Блог
Главная »
2011 » Июль » 21 » Ադրբեջան. Իշխող կուսակցության անդամը պատրաստվում է դիմել ինքնահրկիզման
16:03 Ադրբեջան. Իշխող կուսակցության անդամը պատրաստվում է դիմել ինքնահրկիզման |
Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) անդամ Էլմինազ Սարըևան «Ենի Մուսավաթ»-ին հղած բողոք-նամակում գանգատվել է, որ անարդարացի կերպով իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
«Ինձ ծեծի են ենթարկել: Բայց իմ նկատմամբ բացված քրեական գործում ասվում է, թե իբրև ես մի կնոջ և երկու տղամարդու եմ ծեծել: Պահանջեցի փոխել ինձ մեղադրող քննիչին: Գործի հետաքննությունը հանձնեցին ուրիշի: Բայց հետո ինձ անհայտ պատճառներով կրկին գործը հանձնեցին նախկին քննիչի վարույթ»,- պատմում է ԵԱԿ անդամ Է. Սարըևան` նշելով, որ դրանից հետո Ադրբեջանի սոցիալական պաշտպանության նախարարությունը զրկել է իրեն սոցիալական օգնությունից:
«Ես ցանկացա հանդիպել սոցիալական ապահովության նախարար Ֆիզուլի Ալեքբերովի հետ: Նա ինձ չընդունեց: Գնացի նրա տան մոտ: Բայց հնարավոր չեղավ տեսնել նրան: Ինքնահրկիզման դիմելուց բացի` այլ բան ինձ չի մնում, քանի որ ոչ մի ատյանում չեն ցանկանում արդարացի վարվել ինձ հետ»,- բողոքում է ԵԱԿ անդամը:
Թերթը նշում է, որ Է.Սարըևան անցյալ հոկտեմբերին ձերբակալվել է` Գեդաբեկյան շրջանի իշխանության չինովնիկներից իր հասանելիքը պահանջելու համար, հետո բաց է թողնվել: Իրեն սոցիալական օգնություն չտրվելու մասին ԵԱԿ անդամը բազմիցս հանդես է եկել հրապարակումներով: Այդ պատճառով էլ բազմաթիվ անգամ ճնշումների է ենթարկվել Գեդաբեկի գործադիր իշխանության և շրջանի դատախազության կողմից:
/Panorama.am/
|
Просмотров: 527 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |