«Ադրբեջանը համարվում է բազմազգ երկիր, Ադրբեջանում ապրում են 5/1 միլիոն թալիշ, 450 հազար լեզգի, ավելի քան 200 հազար ավար և տասնյակ հազարավոր այլ ազգերի ներկայացուցիչներ: Իլհամ Ալիևի կառավարության վարած պանթյուրքիստական քաղաքականության արդյունքում անտեսվում են վերը նշված ազգերի իրավունքները: Արդյո՞ք այդպիսի կառավարությունը արժանիքներ ունի, որ աջակցի և հովանավորի ազարիախոս բնակչությանը»: Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսպես կոչված Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի (ԱԿՀ) 3-րդ համագումարի ժամանակ հայտարարել է, թե Բաքուն կանգնած է աշխարհի բոլոր ազարիների մեջքին: Ադրբեջանի նախագահը այն պարագայում է այդ հայտարարությունն անում, երբ նավթից ստացված միլիարդավոր դոլարների ֆոնին իր ազգաբնակչության կեսն աղքատ է, որի 20 տոկոսն ապրում է վատթարագույն պայմաններում, ուստի աշխարհի ազարիախոս բնակչությանը գրավելու Բաքվի պաշտոնյաների խաբեբայություններն աստիճանաբար բացահայտվում են»:
Հիշեցնենք, որ երեկ իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունն անդրադառնալով Ադրբեջանում ապրող ազգերի իրավունքներիմասին, գրել էր. «Ադրբեջանում ապրող տասնյակ ազգային փոքրամասնությունների, ինչպիսիք են` թալիշները, լեզգիները, ավարները, թաթերը, և այլն իրավունքները սահմանափակված են: Չնայած Բաքուն ստորագրել է ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին կոնվենցիան, սակայն պանազերիզմի պաշտոնական քաղաքականության հետևանքով ոչնչացվում են վերոնշյալ ազգերի մշակույթն ու լեզուն»:
/Panorama.am/
|