Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակներում առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի վարչապետների հետ։ «Իսրայելի կողմից ներողություն խնդրելու և դրամական փոխհատուցման հարցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ ձեռք է բերվել համաձայնություն»,-հայտարարել է Էրդողանը։ Նրա խոսքերով՝ Օբամայի հետ առանձնազրույցում նաև քննարկվել են Իսրայելի ռազմական օդանավերի համար Թուրքիայի օդային տարածքի փակումը, ահաբեկչության դեմ պայքարը, երկու երկրների միջև հետախուզական տվյալների փոխանակումը։
Հիշեցնենք, որ երեկ տարածված հաղորդագրության՝ G-20 գագաթաժողվի շրջանակներում, Էրդողանը ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հետ աքննարկել է արցախյան հիմնախնդիրը։
Ըստ «TRT International»-ի
Просмотров:
555
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
29.06.2010
|