Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июль 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июль » 21 » Վարչապետը հանձնարարել է Սանահինի հարցը պահել ուշադրության կենտրոնում
15:52
Վարչապետը հանձնարարել է Սանահինի հարցը պահել ուշադրության կենտրոնում
Այսօր կառավարության նիստում, մինչ օրակարգի հարցերին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Սանահինի վանքի վիճակի վերաբերյալ առկա մտահոգություններին ու պարզաբանումներ խնդրել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից: Վերջինս ասել է, թե նախորդ տարի` Սանահին վարչապետի այցից հետո հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում տրվել են հստակ հանձնարարականներ։

«Դրանց արդյունքում ՀՀ մշակույթի նախարարության կողմից մշակվել է միջոցառումների հստակ ժամանակացույց: Ելնելով այն հանգամանքից, որ վանական համալիրը 1999 թ.-ից գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, խնդիրը պահանջում է հատուկ մոտեցում այն առումով, որ հուշարձանին ուղղված ցանկացած միջամտություն պետք է անցնի միջազգային փորձաքննություն»,-ասել է Հասմիկ Պողոսյանը:

Նախարարի խոսքով, առաջին քայլը եղավ այն, որ ՀՀ պատմամշակութային հուշարձանների պահպանության հետազոտական կենտրոնը հրավիրեց մասնագետներ Բեռլինի բարձրագույն տեխնոլոգիաների ինստիտուտից, որոնք 3D սքան-լազերային տեխնոլոգիայով կատարեցին չափագրումներ` հաշվի առնելով համալիրի հարավային ճակատի արևմտյան անկյան հատվածում առկա հիմնական ճաքը` պայմանավորված այն հանգամանքով, որ հենց այդ ճաքն է, որ առաջացնում է հիմնական խնդիրները հուշարձանների համար, բնականաբար, հարակից այլ խնդիրներին զուգահեռ։ «Այդ գործողությունների արդյունքում արձանագրվեց իրավիճակը, որը ենթակա էր կրկնակի ստուգման 6-7 ամիս հետո` հասկանալու, թե ինչ դինամիկա ունի ճաքը և որ ուղղությամբ է այն զարգանում։ Մայիս ամսին կատարվեցին կրկնակի ստուգումները, արդյունքներն այժմ ամփոփվում են, և հայկական կողմին կտրամադրվեն մինչ սեպտեմբեր»,-ասել է նախարարը, ավելացնելով, որ զուգահեռաբար` պետական բյուջեի միջոցների հաշվին մենք նախատեսել են, որ Սանահինում մեկնարկելու են հնագիտական պեղումների աշխատանքները, քանի որ անհրաժեշտ էր ուսումնասիրել գրունտի վիճակը և հասկանալ, թե ինչ տեխնիկական խնդիրներ են առկա հուշարձանի հանույթի հետ կապված։

«Այս ամենի արդյունքում կկազմվի համալիրի վերականգնման նախագծի տեխնիկական առաջադրանքը, որը լուծելու է հուշարձանի հետ կապված բոլոր խնդիրները` ճաքի, գմբեթի, հուշարձանի երեք հատվածների խնդիրները, ինչպես նաև լուծում կտրվի Սանահինի տարածքում աճող բույսերը ֆիզիկաքիմիական նյութերով մշակելու խնդրին։ Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ նախագծի համար 2011 թ. պետական բյուջեով նախատեսվել է 6 մլն դրամ գումար, նախագծային առաջադրանքի հիման վրա կհայտարարվի բաց մրցույթ, և մենք ողջունելու ենք այն բոլոր մասնագետներին, որոնք կգան, կմասնակցեն այդ մրցույթին։ Նախագիծը կկազմվի և 2012 թ.-ից կրկին, արդեն ՄԺԾԾ-ով հաստատված 90 մլն դրամ գումարի շրջանակներում, մենք սկսելու ենք իրականացնել վերականգնման աշխատանքները։ Բնականաբար, մինչ այդ մշակված նախագիծն անպայման պետք է անցնի փորձաքննություն` ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաստատված չափանիշների։

Կար նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի երկրորդ հանձնարարականը. երբ 1998 թ. հուշարձանը սեփականության իրավունքով հանձնվել էր Հայ առաքելական եկեղեցուն, փաստաթղթային ձևակերպումները չէին կատարվել և ըստ էության, մենք նաև 2011 թ. ընթացքում սեփականության իրավունքով համապատասխան փաստաթղթերով հուշարձանը հանձնեցինք Հայ առաքելական եկեղեցուն»,-նշել է Հ. պողոսյանը:

Կառավարության ղեկավարի այն հարցին, թե ըստ գերմանացի մասնագետների եզրակացությամբ ի՞նչ-որ վտանգ սպառնում է համալիրին, Հ. Պողոսյանն ասել է, թե հարցին, թե ճաքը զուտ կոնստրուկտորական իմաստով ինչ դինամիկա ունի, այսինքն` աճում է այն, թե ոչ, պատասխան կտա երկրորդ այդ հսկիչ հետազոտությունը։ Նախնական տվյալներով` այնքան ճաքի մեջ չի խնդիրը, որքան ճաքի հիմքերի մեջ, այսինքն` ենթադրվում է, որ դրա համար մենք այդ հնագիտական հետազոտություններն ենք կատարում, որ հասկանանք, թե ինչքան խորն է այդ ճաքը գնում։ Ենթադրվում է, որ ճաքը նստած է այն հատվածների վրա, որտեղ կան սողանքներ, և դա է առաջացնում հիմնական խնդիրը։ Համապարփակ այդ եզրակացությունը կլինի երկու վերջնական հետազոտությունների հիման վրա։ Սեպտեմբերին մենք կունենանք այդ վերջնական եզրակացությունը։

Վարչապետը հանձնարարել է, որ հարցը պահել ուշադրության կենտրոնում և աշխատանքների ընթացքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներին հետաքրքրող հարցերին մշտապես պարզաբանումներ տվել։ Հ. Պողոսյանն ասել է, թե մենք ըստ ժամանակացույցի բոլոր աշխատանքները կատարում ենք և գործ ունենք նաև արտասահմանցի մասնագետների հետ, որոնք շատ ճշգրիտ են իրենց պարտավորությունների նկատմամբ։

/Times.am/
Просмотров: 439 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ