Блог
Главная »
2011 » Июль » 5 » «Թուրան». «Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի առաջնահերթությունները չեն համընկնում»
17:01 «Թուրան». «Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի առաջնահերթությունները չեն համընկնում» |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ-ի անկախության տոնի առթիվ Բարաք Օբամային ուղղված իր շնորհավորական ուղերձում ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության առաջնահերթությունների շարքում, առաջին տեղում է դրել էներգետիկ անվտանգության խնդիրները, այնուհետև ահաբեկչության դեմ պայքարը, տնտեսական համագործակցությունը ու հետո միայն Ադրբեջանում ժողովրդավարական և իրավական պետության ստեղծելու կարևորությունը, գրում է «Թուրան» լրատվական գործակալությունը: Ալիևի ուղերձը գործակալությունը համարել է յուրատեսակ դեմարշ, ի պատասխան Բարաք Օբամայի՝ մայիսի 28-ին Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձին: Բարաք Օբաման իր նամակում, ի տարբերություն Իլհամ Ալիևի, առաջնահերթությունների շարքում նշել էր հենց Ադրբեջանում ժողովրդավարական և իրավական պետության ստեղծելու կարևորությունը և հետո նոր միայն, էներգետիկ անվտանգության կամ տնտեսական համագործակցության խնդիրները: Ադրբեջանի իշխող էլիտայի համար դժվար կլինի համակերպվել ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնահերթությունների փոփոխման հետ: Սակայն Ադրբեջանի իշխող էլիտան ստիպված է լինելու դասակարգել այդ առաջնահերթությունները այն հերթականությամբ, որով դրանք շարադրված էին Բարաք Օբամայի ուղերձում կապված Հանրապետության տոնի առթիվ, սակայն ճիշտ կլինի ասել ոչ թե Հանրապետության, այլ պարզապես Ադրբեջանի անկախության տոնի առթիվ, գրում է Թուրանը:
/Times.am/
|
Просмотров: 582 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |