Блог
Главная »
2010 » Июнь » 30 » Շ.Քոչարյան. «Բացառվում է ԼՂՀ անեքսիան Ադրբեջանի կողմից»
15:28 Շ.Քոչարյան. «Բացառվում է ԼՂՀ անեքսիան Ադրբեջանի կողմից» |
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Panorama.am» լրատվական կայքի խնդրանքով մեկնաբանել է Մուսկոկայում Ադրբեջանի ԱԳ նախարարի գնահատականները` «օկուպացիայի եւ անեքսիայի» անընդունելության եւ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա խաղաղության հաստատման մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
«Պարոն Մամեդյարովի պնդումը, թե օկուպացիան` օկուպացիա է, իհարկե ճիշտ է, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը ԼՂՀ-ի օկուպացված տարածքներից: Ճիշտ է նաեւ, որ բացառվում է ԼՂՀ անեքսիան Ադրբեջանի կողմից, ինչը ապացուցեց ԼՂ ժողովուրդը Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում», - ասել է Շ.Քոչարյանը: Նա ողջունելի է անվանել այն պնդումը, որ խաղաղությունը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա: «Հուսով եմ, որ Ադրբեջանի արտգործնախարարը չի մոռացել, որ միջազգային իրավունքի հիմնարար դրույթներից մեկը, որը հանդիսանում է ՄԱԿ-ի նպատակը`ժողովուրդների իրավահավասարությունը եւ ինքնորոշումն է: Եթե նույնիսկ մոռացել է, ապա Մուսկոկայի հայտարարությունը հիշեցում է նրան եւ նրա ղեկավարներին, որ ԼՂ կարգավիճակը որոշում են ոչ թե իրենք, այլ Արցախի ժողովուրդը իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ», - հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:
/Aysor.am/
|
Просмотров: 616 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |