Блог
Главная »
2011 » Июль » 25 » Skype շարունակում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս համարել
17:54 Skype շարունակում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս համարել |
Հայտնի «Skype» ինտերնետային ընկերությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս համարել: Այս մասին հայտնում է լեհական «Biuletyn Informacyjny Studium» (BIS) պարբերականը: Վճարովի զանգերի ցուցակում Ղարաբաղը գտնվում է Հայկական սակագնային ցուցակում: «Հայաստան-Երևան»-12,1 ցենտ, «Հայաստան» - Բջջային - 23 ցենտ, «Հայաստան - Լեռնային Ղարաբաղ» - 26,2 ցենտ.
Լրատվականի փոխանցմամբ՝ « Skype»-ը միակ ընկերությունն չէ, որ Լեռնային Ղարաբաղը տեսնում է Հայաստանի կազմում: Պարբերականը նշում է, որ Հայաստանի օպերատորների ցուցակում կարելի է տեսնել ArmenTel, K-Telecom CJSC (VivaCell), Orange (Orange Armenia CJSC) ինչպես նաև «Armenia – Karabakh Telecom».
Լեռնային Ղարաբաղում գործում է իր սեփական բջջային օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ»:
/Panorama.am/
|
Просмотров: 544 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |