Блог
Главная »
2010 » Июнь » 30 » Շիրխանյան. Արցախն անկախ կլինի, եթե ճանաչվի Ցեղասպանությունը
15:22 Շիրխանյան. Արցախն անկախ կլինի, եթե ճանաչվի Ցեղասպանությունը |
Ղարաբաղյան կարգավորման բանալին Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է, գտնում է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
«Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, Լեռնային Ղարաբաղն անկախություն ստանալ չի կարող: Այս երկու հարցերը փոխկապակցված են միմյանց»,-ասաց նա այսօրվա ասուլիսի ժամանակ, նկատելով, որ Ցեղասպանության ճանաչման հետ կապված ցանկացած ակտիվացում ավելի մեծ հիստերիա է առաջացնում Բաքվում, քան Անկարայում:
«Քանի դեռ Թուրքիան կարողանում է խուսափել Ցեղասպանության ընդունումից, նա անպայմանորեն աշխատելու է ղարաբաղյան խնդիրը լուծել ի օգուտ Ադրբեջանի, սա է իմ համոզմունքը»,- նշեց նախկին փոխվարչապետը, հավելելով, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումն այսօր դարձել է խիստ իրատեսական:
«Մենք շտապելու ոչինչ չունենք Ղարաբաղյան ճակատում, մենք այդ խնդիրը լուծել ենք, մեր խնդիրն այսօր Թուրքիային Ցեղասպանություն ճանաչելու պարտադրելն է»,-եզրափակեց Վահան Շիրխանյանը:
/Aysor.am/
|
Просмотров: 505 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |