Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Май 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Май » 10 » Ադրբեջանական աստղագուշակ` մայիսի 10-16-ը
23:29
Ադրբեջանական աստղագուշակ` մայիսի 10-16-ը
Սույնով ներկայացվում ենք, թե գալիք շաբաթվա ընթացքում աստղերի բարեպատեհ (երբեմն նաև չարաբաստիկ) դասավորությունն ինչ է նախատեսել «կարկառուն» ադրբեջանցիների համար: Սովորաբար, աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում: Սակայն, քանի որ խոսքը վերաբերում է որոշ խիստ կանխատեսելի ադրբեջանցիներին, աստղերը պարզապես պարտադրում են: 

Եվ  այսպես. 

Երկուշաբթի – Այդ օրը Ռիզվան Հուսեյնով կրկին երազ կտեսնի: Ոչ, ոչ, սխալ մի հասկացեք: Երազն այս անգամ կլինի ոչ հայրենասիրական ժանրի` այսպես կոչված տոմարագիտական երազ: Մասնավորապես, նախորդ երազում նրան քաջալերած երկնային ձայնը կապացուցի, որ Լեռնային և Դաշտային Արցախները հայերի կողմից զավթվել են ոչ թե 6825, այլ ավելի քան 2.000.000 օր առաջ: «Գրողը տանի, հայերը փորձառու զավթիչներ են, իսկ ես դա չգիտեի: Սա հիանալի նյութ է «Էրմենեկոն» գլուխգործոցիս շարունակության համար», - ուրախությամբ կմտածի Ռիզվանը: Ուստի, նա անմիջապես կհամաձայնվի երկնային ձայնի հետ: Սակայն, հաջորդ պահին, Ռիզվանը կհասկանա, որ շատ կոպիտ, կարելի է ասել դաժան քաղաքական սխալ է գործել և սովորության համաձայն, կարթնանա սև վառոդի կույտի վրա նստած:

Մի  հուսահատվեք Ռիզվան, պարզապես օդափոխեք Ձեր սենյակը և փորձեք երեկոներն ալկոհոլային խմիչքներ չօգտագործել: Օրն անցկացրեք մտերիմների գրկ…, կներեք, շրջապատում: Եվ հիշեք, կարևորն օրերի քանակը չէ, կարևորն այն է, որ հայերը զավթիչներ են, իսկ ադրբեջանցիները` համաշխարհային քաղաքակրթության ջահակիրները:  

Երեքշաբթի – Այդ օրը հանգուցյալ Կոնֆուցիոսը շատ կզարմանա ու կզայրանա, որ իր մտքերը մեջբերում են նաև կակղամորթները: Իզուր, Քենան Գուլուզադեն կրկին կփորձի ճանաչել երկինքն ու օրենքները: Երկրային օրենքների մասով աստղերը դեմ չեն: Բայց, երկնային օրենքների մասով իր վճռական բողոքը կհայտնի Էյնուլլա Ֆեթուլլաևը: Իսկ բուն երկնքի մասով աստղերը հուշում են, որ սողալու համար ծնվածին խիստ օգտակար է ճանաչել գետինն, այլ ոչ թե երկինքը: Մի դառնացեք, Քենան, քանզի գետինը ճանաչելն ավելի հեշտ և շահավետ է` հատկապես Ադրբեջանում: Օրվա վերջում ԶԼՄ-ներն անձամբ Ձեզ լավ լուրեր կավետեն առ այն, որ գիտնականները շատ  գենետիկ նմանություններ են գտել արևադարձային գորտի ու մարդու միջև: Պարզապես հիշեք, թե վերջին անգամ որտեղ եք արյան և այլ կարգի անալիզներ հանձնել:

Այդ օրը Ռիզվան Հուսեյնովը նորից հայրենասիրական երազ կտեսնի:    

Չորեքշաբթի – Շատ ծանր օր է Աքպեր Հասանովի համար: Առավոտյան նա հայելու մեջ կտեսնի «Ռեգնում» լրատվական գործակալության հայկական ականջները: Բայց, կարծես թե դրանք շատ երկար են: Ինչևէ, այնուհետև, Աքպերը պատահաբար խորապես կուսումնասիրի իր ծննդյան վկայականը և սոսկումով կպարզի, որ այդ գործընթացում իրենց ծանրակշիռ ներդրումն են ունեցել նաև հայկական հատուկ ծառայությունները: Անձի երկվության զգացողություն, այո, շատ ծանր է` Աքպե±ր, թե± Աբգար: Ահա ճնշված տրամադրությամբ Աքպերը կսկսի ուսումնասիրել Գյոթեի աֆորիզմները, բայց ադրբեջանական տեսանկյունից: Ինքնության փնտրտուքի մեջ նա նաև կուսումնասիրի Դանտոնի կենսագրությունը: Աստղերը հուշում են, որ Գյոթեն գերմանացի է, իսկ Դանտոնը` ֆրանսիացի: Ի նկատի ունեցեք, որ նրանք անձնանուններ են, այլ ոչ թե հոգեվիճակի բնութագրիչներ: Եվ հիշեք, որ Իլղար Իբրահիմօղլուն հաջի չէ, նա հայտնի հասարակաց տներից մեկի ադմինիստրատորն է: Ավելի լավ է օրն անցկացնել Հեյդար Ջեմալի հետ:

Այդ օրը Ռիզվան Հուսեյնովը հերթական հայրենասիրական երազը կտեսնի: Սցենարը նույնն է, բայց կարթնանա ավելի խոշոր սև վառոդի կույտի վրա:

     

Հինգշաբթի – Լույս կտեսնի Համիդ Համիդովի հերթական անեկդոտը Հայաստանի ԱԳՆ-ի մասին: Ոչ ոք չի ծիծաղի: Կոպիտ դար է, կոպիտ բարքեր, ռոմանտիզմ չկա: Մի խոսքով, ոչ մի հուսադրող հեռանկար: Ընթերցողների մոտ ռոմանտիզմի վերականգնման նպատակով աստղերը խորհուրդ են տալիս տեքստի վերևի աջ անկյունում տեղադրել Ձեր լուսանկարը` 3X4 չափի: Միաժամանակ աստղերը մի շարք տհաճ և հաճելի անակնկալ են նախապատրաստել Համիդի համար: Սկսենք տհաճներից. մայիսի 13-ը և 14-ը ՄԱԿ-ի կողմից համապատասխանաբար կհայտարարվեն կովերի կատաղության և չվող թռչունների միջազգային օրեր: Այս երկու անվանակարգերում Ձեզ անարդարացիորեն կմերժեն: Առաջին դեպքում ՄԱԿ-ում գործող հայկական հատուկ ծառայությունները կպատճառաբանեն, որ, իբր, ապրիլ ամսին կովերի կատաղության դեմ պատվաստումներ եք ընդունել: Իսկ երկրորդ դեպքում պատճառաբանությունը կլինի ավելի քան զավեշտալի` իբր, Դուք ընտանի թռչուն եք, այլ ոչ թե չվող: Չհուսահատվեք, հաջորդ օրերին հայկական հատուկ ծառայությունները ծանր պարտություն կկրեն և Մ.Չավուշօղլուի գործուն մասնակցությամբ, ի պատիվ Համիդ Համիդովի, մայիսի 16-ը ՄԱԿ-ի կողմից կհայտարարվի հոգեկան հիվանդների միջազգային օր: Այդ հաջողությունը Համիդին կոգեշնչի նոր մեջբերումներ անել Աստվածաշնչից, սակայն նրան սարսափելի կերպով դուր չեն գա հատկապես «Մի շնացիր» և «Մի դատիր, որ չդատվես» պատվիրանները: Օրն անցկացրեք Մաշտաղայում:

Այդ օրը Ռիզվան Հուսեյնովը հերթական հայրենասիրական երազը կտեսնի: Սցենարը նույնն է, բայց այս անգամ վառոդը կանաչ գույն կունենա:    

Ուրբաթ – Օրը լի է անակնկալներով: Նուրանին կհայտնաբերի, որ հայերը «Հեզբոլլահին» զենք և զինամթերք են վաճառում: Հակասական զգացուղություններ` նշե±լ, թե± չնշել, որ Ադրբեջանում մեծ թվով վահաբիստ հայեր են բնակվում: Իհարկե, կորոշեք նշել: Սակայն, այն սխալ կընկալվի ազգակիցների շրջանում, և նրանք Ձեզ կանվանեն «Պիթեկանթրոպ»: Շատ կհուզվեք, կշփոթեք բառերը և «Ֆիլանթրոպիայի» մասին հոդված կգրեք: Օրն անցկացրեք Սուեզի ջրանցքի մոտկայքում: Բայց աստղերը հուշում են չնայել ջրին, քանի որ այնտեղ կտեսնեք այդ չարաբաստիկ պիթեկանթրոպի դեմքը և նորից կհուզվեք:   

Այդ օրը Ռիզվան Հուսեյնովը հերթական հայրենասիրական երազը կտեսնի: Սցենարը նույնն է, բայց այս անգամ հայերի վրա ավելի  շատ կկրակի, հետևաբար սովորականից  շուտ կարթնանա:  

Շաբաթ – Այդ օրը թույլ սեռի ներկայացուցիչների մոտ տխուր հուշեր կարթնացնի: Միլլի մեջլիսի պատգամավոր Այնուր Ջամալգըզին իր մեջ փաստաբանական նոր ձիրքեր կհայտնաբերի և միանգամից կփորձի սեփական կրծքով պաշտպանել Թուրքիայի շահերը: Ընդ որում, այդ պաշտպանության ընթացքում նա կպարզի, որ ինքն անկախ կին է, իսկ Հայաստանը` կախյալ պետություն: Աշխատեք փոխել Ձեր դեմքի հարդարանքը (մակիյաժը), քանի որ Թուրքիայի շահեր պաշտպանելն, ինչպես նաև սեփական անկախության մասին հիշատակելը բավականին արցունքատար գործընթաց է: Նույն օրը թույլ սեռի ներկայացուցիչ մեկ այլ պատգամավոր` Գանիրա Փաշաևան իրավացիորեն կնկատի, որ նախկին խորհրդային երկրները դեռևս զգում են ստալինյան չարագործությունների հետևանքները: Բայց, հետո մատը կկծի և երեք անգամ կթխթխկացնի փայտին: Նա կմտաբերի, որ, եթե չլինեին ստալինյան չարագործություններն, ապա Ադրբեջանը պարզապես գոյություն չէր ունենա: Զարգացնելով չարագործությունների թեման, Գանիրա խանումը կփորձի այն բարդել հայերի վրա:  Նա  ԵԽԽՎ-ին կուղարկի սենսացիոն տեղեկատվություն առ այն, որ պատերազմի տարիներին խախտվել են ոչ միայն իր իրավունքներն այլև այն, ինչը չպետք է խախտվեր: Պատասխանը կուշանա` ընկճախտ, ինքնասպանության անհաջող փորձեր: Օրվա վերջին կստացվի ցանկալի պատասխանը` «Գտեք այդ չարամիտ խախտիչներին և պահանջեք բարոյական փոխհատուցում»: Աստղերը հուշում են, որ Եվրոպացիները խորամուխ չեն եղել նամակի բուն էությանը և փորձում են հաճելին օգտակարի հետ համատեղել: Մի հուսահատվեք: Օրն անցկացրեք մոտակա հիվանդանոցի գինեկոլոգի ընդունարանում: Համապատասխան վարձավճարի դեպքում նա անխախտ կդարձնի պատերազմի ընթացքում խախտվածը: 

Այդ օրը Ռիզվան Հուսեյնովը հերթական հայրենասիրական երազը կտեսնի: Հարևաններն այս անգամ կբողոքեն այդ երևույթի դեմ` նշելով, որ այդ երազների պատճառով իրենց բնակարաններում վառոդին ոչ բնորոշ շատ տհաճ հոտ է բուրում:
     
Կիրակի – Վերջապես Իլհամ Ալիևին Գյուղատնտեսության նախարարը կզեկուցի պատվաստումների հաջող ավարտի մասին: Սակայն, մեծարգո Ի.Ալիևը, լավ ճանաչելով իր պաշտոնյաներին, կպահանջի կոնկրետ փաստեր: Փաստերը կլինեն հիմնականում իրեղեն ապացույցների տեսքով.  
քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն կառաջարկի  հայերին թևային հարվածներ հասցնել  Իրանի տարածքից,
 
- Մեկ այլ  քաղաքագետ Արազ Ալիզադեն խրոխտաբար  կհայտարարի, որ Ադրբեջանի օկուպացրած տարածքները Հայաստանին … ներողություն (պատվաստանյութը դեռ լիովին չի ներգործել) Հայաստանի օկուպացված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու միակ տարբերակը պատերազմն է,
 
- իսկ պատգամավոր Էլման Մամեդովը կհայտարարի, որ եկել է ադրբեջանական հողերի ազատագրման պահը (այո, այո, Է.Մամեդովը շատ հայրենասերն է և երկու անգամ է պատվաստվել),
 
- մեկ այլ  ազգընտիր` Այդըն Միրզազադեն անընդհատ կկրկնի, որ Հայաստանի ռազմական ենթակառուցվածքները պետք է ոչնչացվեն (դե դա արդեն չափազանց շատ է, աստղերն այդպես չեն պայմանավորվել, միանգամից 5 պատվաստու±մ),
 
- Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության պետ, փոխգնդապետ Էլդար Սաբիրօղլուն կհայտնի, որ Հայաստանն այնքան քաջություն չունի, որպեսզի միայնակ պատերազմի (ակնհայտ է, որ նա առաջիններից մեկն է ընդունել պատվաստման չափաբաժինը): Աստղերը հուշում են տեսնել Ռիզվան Հուսեյնովի երազին համանման մի տեսիլք և հանգստանալ: Քանզի, չարժե նյարդերը փչացնել:
 
- Ադրբեջանի ԱԻՎ նախարար Քեմալեդդին Հեյդարովը  նորից կհայտարարի հայերին ջախջախելու մասին: Վատ մտադրություն չէ: Բայց աստղերը  հուշում են մոտակա ժամանակներս դուրս  չգալ տանից, քանի դեռ ընթանում է Ռահիլ Ռզաևի սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործի դատավարությունը: Անքննելի են գործերն աստծո: Ո±վ գիտե, գուցե իշխանությունները որոշեն պատժել իրական մարդասպանին: Արդեն հաջորդ ամսվա ընթացքում` վտանգն անցնելուց հետո ստուգեցեք ԱԻՎ-ի պահեստները` աստղերը հուշում են, որ հայկական գաղտնի ծառայություններն այնտեղ անձեռնմխելի պաշարների խոշոր հափշտակության դեպքեր են հայտնաբերել:
 
Կիրակի  օրը վերջապես Ռիզվան Հուսեյնովը երազ չի տեսնի, քանի որ նա արթուն կմնա` չցանկանալով վերջնականապես փչացնել հարաբերությունները հարևանների հետ:   

Կոնստանդին ԱԶԱՐՅԱՆ
Категория: Հոդվածներ | Просмотров: 1220 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ