Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Сентябрь » 19 » Հայ «դիվերսանտ» հովիվը և ադրբեջանական խոզապահուհի քարոզչամեքենան
22:01
Հայ «դիվերսանտ» հովիվը և ադրբեջանական խոզապահուհի քարոզչամեքենան
Ավելի լավ է ունենալ խելացի թշնամի, քան հիմար բարեկամ
                                              Արևելյան ասացվածք 

Մարդկության պատմության ընթացքում ստեղծվել են բազմաթիվ ասացվածքներ և թևավոր խոսքեր: Ընդհանրապես, առաջին հայացքից, ցանկացած ասացվածք կամ թևավոր խոսք բավականին պարզունակ է թվում: Սակայն, իրականում նրանք հանդիսանում են մարդկության բազմադարյա փորձառության բյուրեղացումը:
Միաժամանակ, որքան շատ եմ ծանոթանում ադրբեջանական քարոզչամեքենայի գործելաոճին, այնքան ավելի եմ համոզվում, որ մարդկության բազմադարյա փորձառության բյուրեղացումը դեռևս անկատար է, քանզի, տվյալ դեպքում Ադրբեջան անվամբ վարչական տարածքը չի համապատասխանում որևէ չափորոշիչի: 
Անշուշտ, տարակուսանքս ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Օբյեկտիվ պատճառ է հանդիսանում այն, որ համաշխարհային քաղաքակրթությունում Ադրբեջանը տեղ չունի, այն ապօրինածին վարչական միավոր է, որն ունի ընդամենը 92-ամյա պատմություն: Մյուս կողմից, թերևս գլխավոր սուբյեկտիվ պատճառ կարող է հանդիսանալ այն, որ ադրբեջանական քարոզչամեքենայում հիմնականում ժողովված են հատընտիր պրիմատները:
Որպեսզի վերևում նշված փաստարկները մերկապարանոց չհնչեն, մեջբերեմ արևելյան հայտնի ասացվածքն` «Ավելի լավ է ունենալ խելացի թշնամի, քան հիմար բարեկամ»: Այն նույնպես անկատար է, քանի որ այնտեղ նշված չէ, թե ինչքանով է լավ կամ վատ հիմար թշնամի ունենալը: Բայց, փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանի պարագայում Հայաստանը գործ ունի, մեղմ ասած, հիմար թշնամու և հարևանի հետ: 
Միայն նշեմ, որ հիմար թշնամի ունենալն ունի իր դրական և բացասական կողմերը: Դրական է այն, որ հիմար թշնամին, շատ հաճախ, տարված լինելով իր ախոյանին ցանկացած գնով վնասելու մոլուցքով, կոպիտ սխալներ է թույլ տալիս և արդյունքում վնասում ինքն իրեն: Բացասական է այն, որ հիմարն անկանխատեսելի է, և որ նրա դեմ պայքարում ախոյանը, բացի զվարճանալուց, ոչինչ չի սովորում և չի կատարելագործվում:
Հիմար թշնամու ծիծաղելիության և անկանխատեսելիության վառ օրինակ է հանդիսանում ս.թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած դեպքը:    
Եվ այսպես, ս.թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶԼՄ-ներով լուրեր են տարածվել, իբր ս.թ. սեպտեմբերի 11-ին ադրբեջանական կողմը խափանել է հայկական կողմի հերթական «դիվերսիան», որի արդյունքում ձերբակալվել է հայ «դիվերսանտ» Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը: 
Իրականում նույն օրը ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 20-ամյա Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը, կորած անասունները փնտրելու նպատակով մեկնել է սահմանամերձ հանդամասերից մեկի ուղղությամբ և  շփոթելով ճանապարհն, անցել է ադրբեջանական զորքերի հսկողության տակ գտնվող տարածքը: Ընդ որում, ս.թ. սեպտեմբերի 11-13-ը նշված տարածքում տիրել է խիտ մառախլապատ եղանակ: 
Հարկ է նշել, որ ադրբեջանական կայք էջերի տարածած հաղորդագրության առաջին իսկ տողերը «բուրում» են ապատեղեկատվությամբ, որը հիմարության արդյունք է: Մասնավորապես,  day.az-ում սեպտեմբերի 13-ին, ժամը 18:25-ին լույս  է տեսել «На линии соприкосновения армянских и азербайджанских войск задержан армянский диверсант» հաղորդագրության առաջին իսկ տողում նշված է. «Несмотря на то, что в последнее время разведгруппы органов спецслужб Армении пытались совершить на линии соприкосновения провокационные операции, все их попытки были решительно пресечены. Об этом Day.Az сообщили в пресс-службе Минобороны Азербайджана»:
Ուշադրություն դարձրեք, փաստորեն, վերջին շրջանում ԼՂՀ-ի տարածքում ոչ թե ադրբեջանական, այլ հայկական հետախուզական խմբերն են փորձել դիվերսիաներ իրականացնել և բազմաթիվ զոհեր տալով փախուստի դիմել: Այլապես, եթե խոսքը գնում է հայկական դիվերսիոն խմբերի մի շարք փորձերին և ադրբեջանական կողմի  «վճռական» և «հերոսական» ջանքերին, ապա ինչո՞ւ այդ մասին նախկինում ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն չեն տարածել: Բայց, քանի որ նման լրատվությունը տարածել է ԱՀ ՊՆ մամլո ծառայությունն, ապա առկա են մեղմացուցիչ հանգամանքներ` այնտեղ տիրում է լիակատար անմեղսունակություն: Որքան հիշում եմ, դեռևս 2004թ. նույն կառույցը պաշտոնապես հայտնել էր, որ «ադրբեջանական զորքերը ԼՂՀ-ում ազատագրել են երկու գյուղ»: Այնպես որ, ԱՀ ՊՆ-ում տիրող անմեղսունակության վերաբերյալ մեկնաբանություններն ավելորդ են: 
Սա դեռ ամենը չէ: Անցնենք խնդրո առարկա հաղորդագրության հաջորդ տողերին. «Так, 11 сентября примерно в 17:00 была пресечена очередная попытка диверсионной группы ВС Армении перейти линию фронта. Несмотря на то, что диверсанты, не сумевшие довести свое дело до конца, стали убегать, один из них был задержан. Им оказался разведчик Манвел Мамиконович Сарыбекян. В ходе допроса стало известно, что попытка армянских военнослужащих вторгнуться на территории, контролируемые Азербайджаном, продиктована заданием, которое им поручили органы спецслужб Армении. В настоящее время выясняются все обстоятельства попытки диверсии»: 
Զարմանալի է, բայց փաստ, որ սեպտեմբերի 11-ին կատարված դեպքի մասին ադրբեջանական էլեկտրոնային ԶԼՄ-ները հայտնում են երկու օր անց` սեպտեմբերի 13-ին: Հաստատապես կարող եմ ասել, որ, եթե վերոհիշյալ ապատեղեկատվությունում նշված փաստերի գոնե չնչին իսկ մասը համապատասխաներ իրականությանն, ապա այն ադրբեջանական ԶԼՄ-ներում կհայտնվեր ամենաուշը մի քանի ժամ անց: Ավելին, այդ դեպքում Ադրբեջանում նույնիսկ կենցաղային բնույթի էլեկտրական սարքերը կազդարարեին հայ «դիվերսանտի» կալանավորման մասին: Ուստի, ամենայն հավանականությամբ, ԱՀ ՊՆ-ում և այլ գերատեսչություններում, երկու օր «մտավոր» տիտանական աշխատանքներ են իրականացրել, թե ինչ պիտակ կպցնեն թանձր մառախուղի պատճառով մոլորված, ընդամենը 5-ամյա կրթություն ունեցող հայ հովվին: Երկար-բարակ մտածելուց հետո, հավատարիմ մնալով իրենց պարզունակ ու հիմար ոճին, հայտարարել են, որ Մ.Սարիբեկյանը հայ «հետախույզ» է: Ինչ վերաբերում է Մ.Սարիբեկյանի խոստովանությանն, ապա հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների «մարդասիրական» գործելաոճը, կարելի է եզրակացնել, որ նրան հարցաքննել են համեմատաբար «մեղմաբարո» քննիչներ: Այլապես, վերջինս «կխոստովաներ», որ անդամակցում է «Ալ Քաեդային» կամ նվազագույնը` «Ենի Մուսավաթ» կուսակցությանը:   
Կրկին ընթերցողների ուշադրությունն եմ հրավիրում ադրբեջանական քարոզչամեքենայի փնթիության ու անճարակության վրա: Ըստ ադրբեջանական «կուռ» տրամաբանության, ստացվում է, որ հայկական «դիվերսիոն խումբը» պարզապես երթային քայլով փորձել է անցնել ԱՀ տարածք, բայց նկատվել է ու փախուստի դիմել: Միայն թե, Մ.Սարիբեկյանը լավ վազորդ չի եղել ու ձերբակալվել է ադրբեջանցի զինվորների կողմից: Այս փաստը թողնում եմ ռազմական փորձագետների հայեցողությանը: Սակայն, տարրական տրամաբանությունը հուշում է, որ ավելի անհեթեթ վարկած հնարավոր չէ առաջ քաշել: Եվս մի փոքր «մանրուք». ադրբեջանական լրատվամիջոցները բավարարվել են միայն լղոզված ու անորոշ արտահայտությամբ. «Арестованный Манвел Мамиконович Сарыбекян имел при себе специальное снаряжение, имеющее отношение к разведывательной деятельности»: Ինչպես հայտնի է, հովիվներն իրենց մոտ ունենում են գավազան և որսորդական հրացան: Ակնհայտ է, որ Մ.Սարիբեկյանի մոտ նույնիսկ որսորդական հրացան էլ չի եղել, հակառակ դեպքում ադրբեջանցիներն այն կներկայացնեին, որպես «Զանգվածային ոչնչացման զենք»: Իսկ թե ինչ է նշանակում «Специальное снаряжение, имеющее отношение к разведывательной деятельности» եզրույթը, կարծում եմ, որ այն ծիծաղ կառաջացնի ռազմական փորձագետների շրջանում: Միայն նշեմ, որ ցանկացած հետախույզ, թշնամու տարածք ներթափանցելու ընթացքում, բացի «Специальное снаряжение, имеющее отношение к разведывательной деятельности»-ից, կրում է զենք: Մնում է եզրակացնել, որ այդ «հատուկ սարքավորումների» դերում հանդես է եկել Մ.Սարիբեկյանի հովվական գավազանը: Ահա այստեղ է ի հայտ գալիս ադրբեջանական քարոզչամեքենայի խղճուկ ու անօգնական վիճակը: 
Բայց պատկերը թերի կլիներ, եթե չմեջբերեի, պետպատվերով հայրենասեր, նշանավոր պրիմատ Ռիզվան Հուսեյնովի մեկնաբանությունը. «Задержанный армянский диверсант Манвел Мамиконович Сарыбекян имел при себе специальные принадлежности разведчика. В результате допросов Сарыбекяна стало ясно, что диверсионная группа проникла по заданию спецслужб Армении через линию фронта на территорию, контролируемую Азербайджаном с целью совершения диверсий»: Որքան ինձ հայտնի է,  հատկապես դիվերսանտի մոտ պետք է հայտնաբերվի զենք, զինամթերք և պայթուցիչ նյութեր: Այդ մասին, Ռ.Հուսեյնովը չի նշել: Ավելին, նույնիս խիստ սահմանափակ մտահորիզոնի տեր Ռ.Հուսեյնովն է հասկացել, որ սա հապճեպ և շատ վատ «թխված» ապատեղեկատվություն է: Եվ պատահական չէ, որ նա վերջում նշել է. «В данный момент расследуются все детали предполагаемой армянской диверсии»:

Հ.Գ. Ադրբեջանական ապատեղեկատվությունն ընթերցելիս միանգամից հիշեցի խորհրդային հայտնի «Հովիվն ու խոզապահուհին» ֆիլմը, որում քարոզվում էր «դասակարգային» սերը: Որոշակի զուգահեռներ անցկացնելով` որոշեցի հոդվածը վերնագրել հենց այս ոգով, քանզի գերեվարվածն իրոք հովիվ է, իսկ ադրբեջանական քարոզչամեքենան իր բնույթով խոզապահուհի է, որի արգասիքներն ունեն խոզանոցին բնորոշ «բույր»:

Կոնստանտին ԱԶԱՐՅԱՆ

Категория: Հոդվածներ | Просмотров: 3148 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ