BBC-ն անդրադարձել է հայկական կոնյակին և նրա հեռավոր պատմությանը. «Շատերի համար Հայաստանում կյանքը դժվար է, սակայն Հայաստանի տնտեսությունը մշտապես պահպանում է իր կոնյակը, որը ի դեպ համարվել է Բրիտանիայի պատերազմական առաջնորդ Վինսթոն Չերչիլի «սիրելին»:
Ինչպես բոլորը, հայերը նույնպես գիտես Վինսթոն Չերչիլի սիրելի մեջբերումը կոնյակի մասին: Եթե հարցնես, թե որն է Չերչիլի երկարակեցության գանտնիքը, կպատասխանեն Չերչիլի հայտնի խոսքերը. «Կուբայական ծխախոտ, հայկական կոնյակ և ոչ մի սպորտ»: Իհարկե բացարձակապես ճիշտ է, որ նա շատ է սիրել կոնյակ և դա է վկայում այն հանգամանքը, որ ըստ իր սեփական նախահաշվի, իր կյանքի 75 տարիների ընթացքում նա այնքան կոնյակ էր խմել, որ հնարավոր կլիներ լիցքավորել երեք երկաթուղային վագոն:
Հաստատուն է նաև այս փաստը, որ 1945 թ. Յալթայում կայացած կոնֆերանսի ժամանակ, որտեղ ներկա էին գտնվել Ստալինը, Չերչիլը և Ռուզվելտը՝ լուծելու Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի հարցը, նույնպես շատ ոգելից խմիչք են օգտագործել:
Կոնյակը երկրի կարևորագույն արտադրանքն է, որն արտահանվում է երկրից և Հայաստանի համար շատ բարդ է տնտեսապես այն միշտ պահել բարձունքում»:
«BBC»-ի թղթակիցը նաև գրել է, որ այցելելով հայկական լեռնաշխարհ` ծանոթացել է այն գյուղացիների հետ, որոնք մատակարարում են հումք ՝ գինի կամ այլ տեսակի խմիչքներ ստանալու համար.
«Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ և այդ իսկ պատճառով չի կարողանում առևտրային համագործակցություն ունենալ իր հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այս ամենի հիմքում է ընկած պատմական վեճը…:
Եղանակն նույնպես բարենպաստ չէ: Կլիմայական փոփոխություները նույնպես մեծ հարված են հասցնում տնտեսությանը. շոգ ամառները, ուժգին տարափները և ավելի չոր և ցրտաշունչ ձմեռները:
Չնայած այս ամենին Հայկական կոնյակը չի տուժել և մնացել է կայուն: Իհարկե, այլևս չի արտադրվում Չերչիլի սիրելին ՝Դվին կոնյակը, բայց միևնույն է Հայկական կոնյակ պետք է ճաշակել և առիթը բաց չթողնել գնելու այն:
«եկ բաժակից հետո Բոհեմյան զգացողություն, երկրորդից հետո դուք զգում եք , որ պատրաստ եք ընբոշխնելու կուբայական սիգար, սակայն ոչ մի պպորտ», -գրում է հոդվածագիրը:
/Panorama.am/
|