Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июль 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июль » 21 » Տասնյոթ տարի անց. Շուշին վերականգնում է, աղանդավորներն էլ այստեղ գործ չունեն
15:50
Տասնյոթ տարի անց. Շուշին վերականգնում է, աղանդավորներն էլ այստեղ գործ չունեն
Մինչեւ խորհրդային կարգերը Արցախի Շուշի քաղաքում բնակչության թիվը տարբեր ժամանակներում տարբեր է եղել, երբեմն հասել է մինչեւ վաթսուն հազարի: Խորհրդային կարգերից հետո ադրբեջանցիներն այստեղ շատացան ու գերակշիռ մաս կազմեցին` 30%-ը հայեր էին, 70%-ը` ադրբեջանցիներ:

Հիմա քաղաքն ունի մոտ չորս հազար բնակիչ. կարեւորը` բոլորը հայեր են: Հրադադրից տասնյոթ տարի անց ավերված, այրված Շուշին վերականգնվում է ու ապրում է բնականոն կյանքով:

«Շուշիից հեռացողների մասին չգիտեմ, բայց եկողները շատ են. գալիս են տարբեր տեղերից, գալիս են արմատներով արցախցիներ, որ իրենց երեխաներն էլ սիրեն այս հողն ու այստեղ ապրեն», Times.am –ի թղթակցի հետ զրույցում նշեց Շուշիի Սբ. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու քահանա Տեր Անդրեաս Թավադյանը:

Շուշիում այսօր կենսական անհրաժեշտության շատ կառույցներ են վերանորոգվում: Խ. Աբովյանի անվան դպրոցը սեպտեմբերից կսկսի գործել: Վերանորոգվում է նաեւ օրիորդաց դպրոցը: Կառուցվում է դատարանի շենքը, եւ վերականգնումից հետո Ստեփանակերտից ողջ դատական համակարգը կտեղափոխվի Շուշի: Քաղաքում լուծվում է ջրամատակարարման խնդիրը: Կառուցվում է մարզադաշտ, գրադարան:

Շուշիում մշակելու հող չկա, անասնապահությունն էլ արգելված է: Բնակչության զբաղվածության հարցը հիմնականում լուծվում է քաղ. հիմնարկներում` դպրոց, ոստիկանություն..: Հակաօդային պաշտպանության զորամասը բավականին շատ մարդ բերեց Շուշի, ովքեր շենքեր վերանորոգեցին եւ սկսեցին ապրել այստեղ:



«Սբ. Ամենափրկիչ եկեղեցում ամուսնանում է տարեկան շուրջ ութսուն-իննսուն զույգ», նշեց Տեր Անդրեաս Թավադյանը: Պատասխանելով որեւէ տարածք ադրբեջանցիներին հանձնելու հնարավորության մասին, քահանան ասաց. «Անգամ չեմ ցանկանում այդ մասին խոսել: Ի՞նչ հանձնելու մասին է խոսքը. ու՞մ հանձնել, ու՞մ հողը հանձնել: Սա մեր երկիրն է ու մենք ենք ապրել այստեղ դարեր շարունակ»:

Ազգային անվտանգության կարեւորությունն Արցախում լավ են հասկանում:
«Արցախում գրանցված աղանդներ ընդհանրապես չկան: Աղանդները տարածված չեն նաեւ ժողովրդի շրջանում: Պետությունն աղանդներին չի գրանցում ու վերջ. սա ռազմական գոտի է, եւ աղանդների ներկայությունն այստեղ շատ վտանգավոր է: Բնակչության վերաբերմունքն էլ շատ բացասական է. բնակչությունն այդքան զոհ է տվել, եւ ահա այսօր աղանդավորները փորձում են բանակից ետ պահել այն զինվորին, ով ծնվել է հերոսից: Սա աբսուրդ է, այսպիսի բան լինել չի կարող: Ոչ ոք նրանց չի ընդունում: Անգամ նրանք, ովքեր ժամանակին անգիտակցաբար ընկել են աղանդավորների ազդեցության տակ, այժմ գիտակցելով վտանգը, հետ են կանգնում», հավաստիացրեց Տեր Անդրեասը:

Շուշին վերականգնվում է, վերակառուցվում է ու շարունակում է ապրել:

/Times.am/
Просмотров: 434 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ