Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июль 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июль » 8 » Ս. Մինասյան. Ադրբեջանի միակ ռեսուրսը պատերազմի սպառնալիքն է
17:56
Ս. Մինասյան. Ադրբեջանի միակ ռեսուրսը պատերազմի սպառնալիքն է
Կազանում կայացած եռակողմ հանդիպման, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հետագա զարգացումների շուրջ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի հետ:

- Ինչպե՞ս կգնահատեք Կազանի բանակցությունները: Ապահովե՞ց արդյոք այն որոշակի առաջընթաց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, թե՞ դա  պարզապես ձախողված քայլ էր:

-Առաջընթացը, որպես գործընթացի շարունակություն` այո, որովհետև յուրաքանչյուր բանակցային հանդիպում կամ միջոցառում` ավելի լավ է, քան պատերազմը, և այդ առումով, Կազանը հերթական դրական իրադարձությունն էր: Մյուս կողմից ես չեմ պատկանում այն մարդկանց թվին, ովքեր Կազանում սպասում էին որևէ արագ փոփոխության: Ընդհանրապես, կոնֆլիկտի լուծում կամ որևէ արագ փոփոխություն ֆիզիկապես և տեխնիկապես անհնար է: Պետք է հասկանանք, որ բոլոր հակամարտող կողմերն ունեն իրարամերժ մոտեցումներ և նույնիսկ արտաքին ճնշման պարագայում, դժվար թե, կարողանան որևէ համաձայնության գալ:

Վերջին տարիներին Ադրբեջանի կողմից ակտիվացած ռազմական հռետորաբանությունը գրեթե ստիպեց արտաքին ուժերին ԼՂ հակամարտությանն ավելի լուրջ ուշադրություն դարձնել: Դրա արդյունք էին նաև Դովիլի հայտարարության, ինչպես նաև Քեթրին Էշտոնի հայտարարության մեջ հնչած այն մտքերը, որ ստատուս-քվոն համընդունելի է: Հարց է առաջանում, թե որ ստատուս քվոյի մասին է խոսքը: Կարծում եմ, խոսքը վերաբերում է այն ստատուս-քվոյին, որը գոյություն ունի հակամարտության գոտում, այլ ոչ թե ֆորմատին` տարածքներ կամ կոնֆլիկտի լուծում: Դա անիրատեսական և անլուրջ կլիներ, այլ հարց է, եթե խոսում ենք շփման գոտում ստատուս-քվոյի մասին: Երբ դիպուկահարներ են գործում, դա իսկապես անընդունելի է: Ինչպես նաև անընդունելի է ադրբեջանական կողմի ռազմական հռետորաբանությունը, որի վրա ուշադրություն է դարձնում ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Ռուսաստանը: Վերջինիս համար դա բավականին լուրջ խնդիր է և այս առումով գուցե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, որը պարզապես կբացառի կամ կնվազեցնի ռազմական գործողությունների վերսկսման վտանգը: Կարծում եմ, դեռ որոշ հույսեր կան և հնարավոր է այդ քայլին գնալ, նույնիսկ եթե Ադրբեջանը դրան դեմ է, բայց սպասել որևէ շրջադարձի, պարզապես անիրատեսական է:

- Կազանյան հանդիպումից հետո ադրբեջանական կողմի հայտարարություններն ավելի կոշտացել են: Ինչո՞վ է սա պայմանավորված:

-Չեմ կարծում, որ Ադրբեջանի հայտարարությունները կոշտացել են: Իլհամ Ալիևը 2003-2004 թվականից միշտ էլ ասում է, որ վաղը պատերազմ է սկսելու: Կարող եմ ասել, որ միտումը նույնիսկ հակառակն է: Չգիտեմ դա զուգադիպություն է, թե Կազանի բանակցություններում ինչ-որ ոչ ֆորմալ համաձայնության արդյունք, կամ գուցե պարտադրվել է, բայց այս պահին շփման գոտում միջադեպերի թիվը բավական նվազել է: Մյուս կողմից պարզապես ժամանակագրական զուգադիպություն տեղի ունեցավ Կազանի հանդիպման և Բաքվում կայացած ռազմական շքերթի միջև, որն Ադրբեջանը միշտ անցկացնում է հունիսի 26-ին` իրենց բանակի օրվա կապակցությամբ: Որևէ հայեցակարգային, որակական փոփոխություն ես չեմ նկատում և որքանով գիտեմ, հայկական կողմն էլ այդ ձևով ֆորմալ ինչ որ պատասխան է տալու և սեպտեմբերի 21-ին ռազմական շքերթ է լինելու Հայաստանում: Կարծում եմ, «սպառնալիքների պատերազմում» դա համարժեք պատասխան կլինի:

- Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետի հայտարարությունն այն մասին, թե Երևան-Ստեփանակերտ թռիչքներն իրականացնելու դեպքում օդանավերը կոչնչացվեն, և՞ս այս շարքում պետք է դիտարկել:

-Իհարկե, և բոլոր նմանատիպ հայտարարությունները ադրբեջանական ռազմավարության մաս են կազմում, քանի որ բացի ռազմական սպառնալիքներից և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի, և՛ միջազգային հանրության վրա ԼՂ հարցում ազդելու որևէ այլ լծակ գոյություն չունի: Կոսովոյից ու Աբխազիայից հետո Արևմուտում ոչ ոք լուրջ չի խոսում այն մասին, թե իբր Ղարաբաղն անկախ կինելու իրավունք չունի: Հետևաբար, օգտագործում են մնացած վերջին ռեսուրսը` դա պատերազմի վերսկսման սպառնալիքն է: Որևէ այլ ռեսուրս Ադրբեջանը չունի:

- Որոշ միջազգային փորձագետներ Կազանյան բանակցությունների ձախողման մեջ մեղավոր են համարում Ռուսաստանին: Արդյո՞ք դրա մեղավորը Ռուսաստանն էր:

Իհարկե, ո՛չ:  Ռուսաստանը հանդիսանում է այն երկիրը, որը ներկայումս ամենից շատն է շահագրգռված շփման գոտում ստատուս-քվոյի և խաղաղության պահպանման մեջ, որովհետև եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, Ռուսաստանը ստիպված է լինելու ընտրություն կատարել իր ռազմավարական դաշնակից և ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի ու էներգետիկայի ոլորտում կարևոր նշանակություն ունեցող գործընկերոջ` Ադրբեջանի միջև: Ռուսաստանը դա չի ցանկանում, տրամաբանորեն նաև չի ցանկանում ներգրավվել ռազմական գործողությունների մեջ, հետևաբար` Ռուսաստանն այն կողմն է, որը կոնֆլիկտի գոտում այդ կայունությունն ու խաղաղությունը առավելագույնս փորձում է պահպանել` թեկուզ Հայաստանին պարետային, ռազմատեխնիկական օգնություն տրամադրելու միջոցով, ինչը նաև հանդիսանում է Ռուսաստանի պարտավորություններից մեկը: ՀԱՊԿ-ի շրջանակներում լինելով Ռուսաստանի դաշնակիցը, Հայաստանն ունի ավելի էժան գներով զենք և զինամթերք գնելու լգոտային հնարավորություններ:

- Բանակցությունների ինչպիսի՞ ընթացք կարելի է սպասել` դիտարկելով խնդրով շահագրգիռ կողմերի հայտարարությունները:

-Չնայած այս հանդիպումն ուղղակի արդյունք չբերեց, բայց նմանատիպ հանդիպումները կշարունակվեն, որովհետև համանախագահող երկրները, որոնք նաև հանդիսանում են գերտերություններ, թույլ չեն տա, որ բանակցային գործընթացը կանգ առնի:

- Որոշ փորձագետներ խոսում են բանակցությունների ձևաչափում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Ձեր կարծիքով որքանո՞վ արդյունավետ կլինի ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափի փոփոխությունը:

-Արդյունավետ կլինի միայն և միայն մի դեպքում` եթե բանակցությունների ձևաչափում հակամարտող կողմերի թիվը ոչ թե երկուսը լինի, այլ երեքը` այսինքն Ղարաբաղի ներգրավման դեպքում: Իսկ որևէ այլ կողմ, որը երեք գերտերությունների փոխարեն կարող է ներգրավվել, ես դա բացառում եմ: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ էլ Ֆրանսիան, որը նաև համատեղ ներկայացնում է Եվրամիության շահերը, որևէ մեկին չեն զիջի իրենց դերը: Բացի այդ, չեմ կարծում, թե որևէ մի այլ արտաքին ուժ համանախագահող երկրների գործառույթները կկարողանա ավելի լավ իրականացնել:

- Իսկ հնարավո՞ր է, որ Ֆրանսիան փոխարինվի Եվրամիությամբ` արդեն ֆորմալ:

-Թեև խոսակցություններ կան, բայց չեմ կարծում, որ այդպես լինի: Բայց նույնիսկ, եթե դա տեղի ունենա, որևէ հայեցակարգային փոփոխություն չի լինի, որովհետև Ֆրանսիան այսպես էլ հանդիսանում է Եվրամիության կարևորագույն անդամ-երկրներից մեկը: Մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ Ֆրանսիան ավանդաբար, և’ փորձ ունի, և’ ներգրավված է մեր տարածաշրջանում ու չեմ կարծում, թե Ֆրանսիայի փոխարինումը Եվրամիությամբ արդյունավետ կլինի, առավել ևս, որ այսպես էլ Ֆրանսիան որոշ չափով ներկայացնում է Եվրամիության շահերը:

- Այդ դեպքում, տարածաշրջանային տերությունների որևէ ֆորմատով մասնակցություն հնարավոր համարո՞ւմ եք

-Եթե խոսքը Թուրքիայի մասին է` ոչ, նույնպես նաև Իրանը, չնայած հասկանալի է, որ Իրանն այն կողմն է, որն առավելագույնս շահագրգռված է այս ստատուս-քվոյի և այս աշխարհագրական սահմանների պահպանման մեջ:

/Panorama.am/
Просмотров: 408 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ