Блог
Главная »
2011 » Июль » 21 » Թուրք ռեկտոր. Իգդիրի համալսարանում հայոց լեզվի ամբիոն չի բացվելու
16:03 Թուրք ռեկտոր. Իգդիրի համալսարանում հայոց լեզվի ամբիոն չի բացվելու |
Իգդիրի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Իբրահիմ Հաքքը Յըլմազը հերքել է թուրքական մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, համաձայն որի, հիշյալ կրթօջախում հայոց լեզվի և գրականության ամբիոն է բացվելու: Ռեկտորի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է, որ տպագիր մամուլում հայտնված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, նման ամբիոն բացելու ոչ մի ծրագիր ու նպատակ չի եղել, համալսարանի գիտխորհուրդն այսօրինակ որոշում չի ընդունել և ոչ էլ Թուրքիայի բարձրագույն կրթական խորհուրդն է համապատասխան արտոնություն տվել:
Ուշագրավ է, որ թուրք պրոֆեսորը սադրանք է համարել Իգդիրի համալսարանում հայոց լեզվի և գրականության ամբիոն բացելու մասին լուրերի տարածումը` պնդելով, որ այդ ամենն արվում է հետին նպատակով:
Նշենք, որ Իգդիրի բնակչությունը հիմնականում կազմում են ազերիներն ու քրդերը` առաջինների գերակշռությամբ: 2009-ին ընտրված Իգդիրի ներկայիս քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշը Թուրքիայի Հանրապետության ստեղծումից ի վեր (1923թ.) Իգդիրի առաջին քուրդ քաղաքապետն է։ Տասնամյակներ շարունակ Իգդիրում ազերի բնակչության գերակշիռ մեծամասնության պատճառով քաղաքապետեր են ընտրվել ադրբեջանցիներ։
/Panorama.am/
|
Просмотров: 519 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |