Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպելու համար ստիպված է եղել սպասել 1 ժամ: CNNTurk-ի փոխանցմամբ` Օբամա-Էրդողան հանդիպումը սկսվել է նախատեսվածից մեկ ժամ ուշ, քանի որ Միացյալ Նահանգների նախագահն այդ պահին հեռուստացույցով հետևում էր ԱՄՆ-Գանա ֆուտբոլային խաղին, որը, ինչպես հայտնի է, ավարտվեց ԱՄՆ-ի պարտությամբ:
/Tert.am/
Просмотров:
497
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.06.2010
|
|
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսից բողոքի նամակ է ստացել Սլովակիայի Ազգային Խորհուրդը /ԱԽ/ ' Սլովակիայի ԱԽ-ի անդամ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի Արցախ դիտորտական առաքելության դեմ: Նամակն ուղղված է ԱԽ-ի նախագահ Պավոլ Պաշկային: Նամակը ստորագրված է Ադրբեջանի պառլամենտի 12 քաղաքական կուսակցությունների կողմից: Նամակում խիստ բողոք է հայտնված առանց Ադրբեջանի համաձայնության «այդ երկրի տարածք հանդիսացող և միջազգային ճանաչում չունեցող Արցախյան Հանրապետություն» մուտք գործելու ու այսպես կոչված ԼՂՀ-ի ընրություններին մասնակցելու դեմ:
Ինչպես հայտնեցին Սլովակիայի ԱԽ-ից, այս նամակն անպատասխան է մնացել, քանի որ արդեն հայտարարված էր, որ ԱԽ-ի անդամ Ֆրանտիշեկ Միկլոշկոն ազատ է դիտորտական առաքելություններին մասնակցելու իր ընդունած որոշման հարցում, և Սլովակիայի ԱԽ-ը հարկ չի համարում այդ հարցի շուրջ որևէ այլ կարծիք հայտնելու: Ինք
...
Շարունակություն »
Просмотров:
506
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.06.2010
|
|
Կանադայի Տորոնտո քաղաքում կայացած «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` 1 ժամ 15 րոպե տևած հանդիպման ընթացքում Օբաման և Էրդողանը հիմնականում քննարկել են Քրդստանի բանվորական կուսակցության (PKK), Իրանի միջուկային խնդրի, ինչպես նաև «Ազատության տորմիղի» և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպը:
Սակայն թուրքական Hurriyet օրաթերթը, վկայակոչելով սեփական անանուն աղբյուրները, գրում է, որ մոտ 1 ժամ 30 րոպե տևած Օբամա-Էրդողան հանդիպման ընթացքում քննարկվել է ինչպես հայ-թուրքական հարաբերությունները, այնպես էլ ղարաբաղյան հիմնախնդիրը: Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, ընդգծելով, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր չի լինելու առաջընթաց ապահովել Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացում
...
Շարունակություն »
Просмотров:
545
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.06.2010
|
|
Հունիսի 29-ին, ժամը 13:30-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա Ասպրամ Ծառուկյանի «Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք…» Մոնթե Մելքոնյանի մասին հուշերի գրքի շնորհանդեսը:
Ինչպես հայտնեցին գրադարանի հասարակայնության հետ կապերի բաժնից, գրքի ծնունդը կողջունեն ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը, Մ.Մելքոնյանի ընկեր Ալեք Ենիգոմշյանը, գրող Աննա Պետրոսյանը և ուրիշներ: Շնորհանդեսին կմասնակցեն ներկայացուցիչներ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանից, Մ.Մելքոնյանի անվան դպրոցից:
Գրքում տեղ են գտել Մոնթեի մարտական ընկերների ու ժամանակակիցների հուշերը, որոնք, լինելով իրեղեն ու իրապատում, ներկայացված են գեղարվեստորեն:
Просмотров:
565
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.06.2010
|
| |