Блог
Главная »
2010 » Июнь » 22 » ԼՂՀ ՊԲ-ն հերքում է հայկական կողմից հրադադարի խախտման մասին լուրը
12:43 ԼՂՀ ՊԲ-ն հերքում է հայկական կողմից հրադադարի խախտման մասին լուրը |
«Ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է: Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակն այդ միջադեպի հետ որևէ առնչություն չունի: Դրա պատճառները թող փնտրեն ադրբեջանական բանակում առկա միջանձնային հարաբերությունների մեջ»,- հայտարարել է ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվական ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը` հերքելով ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվությունը, թե իբր ԼՂՀ ռազմական ուժերը խախտել են զինադադարի ռեժիմը:
«Չի բացառվում, որ հունիսի 18-ի միջադեպից հետո ադրբեջանցի զինծառայողներն այնքան են վախեցել, որ հակառակորդի յուրաքանչյուր շարժ համարում են հարձակում», - հայտարարել է Հասրաթյանը:
Նկատենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկատվություն էին տարածել, թե Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը, իբր, գրոհել են ադրբեջանական զորքերի դիրքերը Ֆիզուլիի շրջանի Աշաղի Աբդուռահմանլի գյուղի ուղղությամբ:
«Ադրբեջանի զինված ուժերը, ուժեղացնելով մարտական դիրքերը, հետ են մղել հարվածը: Արդյունքում` հայերը կորուստներ են կրել և նահանջել են: Ադրբեջանական կողմից մարտում զոհվել է մեկ զինծառայող»,- գրել էին ադրբեջանական ԶԼՄ-ը:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին գիշերը ԼՂՀ տարածք էր ներխուժել ադրբեջանական զինված հետախուզական խումբ, որի առաջխաղացումը կասեցնելու ժամանակ մերձամարտի հետևանքով զոհվել էր 4 հայ զինծառայող, իսկ 4-ը՝ վիրավորվել էին: Ադրբեջանական կողմը նահանջել էր՝ մարտի դաշտում թողնելով մեկ զոհ:
/Aysor.am/
|
Просмотров: 523 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |