Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Նուզգեր, Քարվենդ, Քյուրդլար, Սարըջանլու, Բաշ Քարվենդ, Գիյասլը, Քենգեռլի, Սեյսուլան, Ջրաբերդ, Մեհդիլի, Թալիշ և Գյուլիստան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Просмотров: 486 |
Добавил: Voskanapat |
Дата: 25.06.2010
|