Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июль 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июль » 21 » Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ
15:47
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ
Հուլիսի 19-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ վարչության պետերի մակարդակով: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, հունական կողմից` ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն դեսպան Կարոլոս Գադիսը:
Խորհրդակցություններին մասնակցում էին ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների, մշակույթի եւ հումանիտար հարցերի, բազմակողմ եւ երկկողմ համագործակցության, իրավաբանական վարչության պետերը եւ ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում քննարկվեց երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ: Կողմերը դրական գնահատեցին հայ-հունական քաղաքական երկխոսության մակարդակը եւ այս համատեքստում առանձնացրեցին ՀՀ Նախագահի հունվարին Հունաստան կատարած պետական այցի կարեւորությունն երկկողմ հարաբերություններին նոր լիցք եւ բովանդակություն հաղորդելու առումով:
Ամփոփվեց նախագահի պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Հանգամանալից քննարկվեցին առեւտրա-տնտեսական կապերի խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր փոխանակվեցին դրանք նոր ոլորտներով ընդլայնելու հնարավորությունների շուրջ: Այդ կապակցությամբ կարեւորվեց առաջիկայում նախատեսված տնտեսական համագործակցության հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:

Հայկական կողմը ներկայացրեց ՀՀ-ԵՄ համագործակցության ընթացքը: Համաձայնություն ձեռք բերվեց հայ-հունական համագործակցությունը ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում խթանելուն ուղղված հետագա քայլերի շուրջ:

Նույն օրը հունական պատվիրակությանն ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ով ներկայացրեց Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ:

Փոխնախարարն անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Հունական կողմն իր աջակցությունը հայտնեց հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

/Times.am/
Просмотров: 472 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ