Блог
 Главная » 
2010 » Июнь » 25 » Ադրբեջանցիները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը
14:04  Ադրբեջանցիները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը  | 
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  հունիսի 23-ի  լույս 24-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Նուզգեր, Քարվենդ, Քյուրդլար,  Սարըջանլու, Բաշ Քարվենդ, Գիյասլը, Քենգեռլի, Սեյսուլան,  Ջրաբերդ,  Մեհդիլի,  Թալիշ և Գյուլիստան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: 
 
  Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: Հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի: 
		
	  | 
| 
Просмотров: 562 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |