Блог
Главная »
2011 » Июль » 25 » Թուրքիան սպառնում է խզել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները
17:53 Թուրքիան սպառնում է խզել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները |
Եթե Իսրայելը պաշտոնապես ներողություն չխնդրի «Ազատության նավատորմիղի» հետ կապված միջադեպի համար, ապա Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների մակարդակը կտրուկ կվատանա` ընդհուպ մինչև դիվանագիտական հարաբերությունների բացարձակ խզում: Այս մասին, հղում անելով Անկարայի պաշտոնական աղբյուրներին, հայտնում է «Կուրսոր» լրատվական կայքը:
Տարածված տեղեկատվության համաձայն, թուրքական կառավարությունը «պլան B» է պատրաստում, որն ուժի մեջ կմտնի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի վերջնագրի ժամկետի լրանալուց հետո: Թուրքիայի վարչապետը նախորդ շաբաթ օրը հայտարարել էր, որ «հարաբերությունների կարգավորում չի լինի, մինչև սիոնիստները պաշտոնապես ներողություն չխնդրեն»:
Նա նաև պահանջել է միջադեպի ժամանակ զոհված ինը թուրք ակտիվիստների ընտանիքներին փոխհատուցում վճարել, ինչպես նաև Գազայի հատվածից հանել շրջափակումը:
Թուրքական մամուլում «պալան B»-ի մասին մանրամասներ չկան, սակայն ընդգծվում է, որ ծրագրվող միջոցները ի վիճակի են ամբողջությամբ սառեցնել երկու երկրների միջև հարաբերությունները:
Թուրքական ԶԼՄ-ները զուգահեռաբար նաև գրում են, որ Գազայի հատված այցելելու Էրդողանի մտադրությունը մնում է ուժի մեջ: Այդուհանդերձ, այցի մասին կոնկրետ ժամկետներ չեն նշվում:
/Panorama.am/
|
Просмотров: 550 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |