Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Апрель 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Апрель » 29 » Մեր Ադրբեջանը. միասին մենք ուժ ենք
23:37
Մեր Ադրբեջանը. միասին մենք ուժ ենք
Սույն թվականի ապրիլի 20-ից ադրբեջանական Day.Az կայք էջն ազդարարել է «Մեր Ադրբեջանը. միասին մենք ուժ ենք» խորագրի մեկնարկի մասին: Ներքոհիշյալ հոդվածում փորձել եմ հնարավորինս չշեղվել ենթատեքստից, ինչպես նաև օգտվել միմիայն ադրբեջանական աղբյուրներից: Նշեմ նաև, որ  հոդվածն առևտրային նպատակներ չի հետապնդում` այն միտված է օտարազգի ընթերցողներին իրազեկել իրական Ադրբեջանի մասին: Հոդվածի էլէկտրոնային տարբերակն ուղարկվել է նաև Day.Az-ում նշված diaspգra@day.az էլեկտրոնային փոստային հասցեին:

Հարավային Կովկասում, որը նաև կոչվում է Անդրկովկաս, համեստաբար ծվարել է մի շատ առաքինի, համեստ, ժողովրդավար, պարկեշտ, առաջադեմ, հինավուրց և գերզարգացած երկիր` Ադրբեջանը: Ճիշտ է, մեր չարամիտ հարևանները` հայերն, իրանցիները, վրացիներն, ավարները, լեզգիները, թալիշները մեզ անվանում են սելջուկներ, թուրքեր, թաթարներ, կարակոյունլուներ, ակկոյունլուներ և այլազան կոյունլուներ: Ավելին, հատկապես այդ գերչարամիտ հայերը մեր երկիրն անվանում են Կովկասի անօրինական զավակ: Բայց դրանք ընդամենը համաշխարհային իմպերիալիզմի սադրանքներն են: Անվանումների բազմազանության բուն փաստն իսկ վկայում է, թե ինչքան ճկուն ու հարուստ պատմություն ունենք մենք: Իմ կողմից ավելացնեմ, որ մեր ինքնանվանումը, կախված իրավիճակից, ենթարկվում է նաև այլ փոփոխությունների` աղվաններ, մարեր, խեթեր և աքքադացիներ: Իսկ եթե իմպերիալիզմի այդ չարամիտ արբանյակները շատ հակաճառեն, մեր նախապապերի բազան մոտ ժամանակներս կթարմացվի ացտեկների, ինկերի և մայաների անուններով:

Ադրբեջան, ահա այս բառը շուրթերին է Ադամը խանդաղատանքով նայել Եվային, իսկ Նոյն` իջել Արարատից: Ճիշտ է, չարամիտ հայերը պնդում են, որ այս բառով է աստված Ադամին և Եվային վռնդել դրախտից, իսկ Քամը` ծաղրել իր հորը: Եկեք չխորանանք միջազգային իմպերիալիզմի բուն էության մեջ:

Էքսկուրսիան շարունակվում է: Սա մեր Բաքուն է, որին անվանում են Արևելքի մարգարիտ: Ճիշտ է, մեր երդվյալ թշնամի հայերն ակնարկում են, որ մարգարիտը նույնպես որդնում է: Թող աստված պատժի նրանց, չնայած, մեր մեջ ասած, աստված արդեն պատժել է ոչ միայն նրանց` Գոբի անապատից մեզ գործուղելով Ատրպատական: Ինչևէ, որպեսզի պատկերացում կազմեք Բաքվի մասին, շրջագայենք որոշ տեսարժան վայրերով: Սա «Կույսի աշտարակն» է, որի պատմությունը խորհրդանշում է Ադրբեջանի ազնվաբարո բարքերը և որի մոտ խամրում է անգամ Եվրիպիդեսի ու Սոֆոկլեսի փառքը: Ըստ ավանդության, մեր մեծարգո խաներից մեկը սիրահարվում է իր իսկ դստերը և ցանկանում ամուսնանալ նրա հետ: Օյյյյ, որպիսի անսահման և բազմակողմանի ծնողական սիրո դրսևորում. ես Ձեզ ասում էի, չէ՞, որ Ադրբեջանը հումանիզմի բնօրրաններից մեկն է: Իսկ մեր չարակամ հարևանները ոչ միայն չեն ընկալում դա, այլև փորձում են պղծել խանի պայծառ հիշատակը: Ահա այսպես, այդ ապերախտ կույսը չի փոխադարձում ծնողական անարատ սերը, ձերբակալվում և նետվում է աշտարակ: Օրերից մեկ օր նա նետվում է ծովը: Սիրատոչոր հայրն, ի հիշատակ իր ապերախտ դստեր, աշտարակն անվանում է «Կույսի աշտարակ»:

Ահա սա Մաշտաղա թաղամասն է, որը նույնպես խորհրդանշում է Ադրբեջանում տիրող սիրո, բարօրության, ներդաշնակության, բարեկրթության և այլ «ությունների» մթնոլորտը: Թեկուզ հեռակա, բայց այս թաղամասում են բնակվում երկրիս քաղաքական, ռազմական վերնախավի կարկառուն դեմքերն, ինչպես նաև մեծ թվով գրողներ, բանաստեղծներ, վերլուծաբաններ և լրագրողներ (բացի Համիդ Համիդովից և Աքպեր Հասանովից, քանի որ նրանք բնիկ մաշտաղացիներ են): Ասել կուզեմ, որ նրանք մշտապես հոգով այստեղ են: Ավելին, շատ մեծահարուստներ և պատգամավորներ օրվա տարբեր ժամերին այս թաղամասում են գտնվում նաև ֆիզիկապես: Բայց ……. արդեն մթնում է, եկեք շատ երկար չշրջագայենք այդ թաղամասով, այլապես ….. Դուք շատ կսիրեք մեր երկիրը: Հակառակ դեպքում` մեր երկիրը շատ կսիրի Ձեզ:

Ընդհանրապես, Ադրբեջանն աչքի է ընկնում չափից դուրս հանդուրժողականությամբ: Իր ստեղծման առաջին իսկ պահից այդ հանդուրժողականությունը դարձել է մեր երկրի … այո, այո տեսարժան վայրերից մեկը: Նշեմ, որ չափից դուրս հանդուրժողականությունը նույնիսկ հանգեցրել է անցանկալի հետևանքների: Այսպես, 1918թ. սեպտեմբեր ամսին, ավելի քան 50.000 էթնիկ հայերի սրտերն ուրախությունից դադարել են բաբախելուց: Պատկերացնում ե՞ք, թե ինչ աստիճանի է ադրբեջանական հանդուրժողականությունը ցնցել այդ հայերին: Այնուհետև, նման բարի ավանդույթներն ընդգծված կերպով շարունակվել են 1988-90թթ.` Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու, …..: 1990թ. հունվարի 12-20-ն` ավելի քան մեկ շաբաթ ադրբեջանական հանդուրժողականությունն իր բոլոր ատրիբուտներով գործում էր Բաքվում: Բայց, քանի որ հայերն անհանդուրժող ազգ են, նրանց զգալի մասի սիրտը կրկին ուրախությունից կանգ առավ, իսկ մյուս մասը նենգաբար լքեց մեր մարգարիտը: Վերջին տարիներին մեր հանդուրժողականությունը հասավ այն աստիճանի, որ ստիպված երկիրը հռչակեցինք խանություն (այսքան ուրախ կյանքը մեր, նորին գերազանցության Իլհամ Ալիևն է տվել): Սա շատ ծանրակշիռ քայլ էր Եվրաինտեգրման ճանապարհին: Ավելին, ես կասեի, որ այդ գործընթացի 90% այլևս իրականություն դարձավ: Հա, քիչ էր մնում մոռանայի, հանդուրժողականության այս դրվագը հիշելիս մարմինս ուրախությունից փշաքաղվում է: Պատկերացնում ե՞ք, 2005թ. Նոր Ջուղայում մենք փրկել ենք ավելի քան 15.000 հայկական խաչքար (կասկածամիտները թող դիտեն վերևում պատկերված նկարը): Ի՞նչպես: Եվ դեռ հարցնում ե՞ք: Իհարկե, շատ քաղաքակիրթ ձևով: Նախ, մանրեցինք (ապերախտ հայերը դա համարում են բարբարոսաբար ոչնչացում) այդ խաչքարերը, հետո լրցրեցինք Արաքս գետը: Ի՞նչու: Բա հո չէինք թողնելու, որ ձյան, անձրևի և արևի տակ այդ խաչքարերը վնասվեին: Պարզապես, մենք խաչքարերն ապահովագրեցինք բնական տարերքների վնասակար ազդեցությունից: Բայց, ինչպես ասում են, լավություն արա, գցիր ՅՈՒՆԵՍԿՕ: Հայերը հիստերիա բարձրացրեցին` էլ Մշակութային Ցեղասպանություն, էլ բարբարոսություն, էլ ադրբեջանիզմ, ներողություն` վանդալիզմ, էլ չգիտեմ ինչեր: Մի խոսքով, անհանդուրժողական ՅՈՒՆԵՍԿՕ-ն դատապարտեց մեզ: Մի պահ նույնիսկ մեզ թվաց, որ առատ անձրև է գալիս Ադրբեջանում, բայց այն շատ ծանր էր ու խիտ: Չեմ հասկանում, մի՞թե մշակույթի բացակայության պարագայում մենք վատ ենք ապրում: Դե լավ, խոստանում ենք այլևս նման բարեգործություններ չանենք հայերին:

Թեման անիմաստ կլիներ, եթե չխոսեինք Լեռնային Ղարաբաղի մասին: Ինչեր ասես, որ չենք արել այդ զավթիչ հայերին պատժելու համար: Նույնիսկ Խոջալու ենք կազմակերպել` կոտորելով մեր իսկ երկրի քաղաքացիներին: Բայց, զավթիչներն անդրդվելի էին: Ի՞նչ է, նորից պետք է Խոջալու կազմակերպենք, որ նրանք հասկական:  Քանի քանի անգամներ ենք հերոսաբար նահանջել վախկոտ ղարաբաղցիների առջևից: Նորից անօգուտ: Քանի անգամներ են գեներալիսիմուս Իլհամ Ալիևն ու մարշալ Սաֆար Աբիևը (ադրբեջանական Մոնտգոմերին) բարեկամաբար սպառնացել հայերին: Այսպես, ապրիլի 24-ին մեր Մոնտին նորին գերազանցության Իլհամ խանին զեկուցեց, որ Ադրբեջանի զինված ուժերն ի վիճակի են ոչնչացնել Հայաստանի տարածքում գտնվող ցանկացած թիրախ: Ավելին, այդ խրոխտ զեկույցից երկու օր անց, Մոնտիի, Մեջլիսի պատգամավորների, ինչպես նաև մտավորականների մարտական ոգին բարձրացնելու նպատակով, երկրիս գյուղատնտեսության նախարարությունը հայտարարեց, որ անցկացվում է միջին ու խոշոր եղջերավոր անասունների պատվաստման լայնամասշտաբ միջոցառում: Պատկերացնում եք, չէ՞, թե պատվաստումից հետո ինչ ավյունով են կռվելու մերոնք այդ զավթիչների դեմ: Միայն, ցավալի է, որ պատվաստումներն իրականացվելու են նաև կովերի կատաղության դեմ: Բայց, դե մեր իմաստուն ղեկավարությունն էլի հանդուրժողականություն է ցուցաբերում և չի ցանկանում, որ կատաղի կռիվների արդյունքում հայերը գլխովին ջախջախվեն:

Սա դեռ ամբողջը չէ: Մենք ունենք նաև նվիրված դաշնակիցներ` Թուրքիան և Պակիստանը: Դե, Թուրքիայի մասին խոսելն ավելորդ է` նրանց հանդուժողականության արդյունքում ավելի քան 1,5 միլիոն հայի սիրտ է ուրախությունից կանգ առել: Իսկ Պակիստանը` Մաքուրների երկիրը: Այ սա ուրիշ է. ինչպես ասում են` նմանը նմանին է գտնում: Այդ դրախտային երկիրը մեզանից փոքր է ամբողջ 29 տարով, բայց նրանց հանդուրժողականության հետևանքով ոչ ավել, ոչ պակաս 3 միլիոն բենգալացիներ են համբարձվել դրախտ: Մենք շատ նմանություններ ունենք` շաաատ: Բայց, առավել ևս շատ սովորելու բաներ ունենք պակիստանցիներից: Տեսեք, պակիստանցիները երեք անգամ քաջաբար նահանջել են վախկոտ հնդիկների առջևից: Ի՞նչ: Մի շտապեք, մենք էլ կհասցնենք երրորդ անգամ քաջաբար նահանջել:  
Մի խոսքով, շատ վատ է, երբ հարևանդ շահադիտական նպատակներով փորձում է դիմագրավել ադրբեջանական հանդուրժողականությանը: 

Բայց, հույսը վերջինն է մեռնում: Վերջին հաշվով, միասին լինենք, թե առանձին, Ղարաբաղն անկախ լինի, թե Հայաստանի կազմում, մենք ադրբեջանցի ենք: Միասին մենք ուժ ենք: Մենք շատ ենք, բայց մեզ պակիսսսս, ներողություն, ադրբեջանցի են կոչում:           
     

Կոնստանտին ԱԶԱՐՅԱՆ
Категория: Հոդվածներ | Просмотров: 1706 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/4
Всего комментариев: 1
1 Арам  
0
Молодец, Константин Азарян.

Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ