Блог
Главная »
2011 » Июль » 25 » BBC. «Ադրբեջանի իշխանությունը մեծացնում է մամուլի նկատմամբ վերահսկողությունը»
17:52 BBC. «Ադրբեջանի իշխանությունը մեծացնում է մամուլի նկատմամբ վերահսկողությունը» |
BBC-ի հատուկ թղթակից Դեմիեն Մաքինզը (Damiyen Makkuinz) Ադրբեջանի իշխանության` լրագրողների համար բնակելի շենք կառուցելու ծրագրի մասին հրապարակած հոդվածում հայտնում է, որ իշխանության այդ քայլը, իրականում, միտված է ազատ մամուլի նկատմամբ պետական վերահսկողության ուժեղացմանը:
«Ադրբեջանի կառավարությունը լրագրողների համար բնակելի շենք կառուցելու մասին որոշում է ընդունել: Մեկնաբաններն ու իրավապաշտպանները գտնում են, որ կառավարությունն այս քայլով ցանկանում է մամուլի նկատմամբ պետության վերահսկողությունը կյանքի կոչել տարբերվող մարտավարությամբ: Նրանց կարծիքով, բնակելի շենքի կառուցումը, իրականում, մամուլին կաշառելու իմաստ է բովանդակում: Պետք է նկատի ունենալ, որ լրագրողի համար կարևորը խոսքի ազատությունն է»,- գրում է Դ.Մաքինզը:
«Ազադլիգը» հայտնում է, որ Դ.Մաքինզն անդրադարձել է նաև Ադրբեջանի Հանրային պալատի անցկացրած բողոքի ակցիաներին և քաղբանտարկյալների խնդրին:
«Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ արաբական հեղափոխություններից ոգևորված կառավարությանը դեմ ուժերը նետվեցին փողոցներ և պահանջեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականը: Կառավարական ուժերը բռնությամբ ցրեցին բողոքի ակցիաները և ձերբակալեցին հանրահավաքի կազմակերպիչներին: Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն էլ խստորեն քննադատում են Ադրբեջանի իշխանությանը մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը կոպտորեն սահմանափակելու համար»,- գրում է BBC-ի հատուկ թղթակիցը:
/Panorama.am/
|
Просмотров: 476 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |