Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июнь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Июнь » 30
PanARMENIAN.Net - Հայաստանն ուշադիր հետևում է այն ամենին, ինչ տեղի է ունենում հարևան երկրներում, այդ թվում` Իրանում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը` մեկնաբանելով, թե ինչպես պետք է վարվի Հայաստանը Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների լույսի ներքո: Նրա խոսքերով, ոչ մի երկիր չի կարող անտարբեր լինել այն բանի նկատմամբ, ինչ տեղի է ունենում անմիջականորեն իր սահմանի մոտ: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք բավական լավ հարաբերություններ ենք ունեցել Իրանի հետ նաև տնտեսական շրջափակման տարիներին, որը, դժբախտաբար շարունակվում է մինչ օրս, Հայաստանի համար ամենօրյա օգտագործման միակ ճանապարհը անցնում է Իրանով: Մենք նաև հետևում ենք Իրանի հետ կապված դեպքերին և հուսով ենք, որ միայն բանակցությունների ճանապարհով Թեհրանը և համաշխարհային հանրությունը կհանգեն որոշման»,- նշել է Եսայանը:

/Panarmenian.net/

 

Просмотров: 537 | Добавил: Voskanapat | Дата: 30.06.2010 | Комментарии (0)

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները հունիսի 30-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առջև բողոքի գործողություն են անցկացրել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարության և քաղաքականության դեմ։
Բողոքի գործողությունը՝ ի հիշատակ ադրբեջանական դիվերսիային զոհ գնացած հայ զինվորների, սկսվել է քայլերթով Հայրենական մեծ պատերազմի վետերանների և Արցախյան ազատամարտի հերոսների թանգարանի մոտից։

Բողոքի գործողության մասնակիցները «Ագրեսոր Ադրբեջանը պետք է պատժվի» և այլ պաստառներով էին։ Նրանց դիմավորել է ԵԱՀԿ արտաքին քաղաքական հարցերի բաժնի պատասխանատու Գ. Միխալսկին։ Գործողության մասնակիցները ցանկացել են ընթերցել ԵԱՀԿ ՄԽ-ին ուղղված հայտարարությունը, ինչը, սակայն, Միխալսկին մերժել է։ Նա գործողության մասնակիցներից ոմանց, մասնավորապես ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Արթուր Ղազարյանին, հրավիրել է իր մոտ։ Ա. Ղազարյանը հայ ... Շարունակություն »
Просмотров: 557 | Добавил: Voskanapat | Дата: 30.06.2010 | Комментарии (0)

Հերթական անգամ ադրբեջանական բանակի զինվորը գնդակահարել է իր ընկերներին և ինքնասպան եղել։ Պաշտպանության նախարարի հրամանով անմիջապես հատուկ խումբ է դեպքի վայր մեկնել։ Ռազմական դատախազությունում քրեական գործ է հարուցվել։ Շարքային Ջաֆար Մամեդռզաևը հունիսի 29-ին՝ մոտ 19։30-ին, ինքանձգային հրազենով կրակել և սպանել է շարքային Իլկին Ղահրամանովին և Էլվին Ալիևին, վիրավորել շարքային Ասիֆ Մուսաևին, ինչից հետո ինքնասպան է եղել։
/7or.am/
Просмотров: 565 | Добавил: Voskanapat | Дата: 30.06.2010 | Комментарии (0)

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Panorama.am» լրատվական կայքի խնդրանքով մեկնաբանել է Մուսկոկայում Ադրբեջանի ԱԳ նախարարի գնահատականները` «օկուպացիայի եւ անեքսիայի» անընդունելության եւ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա խաղաղության հաստատման մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:

«Պարոն Մամեդյարովի պնդումը, թե օկուպացիան` օկուպացիա է, իհարկե ճիշտ է, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը ԼՂՀ-ի օկուպացված տարածքներից: Ճիշտ է նաեւ, որ բացառվում է ԼՂՀ անեքսիան Ադրբեջանի կողմից, ինչը ապացուցեց ԼՂ ժողովուրդը Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում», - ասել է Շ.Քոչարյանը:
Նա ողջունելի է անվանել այն պնդումը, որ խաղաղությունը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա:
«Հուսով եմ, որ Ադրբեջանի արտգործնախարարը չի մոռացել, որ միջազգային իրավունքի հիմնարար դրույթներից մեկը, որը հանդիսանում է ՄԱԿ-ի նպատակը`ժողովուրդների իրավահավասարությունը եւ ինքնորոշումն է: Եթե նո ... Շարունակություն »
Просмотров: 615 | Добавил: Voskanapat | Дата: 30.06.2010 | Комментарии (0)

Ղարաբաղյան կարգավորման բանալին Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է, գտնում է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

«Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, Լեռնային Ղարաբաղն անկախություն ստանալ չի կարող: Այս երկու հարցերը փոխկապակցված են միմյանց»,-ասաց նա այսօրվա ասուլիսի ժամանակ, նկատելով, որ Ցեղասպանության ճանաչման հետ կապված ցանկացած ակտիվացում ավելի մեծ հիստերիա է առաջացնում Բաքվում, քան Անկարայում:

«Քանի դեռ Թուրքիան կարողանում է խուսափել Ցեղասպանության ընդունումից, նա անպայմանորեն աշխատելու է ղարաբաղյան խնդիրը լուծել ի օգուտ Ադրբեջանի, սա է իմ համոզմունքը»,- նշեց նախկին փոխվարչապետը, հավելելով, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումն այսօր դարձել է խիստ իրատեսական:

«Մենք շտապելու ոչինչ չունենք Ղարաբաղյան ճակատում, մենք այդ խնդիրը ... Շարունակություն »
Просмотров: 504 | Добавил: Voskanapat | Дата: 30.06.2010 | Комментарии (0)

Պետք է տարբերել, թե միջազգային հանրությունը պատերազմի հավանակնության մասին ինչ է ասում, և ինչ է իրականում մտածում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ-ում Հայ հեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ում համոզմամբ` «բոլորը հայտարարում են, որ պատերազմը անթույլատրելի է, բացառված է, չի կարելի ոչ մի դեպքում հանդուրժել, բայց իրականության մեջ հասկանում են, որ եթե պատերազմը սկսվեց, որոնք են իրենց ռեալ մեխանիզմները այն կանխելու, թույլ չտալու, կամ արագ կասեցնելու»:

«Մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ն` Թուրքիան է, ում որևէ միջամտությունը մեզ համար ընդունելի չէ, Ռուսաստանը` որպես կանոն նման դեպքերում մի քանի օրով ուշանում է, ինչն այդպես է արդեն մոտ 150 տարի շարունակ, և ես կարծում եմ, որ մենք պետք է հաշվարկենք այնպես պինդ կանգնել, որ նրանք սկսեն շտապել, այսինքն` շտապեն, որպեսզի փրկեն Ադրբեջանը, փրկեն նավթամուղը»,- ընդգծեց Վ. Հովհաննիսյանը:
... Շարունակություն »
Просмотров: 567 | Добавил: Voskanapat | Дата: 30.06.2010 | Комментарии (0)

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքներն անփոփոխ են մնում: Այդ սկզբունքները լուրջ հիմքեր են ստեղծում լուրջ գործընթացի համար: Դա նաև կարևոր է նրա համար, որպեսզի երկու երկրների հանրությունն իմանա, թե ինչի մասին է խոսքը գնում բանակցային գործընթացում: Շատ կարևոր է, որ համանախագահ երկրները կանգնած են այդ սկզբունքների հետևում շատ բարձր մակարդակով: Այդ մասին Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, համանախագահ երկրների հայտարարությունը մեկ տարի առաջ ասվածի կրկնությունն է:

Պիտեր Սեմնեբին, պատասխանելով ադրբեջանական համայնքի հետ Լեռնային Ղարաբաղ այցելելու պլանի իրականացման մասին հարցին, ընդգծել է. «Այդ պլանը չիրագործվեց: Բայց ես հուսով եմ, որ կմեկնեմ այնտեղ: Ես չեմ խոսելու այն մասին, թե ով կուղեկցի ինձ: Հիմա գլխավորը կապ հաստատելն է Լեռնային Ղարաբաղում ապրող բնակչության հետ: Ղարաբաղը չպետք է սպիտակ կե ... Շարունակություն »
Просмотров: 510 | Добавил: Voskanapat | Дата: 30.06.2010 | Комментарии (0)

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Bloomberg հեռուստաալիքի եթերում ևս մեկ անգամ պահանջել է, որ Իսրայելը ներողություն խնդրի Թուրքիայից: Այս անգամ, Էրդողանի կարծիքով, Իսրայելը պետք է ներողություն խնդրի Գազայի հատվածի շրջափակման և նրա բնակչության հալածման համար:

Ինչպես հաղորդում է ԶՄԱՆ.քոմ-ը, Էրդողանը սպառնացել է, որ հակառակ դեպքում Թուրքիան չի վերադառնա իսրայելա-սիրիական հակամարտուրթյան հարցում միջնորդի դերին:
Նա նաև հայտարարել է, որ «Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ամենամեծ խոչընդոտը» Բինյամին Նեթանյահուի կառավարությունն է:

/Aysor.am/
Просмотров: 562 | Добавил: Voskanapat | Дата: 30.06.2010 | Комментарии (0)

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը հարցազրույց է տվել «Էխո Մոսկվի» ռադիոկայանին։ Անդրադառլաով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և Արցախի շուրջը տեղի ունեցող վերջին իրադարձություններին՝ Օ. Եսայանը մասնավորապես ասել է. «Ես համոզված եմ, որ նման հիմնախնդիրները, ինչպիսիք մերն են, ռազմական լուծում չունեն։ Փաստարկները շատ պարզ են։ Արցախին պարտադրված մեկ պատերազմ արդեն ավարտվել է։ Հստակ արդյունքով։ Հիմնախնդիրը պահպանվում է զուտ միջազգային-իրավական կարգավորման տեսանկյունից։ Ի՞նչ կտա երկրորդ պատերազմը։ Միանշանակ, այն չի լուծի ոչ մի խնդիր, այլ կավելացնի նորերը։ Բոլոր նրանք, ովքեր այսօր խոսում են պատերազմից, դրա վերսկսման հավանականությունից, հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունից, արդյոք որևէ առնչություն ունեցե՞լ են այսպես կոչված առաջին պատերազմի հետ։ Ո՛չ։ Հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Այո՛, արցախյան հիմնահարցը բարդ է։ Վերցնենք երեք նախագահների հանդիպումից մի քանի ժ ... Շարունակություն »

Просмотров: 530 | Добавил: Voskanapat | Дата: 30.06.2010 | Комментарии (0)

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Լյալա-Իլագլի, Քարվենդ, Կորգան, Աշաղը Վեյսալի, Չեյիլ լեռ, Յուսուֆջանլու, Մարզիլի, Քենգեռլի, Սարըջանլու, Բաշ Քարվենդ, Շխլար, Լևոնարխ, Ջրաբերդ, Նամիրլի, Յարմջա և Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
 
/7or.am/

Просмотров: 605 | Добавил: Voskanapat | Дата: 30.06.2010 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ