Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июль 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июль » 22 » Եվրամիությունը պատրաստ է ֆինանսապես աջակցել ղարաբաղյան կարգավորմանը
17:20
Եվրամիությունը պատրաստ է ֆինանսապես աջակցել ղարաբաղյան կարգավորմանը

Եվրամիությունը ուզում է մեծացնել իր ներգրավվածությունը ղարաբաղյան խնդրում եւ պատրաստ է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրել` կարգավորմանը նպաստելու եւ տարածաշրջանը վերականգնելու համար: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության` ընդարձակման եւ Արեւելյան գործընկերության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«Այժմ մենք ավելի ու ավելի շատ գումարներ ենք ներդնում կողմերի միջեւ վստահությունը ամրապնդող միջոցառումներում` լինի դա Մերձդնեստրում, թե Ղարաբաղում: Սակայն դա միայն առաջին քայլն է: Բրյուսելը կարող է ավելին անել, քանի որ այժմ Եվրամիության արտաքին գերատեսչության կարողությունները ընդարձակվել են, իսկ խնդիրը կարգավորելու ցանկությունն ու պատրաստակամությունը` մեծացել», – ընդգծել է հանձնակատարը:

Ֆյուլեի խոսքով, Եվրամիությունն արդեն իսկ շատ ակտիվ դերակատարություն է ստանձնել իր հարեւանությամբ գտնվող մեկ այլ հակամարտության` Մերձդնեստրի խնդիրը կարգավորելու հարցում, եւ պատրաստ է նույն քայլերը ձեռնարկել նաեւ Ղարաբաղի պարագայում: Հիշեցնենք` Մերձդնեստրի շուրջ բանակցություններն ընթանում են 5+2 ձեւաչափով, որտեղ երկուսը` Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները, հանդես են գալիս դիտորդի կարգավիճակով:

Ընդգծելով, որ Բրյուսելը պատրաստ է մեծացնել իր դերակատարությունը կարգավորման գործընթացում` Շտեֆան Ֆյուլեն միաժամանակ շեշտել է, որ գործող ձեւաչափի` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի փոփոխության հարց չի շրջանառվում. – «Չեմ կարծում` մենք գործ ունենք Մինսկի խմբի այս կամ այն անդամին փոխարինելու հետ: Կարծում եմ` այս փուլում կողմերը եւ Մինսկի խումբն է, որ պետք է պայմաններ ստեղծեն Եվրամիության առավել մեծ ներգրավվածության համար: Սակայն մեր կողմից կա պատրաստակամություն, ինչպես նաեւ կարողությունների ընդարձակման հնարավորություն»:

Եվրոպացի պաշտոնյայի խոսքով, մասնավորապես, այժմ եւ առաջիկայում Եվրամիությունը կարող է կողմերի միջեւ վստահությունը ամրապնդող միջոցառումներից բացի էական աջակցության փաթեթ պատրաստել, երբ կողմերը կգան վերջնական համաձայնության:

«Աջակցության այդ փաթեթը կներառի միջոցառումներ, որոնք կնպաստեն սոցիալական եւ տնտեսական զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում, Եվրամիությունը կարող է նաեւ վերականգնել ենթակառուցվածքները` որոշակի շրջաններ վերստին մյուս երկրների հետ կապելու համար: Աջակցության այս փաթեթը կարող է ամրապնդել նաեւ քաղաքացիական հասարակության եւ այլ ուժերի դերը, ինչը շատ օգտակար կարող է լինել հաշտեցման ճանապարհին», – մանրամասնել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

/Times.am/
Просмотров: 514 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ