Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июль 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июль » 5 » Ալիևն ու Օբաման տարաձայնություններ ունեն
17:13
Ալիևն ու Օբաման տարաձայնություններ ունեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ-ի անկախության տոնի առթիվ Բարաք Օբամային ուղղված իր շնորհավորական ուղերձով, փաստորեն, հաստատեց երկու երկրների միջև եղած տարաձայնությունների առկայությունը երկկողմանի զարգացման առաջնահերթությունների և առաջին հերթին՝ Ադրբեջանի զարգացման հեռանկարների վերաբերյալ: 
Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Իր ուղերձում Ալիևը՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության առաջնահերթությունների շարքում, առաջին տեղում է դրել էներգետիկ անվտանգության խնդիրները, այնուհետև ահաբեկչության դեմ պայքարը, տնտեսական համագործակցությունը ու հետո միայն Ադրբեջանում ժողովրդավարական և իրավական պետության ստեղծելու կարևորությունը:

«Թուրան» գործակալությունը Ալիևի ուղերձը համարել է յուրատեսակ դեմարշ, ի պատասխան Բարաք Օբամայի՝ մայիսի 28-ին Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձին: Բարաք Օբաման իր նամակում, ի տարբերություն Իլհամ Ալիևի, առաջնահերթությունների շարքում նշել էր հենց Ադրբեջանում ժողովրդավարական և իրավական պետության ստեղծելու կարևորությունը և հետո նոր միայն, էներգետիկ անվտանգության կամ տնտեսական համագործակցության խնդիրները:

ԱՄՆ-ի և Ադրբեջանի հետագա համագործակցության տարաձայնությունները ի հայտ եկան «Սպիտակ Տուն» դեմոկրատ նախագահի գալուց հետո, երբ ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում ստեղծվեց հարմար իրավիճակ հարված հասցնել ավտորիտար իշխանությունների մնացորդներին աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում՝ Ադրբեջանում:

Ֆինանսա-տնտեսական ճգնաժամը ցույց տվեց ավտորիտար ռեժիմների թույլ կողմերը, որոնք, սովորաբար, հենվում են բնական պաշարների, կաշառակերության և ռազմա-ոստիկանական ուժերի և այլնի վրա: Ֆինանսա-տնտեսական ճգնաժամը օրակարգ բերեց ժողովրդավարական բարեփոխումների անհրաժեշտությունը և այդ երկարաժամկետ ռազմավարությունը շատ կարևոր է հենց Ադրբեջանի համար:

Ադրբեջանի ժողովուրդը դեռ երազում է դառնալ «ազգ», այլ ոչ թե երկերեսանիների և գանձագողերի հասարակություն, որը շղթայված է արատավոր պետական համակարգով:

Իշխանությունները դեռևս փորձում են պահպանել իրենց դիրքերը, փոխարենը Արևմուտքին առաջարկելով էներգետիկ դիվիդենտներ, սակայն մոռանում են, որ այնտեղ հազիվ թե կարողանան գնել մեկին, ով կհամաձայնի երկարաձգել մի երկրի ժողովրդավարական զարգացման ռազմավարությունը, որը ապահովում է Եվրոպայի նավթամթերքի շուկայի 5%-ը միայն:

Անշուշտ, Ադրբեջանի իշխող էլիտայի համար դժվար կլինի համակերպվել ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնահերթությունների փոփոխման հետ: Սակայն Ադրբեջանի իշխող էլիտան ստիպված է լինելու դասակարգել այդ առաջնահերթությունները այն հերթականությամբ, որով դրանք շարադրված էին Բարաք Օբամայի ուղերձում կապված Հանրապետության տոնի առթիվ, սակայն ճիշտ կլինի ասել ոչ թե Հանրապետության, այլ պարզապես Ադրբեջանի անկախության տոնի առթիվ:

/Panorama.am/

Просмотров: 485 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ