Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Май 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Май » 12 » Ավելի կարեվոր հարցեր ունեն... քան Ղարաբաղի խնդիրը
16:19
Ավելի կարեվոր հարցեր ունեն... քան Ղարաբաղի խնդիրը
Հայոց Աշխարհ օրաթերթի հարցերին է պատասխանում է ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ

-Ադրբեջանական կողմը, մի կողմից, բողոքում է, թե Մինսկի խմբի համանախագահները աջակցում են Հայաստանին, մյուս կողմից` հայտարարում, թե առաջարկվող տարբերակն ընդունելի է Ադրբեջանի համար, մայիսի 8-ին էլ, «Շուշիի օկուպացիային» մասնակցած Սերժ Սարգսյանի «ինադու», ցուցադրաբար բոյկոտեց ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը: Ինչո՞վ բացատրել Ադրբեջանի հակասական, եթե չասենք ջղաձիգ պահվածքը:

-Ադրբեջանական կողմի բոլոր քայլերը, հայտարարությունները, կապված Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ, մի բան են վկայում. Ադրբեջանի նախագահը պատրանքներ չունի, որ Ղարաբաղը երբեւէ կարող է լինել Ադրբեջանի կազմում: Այսինքն` գիտի, որ դա լինելու բան չէ, եւ, այնուամենայնիվ, անում է ինչ-որ քայլեր: 

Հարց է ծագում` ինչի՞ համար. որովհետեւ այստեղ հարցը միայն Ղարաբաղը չէ. կան Ադրբեջան-Թուրքիա, Ադրբեջան-Հայաստան, Ադրբեջան-համանախագահող պետություններ հարաբերություններին վերաբերող բազմաթիվ այլ խնդիրներ: Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան` երեքն էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, ունեն լծակներ` ազդելու տարածաշրջանային գործընթացների վրա, եւ Ադրբեջանն այսօր Արցախի հարցը փորձում է դարձնել մանրադրամ` տարբեր հարցերում իր մեծ կամ փոքր նպատակներին հասնելու համար: 

Ալիեւը շատ լավ գիտի, որ ո'չ ուժով, ո'չ քաղաքական ճանապարհով չի կարող վերադարձնել Արցախը, ավելին` հասկանում է, որ ռազմական գործողությունները վերսկսելու դեպքում Ադրբեջանը ընդհանրապես կարող է հայտնվել կործանման եզրին, լավագույն դեպքում` պատմական Հայաստանի տարածքները վերջնականապես կորցնելու վտանգի առջեւ, եւ երբեք չի դիմի լայնածավալ ռազմական հարձակման:

Իհարկե, կարող են լինել տեղական նշանակության սահմանային միջադեպեր, բայց մենք պետք է հասկանանք, որ դա ադրբեջանական «բլեֆի» շարունակությունն է, եւ միշտ պատրաստ լինենք համարժեք պատասխան գործողությունների: Նույնիսկ ուժի անհամաչափ կիրառման, ինչպես նշված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձեւերում: Այսինքն` հրադադարի ցանկացած խախտման պետք է պատասխանենք ավելի ուժգին հակահարվածով, ինչպես դա տեղի ունեցավ 1992-93 թվականներին:

-Թուրքական կողմն էլ կարծես թե դեմ չէ Արցախը դարձնել մանրադրամ` ռուս-թուրքական «ռազմավարական համագործակցությունից» առավելագույն դիվիդենտներ քաղելու համար: Արտգործնախարար Դավութօղլուն այդպես էլ ասաց` որ նախագահ Մեդվեդեւի երկօրյա այցի հիմնական թեման Ղարաբաղի հարցն է լինելու: 

-Ռուսաստանի նախագահը մեկնում է Թուրքիա` հետամուտ լինելու իր երկրի խնդիրներին, պաշտպանելու Ռուսաստանի ազգային, պետական շահերը: Թուրքիայի ղեկավարների` վարչապետի, արտգործնախարարի հայտարարությունները միանշանակ ուղղված են Ադրբեջանին եւ նպատակ ունեն ցույց տալու Ադրբեջանին, թե թուրքերը ձեր եղբայրներն են եւ կշարունակենք աջակցել ձեզ Ղարաբաղի հարցում: 

Չեմ բացառում, իհարկե, ավելին` համոզված եմ, որ Մեդվեդեւի այցի ընթացքում կշոշափվի նաեւ Ղարաբաղի հարցը, բայց քննարկվող հիմնական, անգամ երկրորդական թեմաներից մեկը չի լինի: Ղարաբաղի հարցի արծարծումը շատ հավանական, նույնիսկ անխուսափելի է հատկապես Թուրքիայի տարածքով ռուսական գազի տարանցման համատեքստում, բայց ո'չ ավելի: 

Մենք պետք է լավ հասկանանք, որ Ուկրանիայում տեղի ունեցած իշխանափոխության` Վիկտոր Յանուկովիչի նախագահ ընտրվելուց հետո Ուկրաինայի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ կտրուկ փոխվել է, եւ Թուրքիայի դերը Ռուսաստանի համար, մասնավորապես, էներգետիկ համագործակցության կոնտեքստում, էապես արժեզրկվել է: Կարող եմ համոզված ասել, որ ռուսական գազի տարանցման «Հարավային հոսք» խողովակաշարի ծրագիրը, որ ինչպես ենթադրվում էր, պետք է անցներ Թուրքիայի ծովային ջրերով, այլեւս դարձել է անիմաստ: 

-Մինչդեռ ադրբեջանական թերթերը հաղթականորեն ծանուցում են, որ Թուրքիան եւ Ադրբեջանը վերջնականապես լեզու են գտել այդ հարցում: 

-Թուրքիան եւ Ադրբեջանը, բայց ո°չ Ռուսաստանը եւ Թուրքիան: «Հարավային հոսքի» ծրագիրը ծնվեց, երբ անկանխատեսելի Յուշչենկոն ընտրվեց Ուկրաինայի նախագահ: Այն ժամանակ որոշվեց կառուցել այլընտրանքային խողովակաշար եւ ռուսական գազը տեղափոխել Եվրոպա` թեկուզեւ ավելի երկար, բայց քաղաքական իմաստով ավելի հուսալի ճանապարհով, ինչը Թուրքիային շատ ձեռնտու էր: Հիմա ռուսներին դա պետք չէ, որովհետեւ Ուկրաինան դարձել է Ռուսաստանի համար կանխատեսելի, բարեկամական պետություն: Սա` մեկ: 

Երկրորդ` Թուրքիան բազմաթիվ այլ տնտեսական խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, մեծ ներդրումների, գումարների հետ կապված երկարաժամկետ ծրագրեր, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն թե' Թուրքիայի, թե' Ռուսաստանի համար: Դրանից ավելի կարեւոր խնդիրներ այդ երկու երկրների միջեւ այսօր լինել չեն կարող: 

Կա նաեւ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների հարցը: Այսօր այդ հարաբերությունները, առավել քան երբեւէ, սառն են, ես կասեի` անհասկանալի: Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ է թվում, Ռուսաստանը կարող է լուրջ դերակատարություն ունենալ երկու թուրքական պետութունների բարեկամական հարաբերություները վերականգնելու հարցում, եւ Թուրքիան անկասկած կփորձի օգտվել դրանից: Այս համատեքստում եւս հնարավոր է, որ Մեդվեդեւի այցի ընթացքում արծարծվի Արցախի հարցը: Բայց, կրկնում եմ, այդ խնդիրը չի լինի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ո'չ առաջնահերթ, ոչ էլ նույնիսկ երկրորդական հարցերի շարքում: 

-Հայրենի վելուծաբաններից շատերը հակառակ կարծիքի են` պնդում են, որ հայ-թուրքական հարաբերությունների սառեցումից հետո Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ այլեւս խնդիրներ չկան, լարվածությունը հաղթահարվել է, եւ եղբայրական հարաբերություններին ոչինչ չի սպառնում: 

-Թուրք-ադրբեջանական եղբայրությունը չի վերականգնվել, չի էլ կարող վերականգնվել, քանի դեռ Թուրքիայում կառավարում են իսլամիստական ուժերը, Ադրբեջանում` հակաիսլամիստական: 

Երկրորդ` Թուրքիայի իշխանություններն այսօր ձգտում են դեպի Արեւելք եւ փորձում են սերտացնել հարաբերությունները մահմեդական երկրների հետ, իսկ Ադրբեջանը նայում է դեպի Արեւմուտք` Ամերիկա, Իսրայել, ինչը, ի դեպ, նյարդայնացնում է նույն Թուրքիային: 

Երրորդ` Ադրբեջանի էթնիկ քրդական ակունքներ ունեցող ղեկավարությունը տարբեր ձեւերով, այդ թվում` նյութական եւ քարոզչական միջոցներով, պաշտպանում է Քրդական բանվորական կուսակցությանը, որ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը վտանգող ամենամեծ ներքին սպառնալիքն է: Այնպես որ, Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները չեն կարող լավ լինել: 
   Ուրիշ բան, որ թուրքը եւ ադրբեջանցին, որպես անհատներ, կարող են բարեկամություն, եղբայրություն անել. դա էլ ինչ-որ չի նկատվում, բայց, այնուամենայնիվ, հնարավոր է: Այսինքն` «եղբայրական երկրների» շահերը եւ հետաքրքրությունները գոնե արտաքին հարցերում, մեղմ ասած, չեն համընկնում:

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հայոց Աշխարհ

Категория: Հարցազրույց | Просмотров: 846 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ