Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային նոր պահպանողական շարժման առաջնորդ Էդուարդ Ափրամյանը, անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերությունների լարվածության արդյունքում Հայոց Ցեղասպանության ճանաչման հնարավորությանը, նկատեց. «Ցեղասպանության խնդիրն այն հարցը չէ, որ կարելի է քննարկել, ընդունել, և գործը ավարտված համարել»:
«Իսրայելը բազմիցս նշել է, որ ցեղասպանության ընդունումը Թուրքիայի հետ հարաբերությունները վատացնելու կամ Հայաստանի հետ այն շտկելու մեջ չէ: Հայոց Ցեղասպանության հարցը թե’ Իսրայելի, թե’ ԱՄՆ-ի համար Թուրքիայի վրա ազդելու ավելի մեծ ռեսուրս է` «ոսկե փամփուշտ», որը նրանք դեռևս չեն օգտագործում», - ասաց բանախոսը:
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի արած հայտարությանը` Ափրամյանը նշեց, որ Թուքիայի վերնախավի և հասարակության վրա մեծ ազդեցություն ունի հայկական Սփյուռքը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը լատինաամերիկյան շրջագայության ժամանակ չեղյալ էր հայտարարել մայիսի 30-31-ն Արգենտ
...
Շարունակություն »
Просмотров:
558
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.06.2010
|
|
Այսօր Անկարայի օդանավակայանում վայիրէջք կատարեցին «Ազատության նավախմբի» մասնակիցներին հայրենիք վերադարձրած ինքնաթիռները: Այս մասին հաղորդում է Բի-Բի-Սի-ն: Թուրքիա տեղափոխվեցին նաև իսրայելական զինվորականների կողմից սպանված 9 հոգու դիակները:
Ընդհանուր առմամբ, Թուրքիա է վերադարձել այս երկրի 400, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի 37 քաղաքացի: Ակտիվիստներով ևս մեկ ինքնաթիռ վայրէջք է կատարել Հունաստանում: Այս երկրի քաղաքացիները նույնպես «Ազատության նավախմբի» անդամներից էին:
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Ֆինամ» գործակալությունը, Թուրքիան այսօր ՄԱԿ Անվտանգության խորհրդում կդնի Իսրայելի գործողությունները հետաքննող միջազգային հանձնաժողովի ստեղծման հարցը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: Նա նաև նշել է, որ հրեական պետության հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար Իսրայելը պետք է հանի Գազայի հատվածի շրջափակումը: /Aysor.am/
Просмотров:
579
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.06.2010
|
|
Իսրայելն արգելել է իր ավիափոխադրողներին թռիչքներ իրականացնել դեպի Թուրքիա: Ահա այսպիսին է երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների լարվածության նոր փուլը:
Յոսսի Ֆաթել. «Այսօրվա դրությամբ ամբողջովին չեղյալ են հայտարարվել Իսրայելից Թուրքիա թռիչքները: Լիակատար «էմբարգոն» կտևի մոտակա երեք շաբաթները ևս»:
/Aysor.am/
Просмотров:
551
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.06.2010
|
| |