցեղային այս տեսակով կրող են Հայ արարչագեղ ոգու, անպարտելի Հայոց ուժի և մահվան ոգու խորհրդի:
Սա´ է գաղափարական Հայ արարչի կամովին զոհասեղանին բարձրանալու ինքնազոհողության նպատակը ամբողջական ու հարատև ազատամարտի ընթացքում: Սա´ է մեր պայքարի խորհուրդը: Սա´ է մեր ազգի միակ տրադիցիոնալ բարձրագույն ձգտումն ու ի վերուստ տրված սրբագույն առաքելությունը:
Արմենակ Մնջոյան
|