Блог
Главная »
2010 » Июнь » 30 » ՌԴ-ում ՀՀ դեսպան. «Արցախին պարտադրված մեկ պատերազմ ավարտվել է հստակ արդյունքով»
11:09 ՌԴ-ում ՀՀ դեսպան. «Արցախին պարտադրված մեկ պատերազմ ավարտվել է հստակ արդյունքով» |
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը հարցազրույց է տվել «Էխո Մոսկվի» ռադիոկայանին։ Անդրադառլաով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և Արցախի շուրջը տեղի ունեցող վերջին իրադարձություններին՝ Օ. Եսայանը մասնավորապես ասել է. «Ես համոզված եմ, որ նման հիմնախնդիրները, ինչպիսիք մերն են, ռազմական լուծում չունեն։ Փաստարկները շատ պարզ են։ Արցախին պարտադրված մեկ պատերազմ արդեն ավարտվել է։ Հստակ արդյունքով։ Հիմնախնդիրը պահպանվում է զուտ միջազգային-իրավական կարգավորման տեսանկյունից։ Ի՞նչ կտա երկրորդ պատերազմը։ Միանշանակ, այն չի լուծի ոչ մի խնդիր, այլ կավելացնի նորերը։ Բոլոր նրանք, ովքեր այսօր խոսում են պատերազմից, դրա վերսկսման հավանականությունից, հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունից, արդյոք որևէ առնչություն ունեցե՞լ են այսպես կոչված առաջին պատերազմի հետ։ Ո՛չ։ Հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Այո՛, արցախյան հիմնահարցը բարդ է։ Վերցնենք երեք նախագահների հանդիպումից մի քանի ժամ հետո զինված ուժերի շփման գծում տեղի ունեցածը։ Ինչ է, դա սադրա՞նք չէր։ Ի՞նչ է, դա ուղղված էր հարցի լուծմա՞նը... Ես նկատի ունեմ ուխտադրժությունը բառի բոլոր, այդ թվում՝ և քաղաքական իմաստներով...»։
/7or.am/
|
Просмотров: 533 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |