Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Май 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Май » 7 » Հեղափոխության անհրաժեշտությունը որպես կանոն
14:23
Հեղափոխության անհրաժեշտությունը որպես կանոն
"Պետությունր նախատեսում է ինքնուրույն քաղաքական միտք, պայքարելու ինքնավստահութուն, կառավարելու նախաձեռեութուն, իսկ հաղթանակն այլ բան չէ, քան

ինքնավստահ  նախաձեռնության պտուղր”։

Գարեգին Նժդեհ

Համաշխարհային քաղաքակրթությանց առկա գաղափարաբանական և նրա քաղաքական փիլիսոփայությանց սպառման հետևանքով, երբ մակերեսային ու խորքային փոփոխությունները այլևս ի զորու չեն առաջնորդելու հասարակությանց դեպի առաջ զարգացումը, տեղի է ունենում բնական զարգացման էվոլյուցիոն և հեղափոխական միջոցների հերթափոխությունը։ Մարդկության պատմության մեջ դեռ որևէ առաջընթաց չի զարգացել միայն էվոլյուցիոն ճանապարհով, այլև այն համադրվել է հեղափոխական ակտիվ զարգացումներով և հատկապես այն պահից սկսյալ, երբ հասարակությանց մեջ անշարժությունը դառցել է կանոն։ Հեղափոխության պահանջը միշտ էլ առաջանում է քաղաքակրթությանց կամ հասարակության համատարած ճահճացումին զուգընթաց և հասունանում է միայն այն պահից սկսյալ, երբ քանակական փոփոխությունների միջոցով ձեռք բերվող նոր որակի արժեքը դառնում է այլևս հասարակությանց կողմից գիտակցված խստագույև պահանջ։ Բոլոր ժամանակների ու քաղաքակրթությունների հեղափոխությանց առանձնահատկությունը որակական փոփոխություններն են արդեն կաղապարված գաղափարախուսությանց, համակարգային, արմատական կաոուցվածքի, քաղաքական, աշխարհայացքի ու այլ ոլորտների։ Հակառակ, որ հեղափոխությունները միշտ էլ կանխատեսելի են, սակայն այն իրականանում է անսպասելի և հատկանշվում է իբրև անշարժությունը խախտող փռփոխութունների միակ բարերար միջոց։ 

Որպես ընդունված կանոն, ժողովրդի կենսամակարդակի ու ժամանակի խստագույն պահանջներից է բխում իշխանությանց բազմաձևերն ու տեսակները։ ժամանակի մեջ հասարակռւթյանց տարբեր վիճակների փոփոխությունները ստիպում են առաջանալու առկա պահանջներին համահունչ քաղաքական կառույցներ, որոնք պիտի դիմակայեն ժամանակի մարտահրավերներին ու կյանքի ընթացքը ուղղեն դեպի իրենց բնականոն զարգացումն ու դրանից բխող շարժումը։ ժամանակն ու նրա հետ զուգահեռ առաջ ընթացող կյանքը չի կարող հանդուրժել արդեն անշարժացած և ճահճացող քաղաքական վարչաձևը։ Այն մշտապես զարգացման մեջ է, որր ուղղորդվում է պայմանների շարունակական փոփոխմամբ և նախանշվում է քաղաքական զարգացման աստիճանով ինչը, որ փոփոխության է ենթարկում նաև պետական կառուցվածքը։ Փոփոխության տեսակների, ձևերի և նրանց էվոլյուցիոն կամ հեղափախական միջոցների անհրաժեշտությունը որպես կանոն ըմբոնելու համար, անհրաժեշտ է նախ տիրապետել տվյալ ժողովրդի ցեղային նկարագրին և ապա նոր միայն ժողովրդի հոգեբանական առանձնահատկություններին։

Ակնհայտ է, որ այսօր համաշխարհային քաղաքակրթությանց ճգնաժամը, որր չի սահմանափակվում միայն ֆինանսատնտեսական, այլև իր մեջ ներգրավելով ինչպես զաղափարախոսական, այնպես էլ սոցիալական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտները, նոր մարտահրավերների առջև է կանգնեցրել նաև Հայաստանի Հանրապետությանը։ Ճգնաժամը Հայաստանում հավասարապես վերաբերվում է ողջ քաղաքական համակարգին և հատկապես 1991թ–ից սկսյալ, երբ այն ստացավ նոր որակական կատեգորիա։ Ժամանակակից մարտահրավերների դեմ Հայաստանը հայտնվեց պատմական կորուստների վիթխարի բեռի տակ կքած, մյուս կողմից էլ պատերազմի, արտագաղթի, համատարած սարսափի ու ինքնամեկուսացման անթույլատրելի իրողությամբ։ Քաղաքական վերնախավում այս փաստն ընկալվեց միայն ճակատագրական այն պահից, երբ հանպատրաստի Հայաստանը հայտնվեց անկախության փաստի առջև։ Մինչդեռ սկիզբ առած անվերջանալի դեգերումները՝ քաղաքական ու գաղափարական, սոցիալական ու մշակութային, տնտեսական ու այլ մակարդակներում թանձրացան անլրջության, անսթափության, չգիտակցման ու հոխորտանքների իրողությամբ, որր հանգեցրեց ռացիոնալիզմի զգացողության անվերադարձ կորստի։ Իշխանությանց տարբեր ոլորտներում ձևավորված քաղկենիականացված զանգվածի տիեզերական արագությամբ զարգացումն ու նրա աննախադեպ վարաքի տարածումը հասարակության մեջ, հենց այդ համախառնուրդից ստացված սինթեզն էր։ Այն խաթարեց և կասեցրեց հասարակության ապահովության, ազգային անվտանգության զգացումն ու ցեղային բարոյական արժեքների դավանման մթնոլորտի կայացումը։

Ցանկացած  իշխանափոխություն արդեն իզորու չէ արձանագրելու զարգացման որևէ առաջընթաց և հատկապես այն պարագային, երբ այլևս Հայաստանում իշխանափոխությունը տեղի է ունենում «նախկինների» ու «ներկաների» միջև օրինաչափական երևույթների ճշգրիտ սկզբունքով։ Ընդդիմական և թե իշխանամետ ուժերի համախմբման տարբեր փորձերի ու տեղափոխումների անվերջանալի զարգացումները ձևավորեցին այս կամ այն քաղաքական ուժերի միավորումներ, որոնց կրկնվող թերի և կամ կաղապարված գաղափարները վերջ ի վերջո թափանցելով հասարակության մտայնության մեջ, ստիպեց զանգվածներին անգիտակցաբար կաոչելու տարբեր կողմնորոշումների գաղափարին։ Քաղաքական էլիտայի «գաղափարական» դեզերումների այս շրջանր շարունակեց ավելի մթագնել ապագայի հանդեպ ունեցած որեւէ պատկերացում եւ պառակտելով հասարակությանը բավականաչափ թուլացրեց ժողովրդի ներքին հավաքական կամքն ու վտանգեց ինքնիշխան պետության կայացումը։

Գեղջկական աշխարհընկալումը, թե «նախկինների» ու «ներկաների», և թե ողջ քաղաքական էլիտայի ու նրանց մշակույթի մեջ այլևս արմատավորված է և մաս է կազմում նրանց կեցութաձեևին. այն մարտնչող է, անզիջում, աններող ու անոգի։ Ժամանակակից քաղաքական էլիտան սպառված է և չունի ոչինչ՝ փոխադարձ հոխորտանքներից բացի ներկայացնելու հասարակությանը։ Սակայն այն դեռ շարունակում է կառչած մնալ կեղծ ժողովբադավարության սկզբունքների փրկօղակներից, փորձելով սպառել ցեղային ոգու զորությունը։ Նա դատապարտվել է շարունակաբար լինելու քաղաքականապես և զաղափարապես սննկացված անզոր ժողովրդի առաջնորդն ու նրա ցեղի ընտրանիի վերջին ոգեղեն կայծն մարողը։ Այն երբևից է տերը չի քաղաքակրթությանց փլատակների տակից մշտապես վեր խոյացող ու ինքնանորոգվող ցեղային ոգու աշխահայացքի իմաստասիրությանը։ Նա օտար է հերոսությանը, ցեղային գոտեմարտի ելած սեփական հրաբորբ արյունով մասնակցողի նվիրվածությանը, Հայ ազգի ճակատագրի կերտման ճշմարիտ իմաստասիրությանն ու իր ցեղի անմարելի ոգու կարելիությանը։ Եվ այս իրողությունը իր վճռական ազդեցությունն ունեցավ հայ ժողովրդի հոգեբանության վրա, աստիճանաբար հասունացնելով հուսախաբվածների ու բարոյալքվածների անկման հոգեբանությունը։ Սա էր գլխավոր պատճառներից մեկը, որ ժողովրդի մի որոշակի զանգված այլևս հրաժարվելով անձնական և թե ազգային որևէ արժեքներից, սեփական անզորությանն ու դժբախտությանը գումարելով ձեռք բերված ստրկամտությունը, տրվեցին ամենաստորին բնազդներին ու կրքերին, խաղաղ գոյակցության դիմաց հայրենիքից հրաժարվելու աղետածին գաղափարին, պարտվողականությանն ու օտարի պարտադրումների անվերջանալի հանդուրժողականությանը։

Հայ ժողովրդի Անզորության ու Դժբախտության հիմնական պատճառները, իր իսկ էության մասին ունեցած սխալ իմացությունն է և սեփական պատմության լիովին անգիտությունը։ Անզորության իրողությունը՝ հատկապես ժամանակակից հայության մոտ, զարգացել է բացարձակապես իր ազգային հոգեբանական օրենքների անտեղյակության արդյունքում. Օրենքներ՝ որոնք ունակ են նոր ուժ ու լիցքեր հաղորդելու տկարացած ժողովրդի վերազինման, նրա ոգու ուժեղացմանն ու ազգային ինքնության գիտակցումին։ Նրանք դեռ չեն գիտակցում իրենց ոգեղեն ուժն ու ազգային պասսիոնարիզմը։ Ուստի և ճակատագիրը բարեփոխելու համար պատրաստ չեն այլևս ինտեգրված և մահացող, քաղաքակրթությանց միջից հառնել որպես մի նոր աշխարհայացք, որպես մի նոր կենաց ծրագիր և որպես մի նոր որակ։ Այնքան ժամանակ քանի դեռ Հայը իր սեփական ցեղը չի ճանաչելու, նա դատապարտված է լինելու անզորության ուստի և հոռետեսության, պարտվողականության ու ոչնչացման որպես տեսակ։ Մինչդեռ ցեղային ինքնաճանաչումի համար հարկ է նախ ճանաչել սեփական ոգու մեջ անմարելի ջահի պես բոցկլտացող նվիրական կրոնն ու նրա տիեզերական էությունը և ապա նոր միայն կրոնի մեջ իր սրբագույն ցեղը։ Քանզի ցեղային ոգու նոր ինքնադրսևորումը հնարավոր է միայն ամենայն բարձրյալի՝ Աստծո միջոցով։ Ցեղն իր կրոնի մեջ զարգացնում է իր՝ որպես տեսակի ժառանգականությամբ փոխանցված, բարոյական, հոգեբանական ու աշխարհաընկալման էությունը։ Նա իր արյան մեջ է խտացնում անցյալի ներկայությունն ու այսօր մանրակերտում ապագայի Հայության հաղթանակը։

Դժբախտության  իրողությունը հայոց պատմության իմացության անգիտությունն է, համատարած կոտորածների  ու ջարդերի, տեղահանությանց ու գաղթականների ողբերգական նկարագրությունը։ Սեփական պատմության մասին նման աղետաբեր ըմբռնումը հանգեցրել է զոհի հոգեբանությանն ու բթացրել նրա ավելի քան հարուստ պատմաժառանգական հիշողության սրությունը։ Մինչդեռ մեր պատմության անցյալում է գաղտնագրված մեր ցեղի գոյության և կյանքի առաքելությունը, ակն ու աղբյուրը մեր մեծ Հույսի և Զորության։ Պատմական անցյալի ճանաչումը սրբագույն պաշտամունք է դեպի մեր ցեղի փառահեղ անցյալն ու նրան կերտող մեր աստվածաորդիները։ Դա արարչագործ հավատն է ու մանրակերտվածքը մեր ցեղի ապագայի։

Մարդկային գոյության վիճակից դեֆերենցման  միջոցով նոր որակ ստացած և քաղաքակրթությանց ընդհանուր բազմազանությունից խիստ տարբերվող աոանձնահատկութամբ հայը, ոգեղեն ծնունդն է միայն ցեղային ժառանգականության և հայրենի միջավայրի պատմաօրգանական սրբագույն արժեքների։ Նա իր օրգանական և ոգեղեն առանձնահատկությունները ժառանգում է միայն իր ցեղից և իր տաք արյունը որպես անմահության բարձր պոտենցիալ կտակում է հավիտենականությանը որպես մի նոր ազգային դիմագիծ, որպես մի նոր արարչաստեղծ ոգի և որպես ցեղային սրբագույն ժառանգություն փոխանցվող գալիք սերունդներին։ Մինչդեռ գալիք սերնդի մեջ զարգանում է ցեղի ոգու նոր բորբոքումը, զարգանում է որպես հրեղեն հեղեղ ինչպես ժայթքող հրաբուխ։ Դարերից եկած հայոց տառապանքն ու ցավը միաձուլվելով միմյանց պատրաստվում է երկնելու ծնունդը սեփական տառապանքի մեջ մկրտված նորացված հայի։ Հայը ծնվում է ցեղի ոգու շունչն առնելով ու բարձրյալի խոսքը շրթին։ Նա գալիս է վերականգնելու այդքան հայհոյված հայոց դարավոր անունն ու նրա Աստվածաորդիների ռազմական փառքը։ Նա մահ է բերում ստորության ու տականքի, տգիտության ու ազգադավի չաստվածներին։

Այսօր, երբ արդեն իսկ մեր Հայրենիքում՝ մեր իսկ ձեռքերով «նախկիններն» ու «ներկաներն» են փորում հայոց սրբագույն ցեղի ու մեր արարիչ աստծո գերեզմանները, երբ քաղաքակիրթ Եվրոպայից ձեռք բերված անպատժելիության արտոնագիրը ջահի պես վեր պարզած՝ ապականելով Նպատ լեռան սրբագույն արահետները, խոյանում են դեպի Մեծ Պարթևի երկնաբարձ բազուկները անդամահատելու, երբ Աստվածամարդ Հայկյան եռաթև աղեղի մեջ դրված հայոց դարավոր եռացող զայրույթն ու խորհրդաց խորհուրդ ուժն է վաճառականացվում, ապա Մասիսը, որպես հայոց ցեղայնության հրաբուխ, նորից պիտի ժայթքի, նորից պիտի նրա եռացող քարե ալիքների միջից հառնի Հայը իբրև սրբագույն ցեղի ոգեղեն ուժի կրող։ Եվ նրանք՝ որպես Հայոց Վահագներ պիտի բարձրացնեն ուժասպառ եղած մեր բազուկներն ու հերոսական բարոյականության և ինքնազոհողության բարեհոգությամբ հաղթականորեն մեզ պիտի առաջնորդեն դեպի հավիտենականություն, դեպի ցեղային սրբագույն ակունքները, դեպի արարիչն ու Տերը...

Արմենակ Մնջոյան
Категория: Հոդվածներ | Просмотров: 1107 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ