Блог
Главная »
2010 » Июнь » 30 » ՀՅԴ երիտասարդները հայտարարության տեքստը հանձնել են ԵԱՀԿ ներկայացուցչին
16:15 ՀՅԴ երիտասարդները հայտարարության տեքստը հանձնել են ԵԱՀԿ ներկայացուցչին |
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները հունիսի 30-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առջև բողոքի գործողություն են անցկացրել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարության և քաղաքականության դեմ։ Բողոքի գործողությունը՝ ի հիշատակ ադրբեջանական դիվերսիային զոհ գնացած հայ զինվորների, սկսվել է քայլերթով Հայրենական մեծ պատերազմի վետերանների և Արցախյան ազատամարտի հերոսների թանգարանի մոտից։
Բողոքի գործողության մասնակիցները «Ագրեսոր Ադրբեջանը պետք է պատժվի» և այլ պաստառներով էին։ Նրանց դիմավորել է ԵԱՀԿ արտաքին քաղաքական հարցերի բաժնի պատասխանատու Գ. Միխալսկին։ Գործողության մասնակիցները ցանկացել են ընթերցել ԵԱՀԿ ՄԽ-ին ուղղված հայտարարությունը, ինչը, սակայն, Միխալսկին մերժել է։ Նա գործողության մասնակիցներից ոմանց, մասնավորապես ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Արթուր Ղազարյանին, հրավիրել է իր մոտ։ Ա. Ղազարյանը հայտարարության տեքստը փոխանցել է Միխալսկուն, ով նշել է, որ այն կուղարկվի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարություն։
Հայտարարությունում ասվում է. «1994թ. մինչ օրս Ադրբեջանը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի համար ոչ մի անգամ պատասխանատվության չի ենթարկվել: Մեծ հարգանք տածելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նկատմամբ' ցանկանում ենք փաստել, որ Ադրբեջանի հակահայ, ագրեսիվ գործելաոճի մեջ մեղավոր են նաև այն երկրները, որոնք համապատասխան քայլեր չեն իրականացնում' սանձելու խաղաղ բանակցություններին հակասող ադրբեջանական քայլերը: Ուստի խաղաղության ջատագով ԱՄՆ-ը, Ռուսաստանի Դաշնությունը և Ֆրանսիան պետք է վերանայեն իրենց առաքելությունը և անպատասխան չթողնեն Ադրբեջանի որևէ ստոր կամ սադրիչ դրսևորում»։
/7or.am/
|
Просмотров: 558 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |