Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Октябрь » 20 » Մարդակերից հազիվ մարդասպան եք դարձել...
02:21
Մարդակերից հազիվ մարդասպան եք դարձել...
«Սեփական աչքի գերանը թողած ուրիշի աչքի փուշն են ման գալիս» ասացվածքն այսօր առավել արդիական է, քանի որ հայկական բանակի մասին ազերպրոպի ակտիվ քարոզիչների վերջին շրջանում հորինած «բարքերը», պարզվում է, առկա են հենց ադրբեջանական բանակում: Եվ սեփական կեղտը թաքցնելն այնքան է բարդացել, որ օրերս Ադրբեջանի «Ազգային ճակատ» կուսակցության համագումարում Ալիկ Քերիմլին, «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը և այլք, բարձրաձայնելով Ադրբեջանում տիրող բարքերը, ի թիվս այլ խնդիրների նշեցին նաև, որ ադրբեջանական բանակը թաղված է կոռուպցիայի մեջ: 
Այս երևույթը Ադրբեջանում նոր չէ, և երբևէ դրան չէինք անդրադառնա, եթե օրերս ազերպրոպի գրչակ ոմն Ռասիմ Բեդմիրլին ջայլամի դիրք ընդունած և վայ քաղաքագետի թիկնոց հագած չփորձեր սեփական երկրում և բանակում տիրող բարքերը վերագրել Հայաստանին և հայոց բանակին: Նրան հետևեց նաև ազերպրոպի հայտնի «դեմք» Ուզեիր Ջաֆարովը: Եվ նորից կիրառվում է «փորձված» մեթոդը. իրենց երկրում կատարվածը և տիրող խայտառակ բարքերը վերագրում են Հայաստանին:
Ռասիմ Բեդմիրլին ինչպես տիրոջը հավատարիմ ծառա` չի նկատում և չի էլ ներկայացնում սեփական բանակում տիրող վիճակը: Եվ չի էլ կարող նկատել կամ ներկայացնել, քանի որ նրա առջև այլ խնդիր է դրված. ամեն գնով վարկաբեկել հայ անվան հետ կապվող ամեն ինչ: Ու թե մի օր հանկարծ փորձեն վեր հանել սեփական ժողովրդի ցավը, երկրում և բանակում տիրող անբարո երևույթները` ռասիմները, ակպերները, համիդները և նրանց նմանները լավագույն դեպքում կմնան գործազուրկ: Իսկ նրանց` «գովք Ալիևի և նրա կլանի» նշանաբանը բավականին եկամտաբեր է... 
Փորձենք «թարմացնել» ալիևյան պալատական մուղամչիների հիշողությունը` բերելով միայն փաստեր ադրբեջանական այդքան խստորեն հսկվող լրատվամիջոցների վերջին շրջանի հրապարակումներից: Մատնանշենք ընդամենը մի քանիսը. 
aztop.com Հիվանդ մորը տեսակցելու համար զինծառայողից պահանջել են 30 000 ադրբեջանական մանաթ:
Նույն կայքում` Ապշերոնի զինկոմիսարիատում զինգրքույկում «գրանցվելու համար» պահանջել են 5000 մանաթ:  
Նույն կայքում` Այնտեղ, ուր ղեկավարում են Թուրքիայի սպաները, «կոռուպցիա չկա» այնտեղ «գանձում են» միայն դոլարով:
novostink.ru Բանակից տարկետում ստանալու համար հարկավոր է 1000- 2000  մանաթ, Բաքվում` 2000- 4000: Բանակից ազատվելու համար` 4000-5000 ԱՄՆ դոլար,  Բաքվում` 12000 դոլար:
Ծառայության ընթացքում, օրինակ Թագիևի անվան գյուղակում տեղակայված զորամասում, մինչև զորացրվելը զինվորները պարբերաբար ծնողներից պահանջում և սպաներին են տալիս 5-ից 8 հազար մանաթ: Չունևորներն անգամ զորացրվում են 60-100 ԱՄՆ դոլար վճարից հետո միայն:
Day.Az Ակպեր Մամեդով. «Ասում են, թե ադրբեջանական բանակը համապատասխանում է ՆԱՏՕ-ի ստանդարտներին և կազատագրի Ղարաբաղը: Չեմ հավատում, որովհետև մեր բանակը ոտքից գլուխ թաղված է կոռուպցիայի և ոչ կանոնադրական հարաբերություների մեջ»:
zerkalo.az Չկարողանալով շրջանցել ադրբեջանցի լրագրողի հարցը` հայտնի «ալիևապաշտ» Մուբարիզ Ահմեդօղլին հայտարարել է. «Ադրբեջանական բանակում տիրող կաշառակերությունը չի կարող ազդել բանակի մարտավարության վրա, քանի որ Ղարաբաղում ընդամենը 18000 զինվոր կա: Մենք կհաղթենք նրանց»: Ի դեպ, այս «մեծանուն» քաղաքագետը նույն ասուլիսում հայտարարել էր, թե «ինքն ավելի տեղեկացված է, քան Ադրբեջանի համապատասխան ծառայությունները»:
vatan.org.ru Լրագրող  Իսլամ Ահմեդովը  «Կաշառակերության ամենաթողությունը» հոդվածում մատնանշում է թե հասարակության մեջ և թե բանակում կաշառակերության երկու տարբերակ: Առաջինը` ստիպում են, և երկրորդ` ստիպած ես ինքդ խնդրել: Հոդվածագիրը նախաբանում գրել է. «Անգամ երկրի նախագահը նշել է, որ կաշառակերությանը հաղթել անհնար է: Եվ ինչպե՞ս հաղթել, եթե բուրգի գագաթին հենց ինքը նախագահն է»: 
Իսկ ադրբեջանական բանակի գեներալ Ռայիլ Ռզաևի սպանությունը և նրա դատավարության շրջանակներում պարզված փաստերը ազերպրոպի մուղամներում չկա ու չի էլ լինի: Որովհետև ինչպե՞ս բացատրել Ռզաևի աշխատասենյակում հայտնաբերված գումարները. «Գեներալի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել է այնքան գումար, որքան կբավարարեր ջրատակ եղած գյուղերի վերականգնմանը»: /zerkalo.az/
Իսկ azadliq.org կայքը սպանությունից մի քանի օր անց նշեց, որ Ռզաևի «աշխատած գումարներից» անմասը չէ նաև Աբիևը, այլապես ինչպե՞ս կարող էր գեներալն այդքան գումար յուրացնել առանց նրա /Աբիևի/ իմացության:
Էլ ավելի ցայտուն փաստեր բերելու հարկ թերևս չկա: 
Միջազգային հեղինակավոր պարբերականները նույնպես անդրադառնում են Ադրբեջանում տիրող բարքերին: Վերջերս ԱՄՆ կատարած այցի ժամանակ, երբ Ալիևը դեռ ակնկալում էր սիրաշահել Օբամային, անգլիական հեղինակավոր «The Daily Telegraph» թերթը Ադրբեջանի հետ կապված սենսացիոն հոդված էր հրապարակել, որտեղ ասված է. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում օրերս տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Վաշինգտոնում որոշ պաշտոնական շրջանակների դժգոհությունն է առաջացրել, քանի որ Ադրբեջանը բնութագրվում է որպես մարդու իրավունքներն ու դեմոկրատական ինստիտուտները կործանող, կոռուպցիայի մեջ թաղված և դեսպոտիկ կառավարման համակարգ ունեցող երկիր»: Այս հոդվածին անդրադարձավ նաև «Ազադլիգ» ադրբեջանական պարբերականը:
Ի դեպ, ԱՄՆ կատարած այցի ժամանակ Իլհամ Ալիևը ՄԱԿ ԳԱ-ի նիստի մասնակիցներին շփոթել է Ադրբեջանի հանրային հեռուստատեսության լսարանի հետ: ՄԱԿ-ում Ալիևը փորձել է «հայերը վատն են» գոչելով չհասկացողի տեղ դնել 192 պետության ղեկավարների: Թեման օրեր շարունակ քննարկում էին ադրբեջանական «բլոգերները»: 
Ալիևի և Աբիևի ռազմատենչ հայտարարություները, ինչպես նաև ազերպրոպի «գոհարները» նախընտրական շրջանում գուցե դեռ կշարունակվեն: Մոլագար, ինքնավստահ բարբաջանքը ալիևներին և աբիևներին պետք են իշխանությունը պահպանելու համար: 
...Էլ ում են պետք ձեր նավթոտ միլիոնները, երբ ձեր հայրենի, այդքան «սիրառատ» բանակում, որտեղ սնունդն այնքան բարձրորակ է և կալորիական, որ զինվորներն իրենց էներգիայի ավելցուկը սպառում են իրար հետ սեռական հարաբերությունների միջոցով... Ում է պետք ձեր բանակը, որտեղ ցրտից երիտասարդ զինվոր է մեռնում... Միլիոնները ձեզ չեն փրկի, քանզի, ինչպես մեր մեծ բանաստեղծն է ասել` հազար տարում մարդակերից հազիվ դարձել եք մարդասպան, հավելենք նաև` միմյանց բռնաբարող, զինվոր լլկող... Եվ մինչ մարդ դառնալը դեռ հեռու է ձեր ճամփան...

Արմեն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Категория: Հոդվածներ | Просмотров: 2301 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/4
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ