«Զի ճշմարտապես մեծ է ավելի այն զորությունը, Որ հնացածը նորոգում է դարձյալ իր առաջին պայծառությամբ, Քան թե այն ուժը, որ ոչնչից է ստեղծագործում… Ելի´ր ուրեմն, փառավորելու, բարեգործ, Կրկին ստեղծելով ինձ, որ հույսս կտրել եմ փրկությունից…»
Նարեկացի
Դեռևս անհիշատակելի ժամանակաշրջաններից սկիզբ առած ու դեպի ապագայի հավերժությունն ընթացող Հայոց ոգեղենության ու մարմնեղության Արարչական Խորհուրդն ու Երկրային առաքելությունը, միայն և միայն ազգային պատմաօրգանական, ազգային սպեցիֆիկ հոգեբանության, գաղափարաբանության ու աշխարհայացքի մեկ ամբողջական ժառանգականության արտացոլանքն է: Որպես ազգային էթնոգենեզ, նրա գենետիկական կոդերը հազարամյակների ընթացքում, ժառանգականության սկզբունքով շարունակաբար փոխանցվելով սերնդից սերունդ, հանդիսացել է իբրև Փրկության ու Վերածնունդի, Գոյատևման ու Ճակատագրի, Ոգու և Լույսի, Հավատի և Կյանքի մեկ ամբողջի հավաքականությունը: Այն դրսևորվել է մի կողմից Տիեզերական, ոգեղեն ու կրոնական արժեհամակարգերի, մյուս կողմից էլ երկրային քաղաքական, սոցիալական, մշակույթային և քաղաքակրթությանց արտաքին կողմնորոշումների հավասարազոր զուգորդմամաբ, միևնույն ժամանակ հանդիսանալով ազգային տրադիցիոնալիզմի ակունքն ու էթնո պասսիոնարիզմի ինֆորմացիոն էներգիայի միջուկը:
Հայ ազգային տրադիցիոնալիզմը խորհրդանշական է դարերի խորքից եկող Տալասսոկրատական (1) և Տելուրոկրատական (2) ուժերի միջև ընթացող պատերազմների, Արիական և Սեմական հակասությանց ու հակամարտությունների` Հայ- սեմական ոգիների աստվածահաճ գոտեմարտերով, ուր Հայոց ոգու զորության, բարության, կյանքի բարության և անսասան հավատի սպեցիֆիկ առանձնահատկությունների մեջ մինչքրիստոնեական և ետքրիստոնեական ժամանակաշրջանները հատկանշվել են միայն և միայն կենդանի Աստծո պաշտամունքով, տիեզերական զորությունների ավելիքան ճանաչողակնության ու բացառիկ տիրապետումով: Անկախ պատմական որևէ դարաշրջանի առարկայացման անմիջականություններից, Հայ ժողովրդի գոյապահպանման հերոսական պայքարների սկզբնական էներգետիկական իմպուլսը միշտ էլ հանդիսացել է ազգային տրադիցիոնալիզմը: Այն ներկայացնում է ազգային ոգու վերականգնման հասարակական նշանակության պրեցենտները, միևնույն ժամանակ իր մեջ զուգորդաբար համկարգելով կոնսերվատիվ հեղափոխության գլխավոր էլէմենտները:
Հայ ազգային պասսիոնարիզմը իր մեջ խտացնում է մի կողմից ժամանակակից կոնսերվատիվ հեղափոխության, ազատագրական պայքարների, սոցիալական ու գիտական ուժերի էներգետիակական պոտենցիալը, որը ի սկզբան է ձևավորվել է որպես երկրային էներգիա Հայկական Լեռնաշխարհում բնակություն հաստատված բնիկների իմա` Հայերի գենետիակական կոդերում: Այն, Հայերի մոտ հատկանշական է իր բացառիկ դրսևորումների մեջ ունեցած բազմաձևությամբ խիստ տարբեր էթնո սպեցիֆիկ յուրահատկություններով, տեսակով, տրադիցիոնալ արժեհամակարգով և արարչական ինքնադրսևորումներով: Մյուս կողմից, տիեզերական ժամանակի և տարածության մեջ հավերժ ընթացող պատմատիեզերական հզոր ցիկլների մարման և նոր բռնկման, տիեզերական էներգետիկ ճառագայթման ընդունման և երկրային էներգիայի միջև փոխադարձ կապի շարունակական ընթացքը, խստացնելով էթնո գենետիկական կոդերում, բերել է ինֆորմացիայի և օրգանական նյութի փոխակերպման, ինչը գոյության տվյալ վիճակից դեֆերենցման միջոցով բերել է էթնոգենիզմի մի նոր որակական վիճակի: Այն հանդիսանալով որպես տիեզերական և երկրային էներգիայի միջև փոխադարձ կապի կենտրոն ձևավորում է ազգային պասսիոնարիզմը: Հայ ազգային պասսիոնարիզմը ձևավորվել է միայն և միայն ԱրիանՀայերի Հայրենիքը համարվող Հայկական Բարձրավանդակի իր բնական թեքություններով ամբողջացված աշխարհագրական տարածքում, ուր և կենտրանացված է Հայերի ոգեղեն և նյութեղեն, պատմաօրգանական և էթնո-մշակույթային, տրադիցիոնալիզմի և Արարչականության ակն ու ակունքը:
Ըստ Ռուս գիտնական Լ.Ն. Գումիլևի, էթնոգենեզը բացատրվում է այս կամ այն էթնոսի պատմական ակտիվության բռնկման և նույնպես էլ էթնոսի առաջացման ու զարգացման «տիեզերական կարծր ճառագայթման» ազդեցության բանաձևումով: Հատկանշական է բնական երեք տեսակի էներգիայի այն աղբյուրները, որոնք ունեն ազդեցություն կենսօլորտի վրա: Դրանք են, Արեգակնային ջերմային ճառագայթները, որը կենդանական աշխարհի կողմից ընդունվում է այնքանով, որքանով հարկավոր է: Տիեզերական կարծր ճառագայթները, որոնք համարվում են պատճառները պասսիոնարիզմի ցնցման: Եվ ռադիոանկման ճառագայթների էներգիան, որոնք տեղի են ունենում երկրի ընդերքում և որոնք էլ իրենց ազդեցությունն են ունեն ամբողջ կենդանական աշխարհի վրա: Ըստ գիտնականի, ժամանակակից կոնսերվատիվ հեղափոխությունը որպես աշխարհայացք և միևնույն ժամանակ որպես քաղաքական շարժում, իր իսկ էությամբ արտացոլում է ոչ միայն հասրակության մեջ որոշակաի քաղաքակրթական պառադիզմի գոյությունը, տրադիցիոնալ հայացքների դոմիանցիան, պատմական և սոցիալական որոշակի պայմանները այլ լիբեռալ սոցիոլոգիան անվանում է «սոցիալական էներգետիկա», այն է` հանրային լարվածություն, սոցիալային պոտենցիալ, ծայրահեղություն և այլն, որին էլ ի սկզբանե է Լ. Գումիլևը անվանակոչեց պասսիոնարիզմ:
Որպես ընդունված կանոն, Տիեզերքը ռացիոնալ է և մերժում է ցանկացած կրկնություն: Ազգի էությունը իր ձևերի բազմազանության մեկ գումարի ամբողջությունն է և նրա յուրաքանչյուր տարրը եզակի է և անկրկնելի: Յուրաքանչյուր տարր իր առաքելությանը համապատասխան, օժտված է ուրույն և անկրկնելի ինֆորմացիոն պարամետրերով, որից էլ բխում է նրա խիստ զանազանելիությունը մնացած բոլոր տարրերից: Տարրի ինֆորմացիոն պարամետրերը, որոշված են Տիեզերքի ակտիվ կամ պասիվ զարգացման չափով և աստիճանով: Նույնպես էլ յուրաքանչյուր ազգ իր տեսակի մեջ եզակի է և ունի իրեն տրված Առաքելությունն ու նախանշված Ուղին, իր աշխարհընկալմանու աշխարհայացքի արտահայտման խորհրդանիշների սեփական համակարգը: Համամարդկայնի մշակույթը տարբեր Ազգերի և էթնո խմբերի տրադիցիոնալիզմից բխող եզակի և անկրկնելի մշակույթների համաներդաշնակ բազմամիասնությունն է, որի խաթարման պարագային էլ աստիճանաբար ոչնչացման են ենթարկվում քաղաքակրթություններն ու միևնույն ժամանակ կյանքի անբնականոն ընթացքը թևակոխում մի նոր ժամանակաշրջան:
Համաշխարհային հասարակությունը, որպես ազգային բազմամիասնություն, աստիճանաբար բացարձակացնելով ռացիոնալիզմը և նրա ածանցը կազմող լիբեռալիզմն ու անհատապաշտությունը, պահպանելով կրոնական, ոգեղեն կեցվածքի միայն արտաքին երևութականությունը, իրենց պետական և հասարակական կարգերը կառուցեցին միայն շահավետության և նյութապաշտության սկզբունքների հիման վրա, անտեսելով ոգեղեն խիստ կենսական արժեհամակարգերը, որը ի սկզբան է արտացոլվում էր անխտիր բոլոր ազգերի ու էթնո խմբերի աշխարհընկալման մեջ: Լիբեռալիզմի ու անհատապաշտության արդյունքում ձեռք բերված տնտեսական, գիտատեխնիկական և ռազմական թվացյալ հզորությանց հաջողությունները ընդունվելով որպես միակ, արդի և պարտադիր ուղղություններ, տարածվեցին գրեթե աշխարհի բոլոր ժողովուրդների վրա, գլոբալիզացիայի ենթարկելով ազգերի ներդաշնակ բազմամիասնությունը: Միատեսականության ձգտող այս նոր համակարգը, որը մի նոր աշխարհակարգ հաստատելու ուղղվածություն ունի, այլևս կարգ է առել քաղաքակրթական և գաղափարաբանական ադապտացիայի առջև:
Լիբեռալիզմն ու անհատապաշտությունը իր բացարձակ ռացիոնալիզմով, տրանսֆորմացիայի ենթարկեց ժողովուրդների բազմամիասնության ներդաշնակ կեցությունը, փոշիացրեց հասարակությանց արժեքներն ու ձևաշեղեց ընտանեկան կառույցներն ու հարաբերությունները: Մյուս կողմից էլ գիտատեխնիկական «նվաճումները» մարդկանց մղեց մեքենաների և «բարձր տեխնոլոգիաների» մեքենայացված տրամաբանությունը ենթարկելու ստրկական կախվածությունը: «Մենք գիտելիքների առատության մեջ կորցնում ենք իմաստությունը, իսկ ինֆորմացիայի հեղեղի մեջ կորսվում է նաև գիտելոիքը: Էլիոթ»:
Միայն գիտության, տեխնիկայի, հարմարավետութան և տնտեսության զարգացմեն մեխանիկայով կառավարվող տրասֆորմացված հասարակություններում դատապարտվում են ոչնչոցման իռացիոնալիզմից լիցքեր կրող, ոգեղեն, խղճի, բարոյականության և մարդկային զգացմունքների հետ կապված արժեքային բոլոր համակարգերը: Նույնպես էլ իռոցիոնալ սկզբունքներով կեցության մոտեցումները բացարձակ ռացիոնալիզմից տարբեր քաղաքակրթական ակունքներ ունեցող ազգերի և պետությունների համար խիստ մերժողականության ու ընդվզման նախադրյալներ են հանդիսանում, որոնք հղի են ազգերի և ժողովուրդների միջև սուր ցնցումային աննախադեպ զարգացումներով:
Ժամանակակից համաշխարհային քաղաքակրթությունից սրընթաց անկումը, քաղաքական, գաղափարաբանական ու սոցիալական առկա ճգնաժամը, որը սակայն պայմանավորվում է նաև հատկապես տրադիցիոնալ արժեքային համակարգերի պահպանման դեմ գաղափարաքաղաքական սուր հարձակումներով, առաջացրեց հակազդեցության ու դիմակայման անհրաժեշտ բնական նախադրյալներ: Տարբեր ժողովուրդների, ազգերի և էթնո խմբերի ներդաշնակ բազմամիասնությունը խախտվեց, խաթարելով նաև շրջակա միջավայրի` բնության, երկրային և Տիեզերական էներգիայի փոխադարձ կապը: Վերջին 200 տարիների ընթացքում մարդկության համընդանուր զարգացումը, ընկերաքաղաքկան, գիտատեխնիկական և այ ոլոտների կարծեցյալ առաջընթացով, ինչը հատկանշվեց որպես «Առաջադեմ քաղաքակրթություն», բացարձակապես կատարել է աննախադեպ ետընթացք, սկիզբ դնելով նյութը ոգուց, երկրայինը Տիեզերականից տարանջատելու, ինորմացիայի և նյութի փոխակերպման բնականոն ընթացքի խաթարմանը, որը քաղաքակրթությունից գոյության համար, այլևս աղետալի գործընթաց է:
Երկրի նման զարգացումները, որոնք բերում են հին քաղաքակրթությունների կործանման ու փոխարենը նոր քաղաքակրթությունների առաջացմանը, միայն արտացոլանքն է պատմատիեզերական հզորագույն մի մեծ ցիկլի հանգման և փոխարենը մի նոր բռնկման սկզբնավորումի: Հայկական լեռնաշխարհը դիտվելով որպես Երկրի կենտրոն, որպես Տիեզերական և երկրային էներգիայի փոխադարձ կապի կենտրոն, իր հերթին ակտիվանում է միայն, երբ հանգչում է Տիեզերական հզորագույն ցիկլը: Հայ ազգային պասսիոնարիզմը իր ակտիվության գագաթնակետին կարող է հասնել, երբ Հայկական Բարձրավանդակի վրա վերահամախմբված Հայության վերջին մնացորդները իրենցից դուրս կվանեն ժամանակակից քաղաքակրթությանց նյութապաշտության չաստվածությունը և իր զավակների հառած հայացքները կուղղեն դեպի նախնյաց` դեպի ցեղային արմատները: Այնեղ է, որ պիտի Հայը պեղի, այնտեղից է, որ Հայը պիտի կառուցի իր ազգային աստվածահաճ պետության դրախտը: ԱրիանՀայերին և Հայկական ազգային պետականությանն է միայն նախասահմանված ոչնչցացվող ժամանակակից քաղաքակրթությանց Կենաց Ծառ-ը լինելու: Մենք չունենք այլևս այլընտրանք, քան կոչվելու մեր սրբագույն առաքելությանը, դառնալով մի նոր Նոյան Տապան` չաստվածության ճիրանների մեջ մրափած հարուստ ու նյութապաշտ քաղաքակրթության համար:
1 - Տալասսոկրատական- ծովատիրական 2 - Տելուրոկրատական- ցամաքատիրական
Արմենակ Մնջոյան
|