Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июль 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июль » 22 » Ավարտվել են հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները
17:32
Ավարտվել են հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները
Հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով հուլիսի 18-ից 21-ը Վաշինգտոնում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի սկզբում տեղի է ունեցել Դավիթ Տոնոյանի, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանի և ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանի հանդիպումը ԱՄՆ պաշտպանության քարտուղարի` քաղաքականության գծով տեղակալ Միշել Ֆլուրնոյի հետ: Քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Այնուհետև տեղի են ունեցել հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակությունները` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի` միջազգային անվտագության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ, դոկտոր Սելեստ Վոլանդերի համանախագահությամբ: Պաշտպանական խորհրդակցությունների ժամանակ քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության մի շարք հարցեր, մասնավորապես` խաղաղապահ գործողությունների մասնակցության նպատակով համատեղ զորավարժությունների և վարժանքների անցկացումը, ռազմական կրթության, անձնակազմի կառավարման, ռազմական բժշկության, պրոֆեսիոնալ սերժանտական և ենթասպայական կազմերի վերապատրաստման ոլորտներին առնչվող ծրագրեր:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքներից բխող անհրաժեշտ կարողությունների զարգացման նպատակով նախանշել են հետագա համագործացության նոր ուղիներ:

Ամերիկյան կողմի հետ քննարկումները շարունակվել են ԱՄՆ պետքարտուղարությունում, որտեղ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկ Ռուբինին, Ռազմաքաղաքական հարցերով տեղակալ Քուրթ Ամենդին, սպառնալիքի նվազեցման և արտահանման վերահսկման հարցերով փոխտեղակալ Էնն Գենզերին: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես` ռազմական նշանակության արտադրանքի արտահանման վերահսկման, ՀՀ զինված ուժերի` խաղաղապահ գործողություններին մասնակցության, ռազմական կրթության, մարդասիրական ականազերծման վերաբերյալ հարցեր: Կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային պաշտպանության ու անվտանգության հարցերի շուրջ:

Հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններն անցել են ջերմ ու կառուցողական մթնոլորտում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցության ոլորտները:

ԱՄՆ կատարած այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Արլինգտոնի ազգային հուշահամալիր և ծաղկեպսակ դրել «Անհայտ զինվորի» հուշակոթողին:

/Times.am/
Просмотров: 453 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ