Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Июль » 28 » “Երրորդ ուղի” և Հայկական նոր իրականությունը
14:41
“Երրորդ ուղի” և Հայկական նոր իրականությունը
"Պարտվեցինք, որովհետև մեր ցեղի ոգու բովանդակ ուժերն օգտագործելու փոխարեն հովանավորներ փնտրեցինք ”:

Գարեգին Նժդեհ

Հայաստանի ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցող հեղափոխական և հակահեղափոխական խմորումներին զուգահեռ, փորձեր են ձեռնարկվում ստեղծելու այսպես կոչված "երորրդ ուժ” և կամ "երորրդ ուղի” այլընտրանքային գաղափարախոսական, քաղաքական միավորը: Այստեղ խոսքը չի վերաբերվում նրան, որ հասարակության մեջ դեռևս առկա է կրավորական մի զգալի զանգված, որը մերժելով նոր իշխանություններին այսուամենայնիվ չի միանում անգամ հեղափոխական շարժմանը: Չնայած, որ այս հանգամանքն է համարվում առաջին հայացքից, "երրորդ ուժ-ի” առաջացման համար ստեղծված "բարենպաստ” պայմանները:

Իրականության մեջ Հայաստանի քաղաքական էլիտան, եթե կարելի է այդպես անվանել առկա օլիգարխիկ այն բուրգաձև կառույցը, որտեղ ժառանգաբար փոխանցված իրենց ցմահ օթյակներն են զբաղեցնում մի կոմից պսեդոազգաբար փոխանցված իրենց ցմահ օթյակներն են զբաղեցնում մի կողմից պսևդոազգայնական դիմադիրների իշխանական կոալիցիան, մյուս կողմից էլ "ընդդիմադիրների” մի մեծ զանգված, զուրկ են որևէ գաղափարախոսությունից և աշխարհայացքից: Նրանք երկուստեք մեծամասամբ պատրաստ են ստեղծելու տարատեսակ կառույցներ և հենց այնտեղ էլ հասարակության սպիտակ քվեն պարպելու և զանգավծների դեռևս ազատ ուղեղն ու ուշադրությունը զբաղեցնելու անիմաստ փորձերի համար:

Սակայն ժամանակակից աշխարհում սկիզբ առած աշխարհաքաղաքկան գործընթացներին զուգահեռ, Հայ հասարակակն և հանրային քաղաքացիական կյանքում տեղի է ունեցել էական և բնականոն փոփոխություն` Հայ հասարակական, ժողովրդական մտածողությունն ու ազգային պահպանողական արժեհամակարգը, ինչպես նաև ազգային ինքնության հանրային հետաքրքրության, սոցիալական իրավունքի և իրավասության պահպանման, ազգային անվտանգության ու արտաքին մարտահրավերների դիմակայման պարտադրումները թևակոխել է մի նոր որակական հարթություն, որը չի համապատասխանում ներկայիս պսևդոազգայնական իշխանությանց և հատկապես կոալիցիոն կիսաքաղքենիականացված բանկիր պլուտոկրատների և ազգային մշակույթն ու ու հայեցին ոչնչացող մեծ ու փոքր չինովնիկների միջնադարյան խավարամոլության բանակի իրողությանց չափորոշիչներին:

Մինչդեռ "Երրորդ ուղի”-ին իր իսկ էությամբ ձևավորվել է համաշխարհային իրականության մեջ և դեռ իր խորը տենդենցներով ձևավորվում է ժամանակակից քաղաքակիրթության դաշտում ու աստիճանաբար կայանում է համաշխարհային քաղաքականության և քաղաքականության փիլիսոփայության մեջ: Աշխարհի ժամանակակից պետություններում առաջած բնական կրիզիսները առավելագույնս առաջացրեցին "երրորդ ուժ” – կամ "երրորդ ուղի” գաղափարախոսության գլխավոր ասպեկտները և այն ձևավորեց այլևս, որպես կարևորագույն այլընտրանք` խորը կրիզիս ապրող, համըդհանուր քաղաքակրթությանց համար:

Չնայած համաշխարհային քաղաքակրթությանց աճող գաղափարախոսության հետաքրքրությանը, ներկա ժամանակներում "երրորդ ուժ”-ի մոտեցումները դեռևս խորաթափանց ու շատ հեռուն չեն մշակված ու դեռ զուրկ են տնտեսական թեորեայի և սոցիալական պրակտիկայի մոտավոր ընդգծումներից: Այսուամենայնիվ, "երրորդ ուժ”-ի ընդհանուր բանաձևումը դիտվում է, որպես "ոչ կոմունիզմ-ին, ոչ լիբերալիզմ-ին” և կամ այլ բանաձևի տարբեր ձևափոխումների բանաձևումին: "”Երրորդ ուժ”-ը հանդիսանում է ոչ միայն հակազդիչ Եվրոպական ձախ հզոր շարժման և տոտալիստ ռեժիմի հաստատմանը Ռուսական իմպերիայում, այլ նույնպես ներգործության արդյունքում ողջ աշխարհի Կոմիտեների: Այդ հանդես է գալիս իբրև բավականաչափ ռադիկալ հակաքաղաքականության և ուղղված է առաջին հերթին սահմանափակմանը քաղկենիական հասարակության էությունը: Եվ հատկապես հենց այս գաղափարը ստացավ մեծ օժանդակություն համաշխարհային ժամանակակից հասարակության լայն շերտերից և որն էլ գիտակցորեն ընդունվեց աշխատավորության կողմից: "Երրորդ ուղի” կամ հաճախ օգտագործվող "Երրորդ պոզիցիա”-ի թեորեայի արմատը, կարելի է հայտնաբերել նաև ամբողջությամբ գերմանական փիլիսոփայության մեջ, հատկապես` Գ. Լեյբնից, Ի.Գ. Ֆիխտե, Ֆ. Լիստ, Օ.Շոպենգաուեռ: Ավելի քան հստակ մշակումները այս թեորեայի և նրա հիմնական ուղղվածությունը, որը ընդունված է կոչել "Երրորդ պոզիցիա”, հիմնականում զբաղվել են Վ. Պարետոն, Ի. Շտումպետերը, Վ. Զոմբարտը, Տ. Վեբլեն, Ֆ. Պերրուն:

XX –րդ դարի միչև 20- ական թվականները, "Երրորդ պոզիցիա”-ի դրված ուղղվածությունը ենթարկվել է բավականաչափ լուրջ և պրակտիկ եզրահանգման ու կատարվել է սկզբունքների որոշակի մշակում: Այս գաղափարների կողմնակիցներն ու նրանց կրողները ընդհանրապես չեն պատրաստվում գնալ կոմպրոմիսների ոչ ձախերի, ոչ աջերի, որ կոմունիզմների, ոչ լիբերալիզմի: Նրանք փորձում են ստեղծել ամբողջական ինքնուրույն, անկախ կոնցեպցիա, ներառյալ ինչպես քաղաքական, նույնպես էլ սոցիալիստական ասպեկտներ: Գաղափարները, ինչին նրանք ձգտում են, դա կազմակերպումն է հասարակության շուկայական պայմանների սահմանափակման և պահպանումը ավելի քան ֆունդամենտալ կոնսերվատիվ հասկացության մասնավոր սեփականության արտադրության միջոցների, ավանդական արժեքների, ընտանիքի, բարքերի և այլն:

Ավելիքան հիմնավոր մոտեցումներ ունեն Ռուս մտավոր ավանդականներն` Կոնստոնտին Լեոնտյև, Իվան Իլյին, Եվգենիա Տրուբեցկո և շատ ուրիշներ ու նրանց հետևորդները, որոնք հատկանշվում են որպես տրադիցիոնալիզմի հատկապես իրենց հատուկ քաղաքական փիլիսոփայության ներկայացմամբ և քաղաքական սկզբունքային մեթոդների, կապված կոնսերվատիվ հեղափոխության, ինչը հանդիսանում է ըստ էության "Երրորդ պոզիցիա” կամ "Երրորդ ուղի”- ով հասարակության զարգացմանը: Օրգանական միացման կոնսերվատիվ հեղափոխության գաղափարը և գաղափարը Եվրասիայի, Ռուս տրադիցիոնալ մտածողները և հատկապես Ա. Դուգինը կազմավորել են ոչ միայն ուղղվածությունը Ռուս մտավոր ավանդականների քաղաքական փիլիսոփայության, այլև մշակումը դրանց դետալների ակտուալ աշխարհաքաղաքական կոնցեպցիայի, որը կարող է դառնալ այս դարում Ռուսական հիմնական քաղաքականությունը: Ռուս կոնսերվատիվ հեղափոխականները ամենա աջերն են ձախերից և ամենա ձախն են աջերից, միևնույն ժամանակ քաղաքականության մեջ աջ, տնտեսության մեջ ձախ դիրքորոշմամբ:

"Երրորդ ուղի”-ի տնտեսաստրատեգիական նպատակը, հանդիսանում է նոր կազմավորումը Եվրասիական մոդելի և տնտեսական նոր մոտեցումները, որը թույլատրում է պահպանել Եվրասիային իր տնտեսական և քաղաքական անկախությունը ատլանտիստական բլոկից: Եվրասյական ամբողջ նրեքին տնտեսական մեխանիզմը նախատեսվում է լինել քաղաքական նպատակների ենթակայության շրջանակների մեջ, ազգային զարգացումով և պետության անվտանգությամբ:

Մինչդեռ "Երրորդ ուղի”-ն կոչված է առաջին հերթին ոչ միայն ուղակի փոփոխության և անբարենպաստ համաշխարհային տնտեսության տենդենցների, առավել ևս ինչ որ կոնյունկտուրային երևույթների, թեկուզ և առկա երևույթները ստիպում են ավելի ինտելեկտուալ շրջանակներին փնտրել հնարավոր առավելություններ: Աշխարհը ինչպես Արևմուտքը, նույնպես էլ Արևելքը արդեն վաղուց է ինչ մուտք են գործել քաղաքակրթությանց խորը կրիզիս, ինչը որ ցուցաբերվում է տարբեր ձևերով քաղաքակրթությանց բազում շրջանակների և պատմամշակույթային տիպերով, սակայն ունենալով մեկ ընդհանուր ունիվերսալ նշանակություն և ցուցաբերվում է ունիվերսալ հատկանիշները:

Ցանկացած տարածաշրջանում և որևէ մշակույթային "երրորդ ուժ”-ը ցուցաբերվել այս կամ այն ֆորմայով, նրա էությունը հանդիսանում է անհրաժեշտությունը հաղթահարման տիտանական օտարացման աշխատանքի կապիտալից, ինչ որ անպայմանորեն բերում է ծագման նոր սահմանափակիչ շուկայական տնտեսության: Սակայն "Երրորդ ուժ”-ը դա հակաշուկայական գաղափարախոսությունը չի, այլ գաղափարախոսություն է հանուն շուկայի պահպանության` "լեբեռալ տոտալիտարիզմից, շուկայի հիմքի փլուզումից”, ազատ ձեռներեծության և նրա հիմնական արտադրանքի:
 
"Երրորդ ուղի”-ն համաշխարհային քաղաքակրթությանց դաշտում և փորձը Իրանաշիիթական քաղաքակրթության և նրա կոնսերվատիվ հեղափոխության ու համապատասխանեցումը այդ փորձի համընդհանուր տենդենցների, այլևս տեղի են ունենում և հաստատվում համաշխարհային սոցիալական քաղաքականության և քաղաքակրթության փիլիսոփայության մեջ: "Երրորդ ուղի”-ի գաղափարախոսությունը հանդիսանում է, ոչ թե որպես մեկուսացման դոկտրին, այլ որպես արտաքին քաղաքականությանց ակտիվացում: Սակայն առաջին հերթին ինքնուրյուն տնտեսության կայացումը ինչպես նախկին Խորհրդային երկրների, նույնպես էլ մի շարք երկրների շարքին, որոնց թվում նաև լիբեռալ կառուցվածքների, փնտրելով նոր ճանապարհներ կայացնելու համար կենսական ազգային տնտեսության: Կամավորումը "Տնտեսական մեծ տարածություն”-ի, որպես կարևորագույն էլեմենտը "երրորդ ուժ”-ի և ապա ալտերնատիվ տնտեսության, ինչպես նաև այլ ուղղվածությունները, այլևս աստիճանաբար ամրագրվում են համաշխարհային քաղաքականության և քաղաքակրթության գաղափարախոսությանց մեջ:

Հայ քաղաքականությունը առկա ժամանակահատվածում, որ միայն դուրս է մղղված տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացներից և զուրկ է գաղափարախոսական ու աշխարհայացքային ուղղվածություններից, այլև ապավինելով կոմպլեմենտար քաղաքականությանը, օտար ուժերի անվերջանալի փնտրտուքին, հայտնվել է քաղաքական զավեշտալի իրավիճակում: Մինչդեռ հայկական կոնսերվատիվ հեղափոխության գաղափարախոսությունը, իր մեջ կրում է նախ և առաջ նոր մոտեցումները տնտեսության ղեկավարման, ինչպես կարևորագույն միջոց կրթելու համար "երրորդ ուժ”-ի մարդուն, որպես տրադիցիոնալ, ցեղային ոգու կրողի, Հայ արարչական և ընդհանրապես համաշխարհային քաղաքակրթությանց մեջ:

Հայկական կոնսերվատիվ հեղափոխության գաղափարախոսության գիտակցումն ու նրա կյանքի կոչելու կենսական անհրաժեշտությունը պետք է լինի ՀՀ Նախագահ` Սերժ Սարգսյանի և առաջին Նախագահ ` Լևոն Տեր - Պետրոսյանի միջև անվերապահորեն տեղի ունենալիք երկխոսութայն միակ արտադրումը: Քանզի այդ երկխոսության արդյունքն է, որ հանդիսանալու է միակ խթանիչ ուժը, գաղափարախոսական ու աշխարհայացքի նոր որակական փոփոխության և ապահովելու է ներկա իշխանական կիսաքաղկենիականացված բուրգի փլուզման և ողջ համակարգի տրանսֆորմացիան դեպի ազգային արժեհամակարգ: Այն պիտի հանդիսանա միակ գլխավոր խթանիչը ոչ միայն քաղաքացիական հասարակարգի ձևավարման համար լայն միջավայրի ստեղծման այլևս այդ քաղաքացիական միջավայրի նշանավորումը կարևորագույն սոցիալքաղաքական միջավայրով ավելի քան կարևոր պետական, քաղաքական, սոցիալական տնտեսական և գաղափարական քննարկումների և որորշումների համար: Այդ միջավայրը հանդիսանում է տիտանական այն զտիչը, որի միջով անցկացված ավելի քան կարևորագույն գաղափարներն ու առաջարկությունները դառնալու են իշխանության ու կառավարության գործունեության հիմնական առարկաները:
 

Արմենակ Մնջոյան


Просмотров: 2442 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 3
3 ammar  
0
shnorhakalutyun ramma. duq dzer tapak meknabanutyunnerov, ankax Dzer kamqic nuyn pes apacuceciq grvaci chshtutyuny, aknhayt erevuma te inchpes eq poqriki pes porcu viravorel heginakin

2 ramma  
0
Vorpes verjaban haytnem naev, vor yugh e varum, shaharkelov animast terminabanakan dardzvatsqner. Kartses terarjeq marqsizmi dasaxos lini. Lav kliner harazat mnar azganvan@ ev "munj" mnar` chxoser.

1 ramma  
0
Heghinak@ hnoti e matutsum. Anteghyak e qaghaqakanutyunits ev informatsvatz che.

Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ