Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Апрель 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Апрель » 15 » Ադրբեջանական հակաժողովրդական հեքիաթների ժողովածու
08:54
Ադրբեջանական հակաժողովրդական հեքիաթների ժողովածու
Հանդիպում են ադրբեջանական քարոզչամեքենան և միջազգային հանրությունը:
- Տանջի’ր ինձ, - թախանձագին խնդրում է ադրբեջանական քարոզչամեքենան:
- Չե’մ տանջի, - քրքջալով մերժում է միջազգային հանրությունը: 

Տխուր անեկդոտ է, սակայն այն բնորոշում է ադրբեջանական քարոզչամեքենայի իսկական էությունը:

Բայց, ի դժբախտություն ադրբեջանական «էլիտայի», այդ «սադիստ» միջազգային հանրությունը ոչ մի կերպ չի բավարարում նրանց մազոխիստական ցանկությունները:

 Ահա չբավարարված մազոխիստին հատուկ կատաղությամբ ադրբեջանական տարաբնույթ և անհայտ ծագման «լրագրողները», «գիտնականները» և «հասարակական գործիչներն» իրենց պատեպատ են զարկում` փորձելով արդարացնել իրենց անիմաստ գոյությունը: Ընդ որում, այդ զգացողությունը նրանց դրդում է նորանոր անհեթեթությունների, որն էլ «սադիստ» միջազգային հանրության շրջանում առաջ է բերում անթաքույց ծիծաղ:

Եվ այսպես, մարտի 31-ին Ադրբեջանում նշվում էր «Ադրբեջանցիների ցեղասպանության օրը»: Բայց, եթե ավելի գիտականորեն մոտենանք հարցին, ապա այդ օրն Ադրբեջանի քաղաքական և հասարակական շրջանակները համընդհանուր վայնասուն էին բարձրացրել: Այստեղ ուշագրավն այն է, որ այդ վայնասունը կրկին անգամ ապացուցեց, որ ադրբեջանցի մտավորականներն իրենց հակահայ հիստերիայի բռնկումների ժամանակ շատ հաճախ հանդես են գալիս ինքնահերքմամբ:

Մասնավորապես, մարտի 31-ին Day.Az կայք էջում տպագրվել է Աքպեր Հասանովի հարցազրույցը «P(П)омощь Rазвитию Public Relations» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Շելալե Հասանովայի հետ: Այն, որ Աքպեր Հասանովը տառապում է շիզոֆրենիայով, հուշում է նաև նրա և Հեյդար Ջեմալի սերտ համագործակցության փաստը: Բայց, Շելալե Հասանովան իր «պատմական մեկնաբանություններով» գերազանցեց իմ սպասելիքները: 

Արևելյան իմաստությունն ասում է, որ գողության և էլի ինչ-որ վատ արարքի վերջնաժամկետը 40 օր է: Սակայն, Շ.Հասանովայի անհոդաբաշխ վայնասունը չդիմացավ նույնիսկ 40 րոպեի փորձությանը: 

Այսպես, իր  «Геноцид азербайджанцев - это назидание всему человечеству об опасности дашнакского воинствующего национализма» խորագրով հարցազրույցում վերջինս նշում է. «Дело в том, что большинство СМИ в материалах этого дня акцентирует внимание только на мартовских событиях, забывая о доминирующей идее этого решения - воссоздать объективную картину неоднократного 200-летнего геноцида по отношению к азербайджанскому народу. Ведь мы пережили разделение народа после Гюлистанского договора 1813 года, потерю исконных земель Западного Азербайджана, подаренных Армении, мы выдержали ЧЕТЫРЕ ГЕНОЦИДА ЗА ОДНО СТОЛЕТИЕ и не сломались, выстояли, обрели независимость и интегрируемся в мировое сообщество. Напомню, что четыре геноцида - это геноцид азербайджанцев в 1905-1907 годах в Западном Азербайджане и в Баку, геноцид 1918-20 года, учиненный дашнаками в Армении и Азербайджане, геноцид 1988 года, когда воинствующие националисты в советской Армении изгоняли азербайджанцев с земель огузов, подвергая их пыткам, заживо сжигая. Наконец, четвертый геноцид был совершен армянскими бандформированиями в Ходжалах»:  

Ընդհանրապես, շատ տարօրինակ երկիր է Ադրբեջանը` 19-րդ դարից ի վեր «ադրբեջանցիները 4 անգամ ենթարկվել են ցեղասպանության»: Սակայն, առավել տարօրինակ է, որ «քառակի ցեղասպանված» այդ ազգը նշված «ոճրագործությունների» հետևանքով ոչնչից դարձել է Հարավային Կովկասի տարածքով (ցավոք, միայն տարածքով) ամենամեծ պետությունն, իսկ թվաքանակն աճել է մոտ 5 անգամ: Խոստովանեմ, որ կենսունակության առումով Փյունիկ թռչունն անգամ կնախանձեր Ադրբեջանին: Սակայն, Շ.Հասանովայի երկարաշունչ ելույթի այս մասը թողնենք մարդաբաններին և հոգեբանների վերլուծությանը, քանի որ այդ տիկինը նույնիսկ չգիտի, որ օղուզների հայրենիքը Կովկասը չէ:   

Այստեղ մի փոքր կանգ առնենք 1905-07թթ. «ադրբեջանցիների ցեղասպանությանը»: Նախապես նշեմ, որ հրապարակավ խոստանում եմ այլևս «չնեղացնել» ադրբեջանցի «մտավորականներին», եթե վերը նշված ժամանակահատվածին վերաբերող հուշագրություններում գոնե մեկ անգամ հայտնաբերվի «ադրբեջանցի» եզրույթը: Դե, իհարկե, խոսքը վերաբերում է հայ-թաթարական ընդհարումներին, իսկ ադրբեջանցիները քամելեոնից ավելի արագ են փոխում իրենց նախահայրերին: Ինչևէ, նույնիսկ այս պարագայում մեջբերենք հայ-թաթարական ընդհարումների վերաբերյալ ժամանակագիրների մեկնաբանությունները: 

Այսպես, ֆրանսիական «Մատեն» պարբերականը գրել է. «Թաթարները ձեռնամուխ եղան ազատասեր հայերին պատժելուն, որոնց գաղափարները մեծ վտանգ էին ներկայացնում կառավարության համար»: Իսկ իտալացի դիտորդ Լուիջի Վիլլարին նշել է. «Այս դեպքերը հանդիսանում են հայ-թաթարական արյունոտ դրամայի միայն մեկ մասը: Սակայն, մեծ հաշվով այն արտացոլում էր ժամանակակից գաղափարների և ասիական բարբարոսության միջև պայքարը»: Վերջապես, որպեսզի Շ.Հասանովայի և նրա «գաղափարական հայրերի» մոտ այլևս կասկածներ չառաջանան այս հարցի շուրջը, մեջբերենք թաթար հրատարակիչ Խան Զադեի դիտարկումը. «Հայ թաթարական ընդհարումների տխուր հետևանքներից մեկը պետք է համարել հայաբնակ վայրերի վրա հարձակումների և թալանի ուժեղացումը: Թաթարները հարձակվում են խաղաղ գյուղացիների վրա, թալանում նրանց, հազվադեպ չեն նաև սպանության դեպքերը: Ցանկացած թաթար, ով զենք ունի, թողնում է արդար աշխատանքը և փորձում ապրել ուրիշի հաշվին»:

Արդեն չեմ էլ հիշատակում Բաքվի կումունայի անկումից հետո թուրքերի և թաթար մուսավաթականների կազմակերպած արյունալի սպանդի մասին, որին զոհ գնացին ավելի քան 50.000 անմեղ հայեր: Այդ մասին գիտեն բոլոր գիտակից մարդիկ` նույնիսկ ադրբեջանցի «գիտնականները»:

Այստեղ անհրաժեշտ է կանգ առնել նաև Շ.Հասանովայի մեկ այլ «փայլուն» մտքի վրա. «Пожалуй, стоило бы рассказывать не столько о количестве жертв, сколько о том, какой мучительной смертью их подвергали армянские головорезы. В информационной политике этого направления важно выделить красную нить - систематическое НАМЕРЕНИЕ воинствующих армянских националистов истреблять народ, проводить этнические чистки для очистки территории для себя»: Ահա այստեղ նա խփել է թիրախին: Ով, ով, բայց ադրբեջանցիները հիանալի կերպով կարող են նկարագրել զոհերի կրած տանջանքները: Ի՞նչու, որովհետև նրանք այդ գործում անգերազանցելի վարպետներ են: Այնուհանդերձ, եթե Շալալե Հասանովան դժվարանա նկարագրել զոհերի կրած տանջանքները, թող նա գոնե մեկ ժամ շփվի 1988-90թթ. Սումգայիթի, Գանձակի և Բաքվի ցեղասպանություններից մազապուրծ փախած հայերի և այլազգի ականատեսների հետ` նրանք անպայման կպատմեն ադրբեջանցիների «վարպետության» մասին: Բայց, վախենամ, որ նա այլևս ցանկություն չունենա մասնակցելու «Ես հպարտ եմ, որ ադրբեջանցի եմ» մրցույթին:

Ինչ վերաբերում է տեղեկատվական քաղաքականությանն, ապա տիկին Շելալեին հիշեցնեմ, որ իրավիճակը դեռևս անհույս չէ: Պարզապես, կարելի է յուրաքանչյուր ամսվա մեկ օրը հայտարարել «Ադրբեջանցիների ցեղասպանության օր» և արդյունքում կստացվի, որ Դուք «ցեղասպանվել» եք 12 անգամ: Եթե այս դեղատոմսը չօգնի, ապա ավելացրեք օրերի քանակը:

Բայց, … եթե նույնիսկ այդ դեպքում «սադիստ» միջազգային հանրությունը համառորեն անհաղորդ մնա Ձեր «ցավին», փոխեք Ձեր կազմակերպության անունը` վերանվանելով այն «P(П)омощь Rазвитию Mental Illness Patients» և դարձեք նրա առաջին հաճախորդը, քանի որ հետո կարող եք շատ երկար սպասել Ձեր հերթին:

Կոնստանտին ԱԶԱՐՅԱՆ

Категория: Հոդվածներ | Просмотров: 800 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ