Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июль 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июль » 08
Բուլղարիայի Հանրապետության Վառնա քաղաքում պաշտոնապես բացվեց Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսությունը, տեղեկացնում է ԱԳՆ հասարակայնության հետ կապի վարչությունը: Խորհրդանշական ժապավենը կտրեցին Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանը և Վառնայի քաղաքապետ Կիրիլ Յորդանովը:
Պատվո հյուպատոս Սարգիս Սարգիզովի հյուպատոսական տարածաշրջանն ընդգրկում է Բուլղարիայի Հանրապետության Վառնայի, Բուրգասի, Դոբրիչի, Շումենի և Տրգովիշտեի մարզերը` նստավայրը Վառնա:

Բացման արարողությանը ներկա էին Վառնայի մարզպետ Դանչո Սիմեոնովը, Բուլղարիայում հավատարմագրված դեսպաններ, պատվո հյուպատոսներ, Հայ առաքելական եկեղեցու Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Հայր Աբգար վարդապետ Հովակիմյանը, եկեղեցական ... Շարունակություն »
Просмотров: 520 | Добавил: Voskanapat | Дата: 08.07.2011 | Комментарии (0)

Կազանում կայացած եռակողմ հանդիպման, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հետագա զարգացումների շուրջ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի հետ:

- Ինչպե՞ս կգնահատեք Կազանի բանակցությունները: Ապահովե՞ց արդյոք այն որոշակի առաջընթաց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, թե՞ դա  պարզապես ձախողված քայլ էր:

-Առաջընթացը, որպես գործընթացի շարունակություն` այո, որովհետև յուրաքանչյուր բանակցային հանդիպում կամ միջոցառում` ավելի լավ է, քան պատերազմը, և այդ առումով, Կազանը հերթական դրական իրադարձությունն էր: Մյուս կողմից ես չեմ պատկանում այն մարդկանց թվ ... Շարունակություն »
Просмотров: 408 | Добавил: Voskanapat | Дата: 08.07.2011 | Комментарии (0)

Ռոստովում այսօր աշխատանքներն է սկսել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։ Նախքան 13-րդ նիստի բացումը տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի առանձնազրույցը։
Ողջունելով նիստի մասնակիցներին` ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին` ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Հանձնաժողովի նախորդ` 12-րդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում մեր երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության շոշափելի աճ է արձանագրվել: Այսպես, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2010 թվականին աճել է ավելի քան 10 տոկոսով և հասել գրեթե 1 միլիարդ դոլարի: Իսկ ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանառություն ... Շարունակություն »
Просмотров: 529 | Добавил: Voskanapat | Дата: 08.07.2011 | Комментарии (0)

BBC-ն անդրադարձել է հայկական կոնյակին և նրա հեռավոր պատմությանը. «Շատերի համար Հայաստանում կյանքը դժվար է, սակայն Հայաստանի տնտեսությունը մշտապես պահպանում է իր կոնյակը, որը ի դեպ համարվել է Բրիտանիայի պատերազմական առաջնորդ Վինսթոն Չերչիլի «սիրելին»:

Ինչպես բոլորը, հայերը նույնպես գիտես Վինսթոն Չերչիլի սիրելի մեջբերումը կոնյակի մասին: Եթե հարցնես, թե որն է Չերչիլի երկարակեցության գանտնիքը, կպատասխանեն Չերչիլի հայտնի խոսքերը. «Կուբայական ծխախոտ, հայկական կոնյակ և ոչ մի սպորտ»: Իհարկե բացարձակապես ճիշտ է, որ նա շատ է սիրել կոնյակ և դա է վկայում այն հանգամանքը, որ ըստ իր սեփական նախահաշվի, իր կյանքի 75 տարիների ընթացքում նա այնքան կոնյակ էր խմել, որ հնարավոր կլիներ լիցքավորել երեք երկաթուղային վագոն:
Просмотров: 466 | Добавил: Voskanapat | Дата: 08.07.2011 | Комментарии (0)

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ Կազանում կայացած քննարկումները տապալվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատճառով: Նման տեղեկություն է հրապարակել այսօր ռուսական հեղինակավոր «Իզվեստիա» թերթը:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այսօր Երևան և Բաքու կատարած այցելությանը` թերթը նշում է, որ հունիսի 24-ին Կազանում կայացած հանդիպմանը կողմերը առավել քան երբևէ մոտ են եղել հիմնախնդրի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը:

ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան մի պաշտոնյա «Իսզվեստիա»-ին մասնավորապես ասել է. «Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի միջնորդական ջանքերի շնորհիվ Երևանն ու Բաքուն ձեռքսեղմումից տառացիորեն մ ... Շարունակություն »
Просмотров: 375 | Добавил: Voskanapat | Дата: 08.07.2011 | Комментарии (0)

«Արդյո՞ք, Իսրայելը պետք է ներողություն խնդրի Թուրքիայից»,- իր հոդվածներից մեկում այս հարցն է բարձրացնում «Jerusalem Post» պարբերականի հոդվածագիր Դեբորա Դանանը: Լրագրողի կարծիքով` ներողություն խնդրելու Թուրքիայի պահանջը ոչ այլ ինչ է, քան սադրանք: Նյութի հեղինակը համամիտ է Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի խոսքերի հետ, որը Կնեսետի Արտաքին կապերի և Պաշտպանության հանձնաժողովների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Կարիք չկա ներողություն խնդրել Թուրքիայից, նման բան անելը կնշանակեր ստորացված լինել»: Նա նաև նշել է, որ Թուրքիան պահանջում է ներողություն խնդրել, որպեսզի հետագայում կարողանա այդ հանգամանքն օգտագործել որպես տարածաշրջանում սեփական ուժը ցուցադրելու էժանագին քաղաքական միջոց: 

Հոդվածագիրը նշում է, որ նման դիվանագիտական «ներողությունները» շատ երկար են մնո ... Շարունակություն »
Просмотров: 531 | Добавил: Voskanapat | Дата: 08.07.2011 | Комментарии (0)

Մալայզիայում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ընտրանին նվաճել է փոքր ոսկե մեդալ: Գերծանր քաշայինների (+105) պայքարում 16-ամյա Գոռ Մինասյանը պոկում վարժությունում 178 կգ արդյունքով գրավել է առաջին տեղը, սակայն հրում վարժությունում ցույց է տվել 5-րդ արդյունքը` 206 կգ: Երկամարտում Մինասյանը դարձել է չորրորդը` 384 կգ ցուցանիշով: Հաղթող է դարձել Բահադոր Մուլաեին` 408 կգ արդյունքով: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

/Panorama.am/
Просмотров: 444 | Добавил: Voskanapat | Дата: 08.07.2011 | Комментарии (0)

«Ադրբեջանը համարվում է բազմազգ երկիր, Ադրբեջանում ապրում են 5/1 միլիոն թալիշ, 450 հազար լեզգի, ավելի քան 200 հազար ավար և տասնյակ հազարավոր այլ ազգերի ներկայացուցիչներ: Իլհամ Ալիևի կառավարության վարած պանթյուրքիստական քաղաքականության արդյունքում անտեսվում են վերը նշված ազգերի իրավունքները: Արդյո՞ք այդպիսի կառավարությունը արժանիքներ ունի, որ աջակցի և հովանավորի ազարիախոս բնակչությանը»:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:

Տեղեկատվության մեջ նշվում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսպես կոչված Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի (ԱԿՀ) 3-րդ համագումարի ժամանակ հայտարարել է, թե Բաքուն կանգնած է աշխարհի բոլոր ազարիների մեջքին: Ադրբեջանի նախագահը այն պար ... Շարունակություն »
Просмотров: 477 | Добавил: Voskanapat | Дата: 08.07.2011 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ