Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июль 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июль » 21 » Բադիվանում երկրի ղեկավարին ասել են, որ նախորդ հանդիպմանը բարձրաձայնած խնդիրները լուծվել են
16:00
Բադիվանում երկրի ղեկավարին ասել են, որ նախորդ հանդիպմանը բարձրաձայնած խնդիրները լուծվել են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Ամասիա այցի ճանապարհին, երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև կանգառ է ունեցել Բանդիվան համայնքում, որտեղ զրուցել է բնակիչների հետ, հետաքրքվել՝ մի քանի ամիս առաջ Բանդիվան կատարած իր նախորդ այցի ժամանակ քննարկված առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Բնակիչները տեղեկացրել են Նախագահին, որ բոլոր խնդիրները նախատեսված ժամկետում լուծվել են: Մասնավորապես, «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ն որոշակիորեն ընդլայնել է մթերման և արտադրական ծավալները, լուծվել է համայնքի գազիֆիկացման խնդիրը, Բանդիվանին հատկացվել է անհրաժեշտ գյուղտեխնիկա:

Մարզի Ամասիա համայնքում Հանրապետության ղեկավարն այցելել է հիմնանորոգվող կենտրոն-մանկապարտեզի շենք, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ վերակառուցվող այդ շենքի շահագործման հանձնելուց հետո, համայնքը կունենա 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ և համայնքի կենտրոն: Նշվել է, որ շինարարական աշխատանքներն սկսվել են 2010թ. օգոստոսի վերջին, իրականացվել է աշխատանքների գրեթե 80 տոկոսը, նախատեսված է շինարարությունն ավարտել ս.թ. նոյեմբերին:

Ամասիայում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նորակառույց կարի ֆաբրիկայի բացման արարողությանը: Ֆաբրիկայում շրջայցի ժամանակ Հանրապետության ղեկավարին ներկայացրել են, որ ընկերությունը նախատեսում է սկզբնական շրջանում բացել 150 աշխատատեղ, հետագայում՝ մեկ տարվա ընթացքում, աշխատողների թիվը կրկնապատկել՝ հասցնելով 300-ի: Նորակառույց կարի ֆաբրիկայի ստեղծման հիմքերը դրվել են 2009 թվականին՝ «Ամասիայի վերականգնման» հիմնադրամի և հայ-գերմանական «ՎԿՍ Արմենիա» ընկերության համագործակցության արդյունքում: Շուրջ մեկ տարում, նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ շենքում շինարարական-վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, ներդրումներ են կատարվել ձեռնարկության արտադրական արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: 

Ընդգծվել է, որ ֆաբրիկայի շինարարական նախագծերում ներառված է նաև 2000մ² մակերեսով նոր շենքի կառուցում: Ծրագիրը, որն ընդհանուր առմամբ կարժենա մոտ 750 մլն. դրամ, նախատեսվում է ավարտել 2013թ.: Հիմնադրամի պատասխանատուների հավաստմամբ, հեռանկարային զարգացման ծրագրերում են նաև նոր եկեղեցու կառուցման աշխատանքներն ու համայնքի ենթակառուցվածքների զարգացումը, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2014թ: Այդ ծրագրի շրջանակներում համայնքը շուտով կունենա նոր զբոսայգի, որի նախագծային-հաշվարկային աշխատանքներն արդեն ավարտված են, կբարեկարգվի համայնքի կենտրոնական հատվածը և կհիմնվի նոր թաղամաս: Նախատեսվում է նաև կինոթատրոնի շինարարություն և քաղաքի համար հատուկ մուտքի կառուցում` գեղեցիկ ճարտարապետական լուծումներով: Արդյունքում՝ տարածաշրջանում կստեղծվի շուրջ 500 աշխատատեղ՝ ոչ միայն Ամասիայի, այլև մարզի մյուս գյուղերի բնակիչների համար:

/Panorama.am/

Просмотров: 488 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ