Блог
Главная »
2011 »
Июль »
5 » Նինո Կալանդաձե. «Կրոնական միությունների գրանցման հարցը քննարկվել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ»
16:59 Նինո Կալանդաձե. «Կրոնական միությունների գրանցման հարցը քննարկվել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ» |
Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն ասել է, որ կրոնական միությունների գրանցման հարցը քննարկվել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Վրաստան կատարած այցի ժամանակ։ Ողջունելի է Վրաստանում 5 կրոնական միությունների իրավական կարգավիճակի փոփոխությունը և դրանց իրավաբանական անձի կարգավիճակի շնորհումը։ Հուլիսի 1–ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ փոփոխություններ մտցրեց Վրաստանի քաղաքացիական օրենսգրքում։ Այդ փոփոխությունների համաձայն՝ Վրաստանում 5 կրոնական միությունների՝ Հայ առաքելական եկեղեցուն, Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, մուսուլմանական համայնքին, հրեական համայնքին և բապտիստական եկեղեցուն, իրավաբանական անձի կարգավիճակ է շնորհվում։ Օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա հուլիսի 6–ին։
/Times.am/
|
Просмотров: 440 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |