Блог
Главная »
2010 » Июнь » 28 » Էրդողանը վերահաստատում է ղարաբաղյան նախապայմանը
11:35 Էրդողանը վերահաստատում է ղարաբաղյան նախապայմանը |
Կանադայի Տորոնտո քաղաքում կայացած «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` 1 ժամ 15 րոպե տևած հանդիպման ընթացքում Օբաման և Էրդողանը հիմնականում քննարկել են Քրդստանի բանվորական կուսակցության (PKK), Իրանի միջուկային խնդրի, ինչպես նաև «Ազատության տորմիղի» և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպը:
Սակայն թուրքական Hurriyet օրաթերթը, վկայակոչելով սեփական անանուն աղբյուրները, գրում է, որ մոտ 1 ժամ 30 րոպե տևած Օբամա-Էրդողան հանդիպման ընթացքում քննարկվել է ինչպես հայ-թուրքական հարաբերությունները, այնպես էլ ղարաբաղյան հիմնախնդիրը: Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, ընդգծելով, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր չի լինելու առաջընթաց ապահովել Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացում, հայտարարել է.
«Հակառակ այն բանին, որ մինչև օրս չենք ստացել 2005թ. արված պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկության պատասխանը, մենք վճռական ենք հարաբերությունների կարգավորման հարցում: Մյուս կողմից պետք է հասկանալ, որ եթե առաջընթաց չգրանցվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, հնարավոր չի լինելու առաջ տանել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»:
/Tert.am/
|
Просмотров: 546 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |