Блог
Главная »
2010 » Июнь » 2 » 31 ադրբեջանցի լրագրող սպասում է Եվրոպական դատարանի պատասխանին
15:14 31 ադրբեջանցի լրագրող սպասում է Եվրոպական դատարանի պատասխանին |
«Գյունդալիք Ազերբայջան» եւ «Ռեալնի Ազերբայջան» թերթերի` բանտարկության մեջ գտնվող գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաեւի նկատմամբ Եվրոպայի դատարանի ընդունած արդարացման վճռից հետո հիշյալ ատյանում լուծման սպասող մյուս լրագրողների գործերի համար դրական արդյունք ակնկալելու հույսը մեծացել է:
Մամուլի իրավունքների ինստիտուտի ծրագրերի գծով կոորդինատոր Խալիդ Աղալիեւը «Ենի մուսավաթ»-ին հայտնել է, որ ներկայում Եվրոպայի դատարանում իրենց վճռին են սպասում ադրբեջանցի լրագրողների 31 գործեր: Նրա խոսքերով, Եվրոպայի դատարան ներկայացված ամենավերջին հայցը կապված է եղել «Ենի մուսավաթ»-ի աշխատակից Զամին Հաջընի գործի հետ:
Խ.Աղալիեւը հայտնել է, որ իրենց ինստիտուտի կողմից մինչեւ այսօր Եվրոպայի դատարան ուղարկված բոլոր բողոքներին ընթացք է տրվել: «Ոչ մի հայց հետ չի ուղարկվել: Եվրոպայի դատարանում գործերը նայվում էին 4-5 տարվա ընթացքում: Դա կախված է նրանից, թե դատարանի յուրաքանչյուր հարցմանը կառավարությունը երբ կպատասխանի: Երեկ Եվրոպայի դատարանում ընդունվել է թիվ 14 արձանագրությունը, որը հնարավորություն է տալիս գործերը նայել ավելի արագ»,- հայտնել է Խ.Աղալիեւը: Aysor.am
|
Просмотров: 585 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |